Jump to content

Վենետիկի կառնավալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վենետիկի կառնավալի ավանդույթներից ամենահայտնին դիմակներ կրելն է:

Վենետիկի կառնավալ (իտալ.՝ Carnevale di Venezia), ամենամյա փառատոն, որը տեղի է ունենում Վենետիկում, Իտալիա։ Կառնավալն ավարտվում է քրիստոնյաների կողմից պահքի տոնակատարությամբ՝ Սուրբ Հարության տոնից 40 օր առաջ՝ Բարեկենդանի ժամանակ (Մարտեդի Գրասո կամ Մարդի Գրա)։ Փառատոնը հայտնի է ողջ աշխարհում իր գեղեցիկ դիմակներով։

Պիետրո Լոնգի նկարը Կա Ռեցոնիկոյից

Վենետիկի կառնավալի վերաբերյալ առաջին հիշատակումները վերաբերում են 1094 թվականին, չնայած որ մինչև XIII-XIV դարերը կառնավալներին դիմակներ չէին կրում։ 1162 թվականին պատրիարք Ակվիելայի հաղթանակի պատվին[1] Սան Մարկո հրապարակում սկսվեցին ժողովրդական խրախճանքները։ Այդ օրվանից սկսած՝ կառնավալը դարձավ ամենամյա։

Դիմակներ կրելը տարածված էր կես տարվա ընթացքում՝ օգոստոսից մինչև Մեծ պահք։ Հատկապես դիմակներ էին կրում թեթևաբարո վարք ունեցող կանայք։ 1703 թվականին դիմակների կիրառումը արգելվեց Տասի խորհրդի կողմից, սակայն հաջորդ տարի արդեն այդ որոշումը բեկանվեց։

1797 թվականին Վենետիկի պետականության անկումից հետո Ավստրիայի կայսրը արգելեց կառնավալների անցկացումը[2]։ XIX դարում փորձեր կատարվեցին՝ վերականգնելու այդ ավանդույթը, բայց գործը հասավ մինչև մասնավոր միջոցառումներ։

Միայն 1979 թվականին Իտալիայի կառավարությունը հայտարարեց ամենամյա կառնավալների անցկացման վերսկսելու մասին՝ ընտրելով այդ միջոցառումը որպես Վենետիկի պատմության և մշակույթի տարածման ամենալավ միջոց[3]։ Ամեն տարի այս կառնավալին մասնակցելու համար Իտալիա է մեկնում ավելի քան մեկուկես միլիոն զբոսաշրջիկ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Carnival History
  2. «Venice Carnival 2013 | Book Venice Carnival Balls and Events». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
  3. «Venice Attractions, Carnival». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]