Jump to content

Վենդի Բեքեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վենդի Բեքեթ
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 25, 1930(1930-02-25)[1]
ԾննդավայրՀարավաֆրիկյան Միություն
Մահացել էդեկտեմբերի 26, 2018(2018-12-26)[2][1] (88 տարեկան)
Մահվան վայրQuidenham, Breckland, Նորֆոլկ, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունՍուրբ Աննայի քոլեջ
Մասնագիտությունհեռուստահաղորդավարուհի, արվեստագետ, հեղինակ, համալսարանի դասախոս, թարգմանչուհի և միանձնուհի
ԱշխատավայրՈւիտուոտերստրանդի համալսարան

Վենդի Բեքեթ (փետրվարի 25, 1930(1930-02-25)[1], Հարավաֆրիկյան Միություն - դեկտեմբերի 26, 2018(2018-12-26)[2][1], Quidenham, Breckland, Նորֆոլկ, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն առավել հայտնի է քույր Վենդի անվամբ), անգլիացի ճգնավոր-կույս, արվեստի պատմաբան[3], որը հայտնի է դարձել 1990-ական թվականներին BBC-ի արվեստի պատմությանն ու սիրուն նվիրված վավերագրական ֆիլմերում իր ունեցած մասնակցության շնորհիվ[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեքեթը ծնվել է Հարավաֆրիկյան Միությունում (Բրիտանական կայսրության դոմինիոնում) և մեծացել է Էդինբուրգում, որտեղ նրա հայրն ուսումնասիրում էր բժշկություն։ 1946 թվականին մտել է Sisters of Notre Dame de Namur միաբանություն և ուղարկվել է Օքսֆորդի համալսարան, որտեղ ուսումնասիրել է անգլիական գրականությունը[5]։

Լիվերպուլում՝ Notre Dame College of Education-ում (1995՝ Liverpool Hope University), ուսուցչի դիպլոմ ստանալուց հետո Բեքեթը վերադարձել է Հարավային Աֆրիկա, որտեղ դասավանդել է անգլերեն և լատիներեն։ Ավելի ուշ նա տեղափոխվել է Յոհաննեսբուրգ, որտեղ գլխավորել է կուսանոցը՝ միաժամանակ դասավանդելով Վիտվատերսրանդի համալսարանում։ 1970 թվականին առողջական խնդիրների պատճառով ստիպված է եղել լքել Հարավային Աֆրիկան և վերադառնալ Անգլիա։ Հենց այդ ժամանակ էլ թույլտվություն է ստացել լքել միաբանությունը և անցնել Կարմելիտների միաբանության հովանավորության տակ, ինչից հետո վարել է թափառաշրջիկ կյանք՝ սկզբում բնակվելով ավտոկցորդներում, ապա՝ շարժական տներում։ Իր կյանքի գրեթե տասը տարին Քույր Բեքեթը նվիրել է միջնադարյան լատինական տեքստերի ուսումնասիրմանը։ 1980 թվականին նա որոշում է կայացրել կենտրոնանալ արվեստի ուսումնասիրման վրա։

90-ական թվականների սկզբին Քույր Բեքեթի աշխատանքները սկսել են հրապարակվել, իսկ 1996 թվականին թողարկվել է BBC-ի մեծ ճանաչում ստացած վավերագրական ֆիլմերի «Գեղարվեստի համաշխարհային պատմություն» (BBC: Sister Wendy’s Story Of Painting) շարքը, որոնցում նա պատմում է գեղարվեստի զարգացման պատմության մասին՝ սկսած հնագույն ժայռանկարներից մինչև ռեալիզմ, իմպրեսիոնիզմ, մոդեռնիզմ և փոփ արտ։

Վավերագրական ֆիլմեր և մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Sister Wendy’s Odyssey (1992)
  • Sister Wendy’s Pains of Glass (1996)
  • Sister Wendy’s Grand Tour (1997)
  • Sister Wendy’s Story of Painting (1997)
  • Sister Wendy’s American Collection (2001)
  • Sister Wendy at the Norton Simon Museum (2001)
  • Sister Wendy’s Sistine Chapel Artineraries Tour (2006)

Մատենագրություն

  • 2011
    • The Christ Journey — the art of Greg Tricker.
  • 2011
    • Sister Wendy Contemplates the Iconic Jesus
  • 2009
    • Encounters With God: In Quest of Ancient Icons of Mary
  • 2008
    • Bernard of Clairvaux: Sermons for Advent And the Christmas Season
      with John Leinenweber (Editor), Irene Edmonds (Translator), Wendy Mary Beckett (Translator), Conrad Greenia (Translator)
  • 2007
    • Sister Wendy on Prayer
    • Sister Wendy’s Meditations on the Mysteries of Our Faith
  • 2006
    • Speaking to the Heart: 100 Favorite Poems
    • Sky-blue Is the Sapphire Crimson the Rose: Stillpoint of Desire in John of Forde by John, abbot of Forde, translated by Wendy Beckett
    • Joy Lasts: On the Spiritual in Art
  • 2001
    • Sister Wendy’s Impressionist Masterpieces
    • Sister Wendy’s American Masterpieces
  • 2000
    • Sister Wendy’s American Collection
    • In the Midst of Chaos, Peace (with Mary J. Dorcy and Dan Paulos)
    • Sister Wendy’s Book of Muses (with Justin Pumfrey)
  • 1999
    • Sister Wendy’s 1,000 Masterpieces (with Patricia Wright)
    • My Favourite Things: 75 Works of Art from Around the World
  • 1998
    • Sister Wendy’s Nativity
    • Inner Life: A Fellow Traveler’s Guide to Prayer (by David Torkington; foreword by Sister Wendy)
    • Sister Wendy’s Odyssey: A Journey of Artistic Discovery
    • Sister Wendy’s Book of Meditations
    • Sister Wendy’s Book of Saints
    • The Mystery of Love: Saints in Art Through the Ages
  • 1997
    • Sister Wendy’s Story of Christmas: Adventures in Art
    • Sister Wendy in Conversation with Bill Moyers: The Complete Conversation (edited by Karen Johnson)
    • The Wisdom of the Apostles (compiled by Philip Law; introduction by Sister Wendy)
    • The Duke and the Peasant: Life in the Middle Ages (with Jean De Berry)
    • Max Beckmann and the Self
  • 1996
    • Sister Wendy’s Grand Tour: Discovering Europe’s Great Art
    • Pains of Glass: The Story of the Passion from King’s College Chapel, Cambridge (with George Pattison)
  • 1995
    • Sister Wendy’s Meditations: Meditations on Joy
    • Sister Wendy’s Meditations: Meditations on Love
    • Sister Wendy’s Meditations: Meditations on Peace
    • Sister Wendy’s Meditations: Meditations on Silence
    • A Child’s Book of Prayer in Art
  • 1994
    • The Story of Painting
    • The Gaze of Love: Meditations on Art and Spiritual Transformation
  • 1993
    • The Mystical Now: Art and the Sacred

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Babelio (ֆր.) — 2007.
  2. 2,0 2,1 2,2 https://www.mirror.co.uk/3am/celebrity-news/breaking-sister-wendy-beckett-dead-13779147
  3. Wintle, Angela (2010 թ․ դեկտեմբերի 21). «World of Sister Wendy Beckett, nun and art historian». The Daily Telegraph. Վերցված է 2014 թ․ մայիսի 26-ին.
  4. Goodwin, George M. A New Jewish Elite: Curators, Directors, and Benefactors of American Art Museums(անգլ.) // Modern Judaism[en] : journal. — 1998. — Т. 18. — № 1. — С. 47—79.
  5. Interview with Clive Anderson, BBC Radio 2, 28 January 2007