Վեյ Ֆենհե
| Վեյ Ֆենհե | |
|---|---|
| Ծնվել է | փետրվար 1954[1] (72 տարեկան) |
| Ծննդավայր | Chiping District, Q10485295?, Շանդուն, Չինաստան |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | աթեիզմ |
| Մասնագիտություն | սպա |
| Զբաղեցրած պաշտոններ | Ազգային Ժողովրդական Կոնգրեսի անդամ, Minister of National Defense of the People's Republic of China? և State councillor? |
| Կուսակցություն | Չինաստանի կոմունիստական կուսակցություն[2] |
| Պարգևներ և մրցանակներ | |
Վեյ Ֆենհե (չինարեն՝ 魏凤和 , փետրվար 1954[1], Chiping District, Q10485295?, Շանդուն, Չինաստան), չինացի գեներալ-գնդապետ է (2012 թվականից), Չինաստանի կենտրոնական ռազմական խորհուրդի անդամ[3], Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի անդամ և պաշտպանության նախարար՝ 2018-ից 2023 թվականներին[4]։
Նա զինվորականից դարձել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հրթիռային ուժերի (նախկինում՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության երկրորդ հրետանի) հրամանատար (2012-2017 թվականներին)։
Չինաստանի Կոմունիստական կուսակցության անդամ է դարձել 1972 թվականի հունվարին և հեռացվել Կոմունիստական կուսակցությունից 2024 թվականին։ Եղել է կուսակցության կենտրոնական կոմիտեի 18-րդ և 19-րդ գումարումների անդամ, իսկ 17-րդ գումարման ժամանակ՝ թեկնածու[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեյ Ֆենհեը ծառայել է է Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակում (ՉԺԱԲ) 16 տարեկանից՝ 1970 թվականի դեկտեմբերից։ 1984 թվականին ավարտել է ՉԺԱԲ-ի երկրորդ հրետանու հրամանատարական ակադեմիայի հրամանատարական ֆակուլտետը։ 2006 թվականի դեկտեմբերից մինչև 2010 թվականի դեկտեմբերը եղել է ՉԺԱԲ-ի Երկրորդ հրետանու շտաբի պետը։ 2010 թվականի դեկտեմբերից մինչև 2012 թվականի հոկտեմբերը եղել է ՉԺԱԲ-ի գլխավոր շտաբի պետի տեղակալը։ 2012 թվականի հոկտեմբերից մինչև 2017 թվականը եղել է ՉԺԱԲ-ի հրթիռային զորքերի հրամանատարը (մինչև 2015 թվականը՝ Երկրորդ հրետանի)։ Նա առաջինն է եղել, որը ստացել է գեներալի լրիվ կոչում Սի Ցզինպինի օրոք։ Նրան հաճախ անվանում էին Սի Ցզինպինի «հարյուր տոկոսանոց կադր»[6][7]։
2018 թվականի մարտի 19-ից մինչև 2023 թվականի մարտի 12-ը եղել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային պաշտպանության նախարարը։ Պաշտպանության նախարարի կարգավիճակով իր առաջին այցը կատարել է Ռուսաստան՝ հայտարարելով, որ այդ այցը պետք է ցույց տա երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը և Չինաստանի զինված ուժերի վճռականությունը՝ ամրապնդելու ռազմավարական համագործակցությունը[8]։ Այդ ժամանակ նա ասել էր․ «Չինական կողմը եկել է ցույց տալու ամերիկացիներին Չինաստանի և Ռուսաստանի զինված ուժերի սերտ կապերը… Մենք եկել ենք ձեզ աջակցելու»։ 2018 թվականին, ապրիլին Բելառուս կատարած այցից հետո, Վեյ Ֆենհեն հայտարարել է, որ Չինաստանն ու Բելառուսը դարձել են «երկաթե եղբայրներ»[9]։ Նույն տարում նա նշել էր, որ Չինաստանի և Ռուսաստանի զինված ուժերի հարաբերությունները լավ օրինակ են համագործակցության, քանի որ դրանք չեն հիմնվում դաշինքների ստեղծման վրա, չեն կրում առճակատման բնույթ և ուղղված չեն երրորդ երկրների դեմ[10]։ Նա նաև նշեց, որ Չինաստանը չի մտադիրվում ձգտել համաշխարհային գերիշխանության կամ մասնակցել սպառազինությունների մրցավազքի՝ անկախ իր տնտեսական զարգացման մակարդակից։
2020 թվականին Վեյ Ֆենհեն այցելել է Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի շքերթին[11]։
2021 թվականի ապրիլի 26-ին նրան ընդունել են Նգուեն Ֆու Չոնգը և Նգուեն Սուան Ֆուկը[12]։ Մեկ օր առաջ նրան հանդիպել է Վիետնամի ազգային պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Ֆան Վան Զյանգը[13]։
2024 թվականի հունիսի 27-ին Չինաստանի կոմունիստական կուսակցության քաղբյուրոն հայտարարել է, որ Վեյ Ֆենհեն և Լի Լի Շանֆուն հեռացվել են կուսակցությունից «կարգապահական և իրավական խախտումների» համար, իսկ նրանց գործերը փոխանցվել են զինվորական դատական մարմիններին քրեական հետապնդման նպատակով։ Վեյ Ֆենհեն մեղադրվում է չարտոնված նվերներ և խոշոր գումարներ ստանալու մեջ՝ իր պաշտոնական ազդեցությունն ուրիշների օգտին օգտագործելու դիմաց[14]։ Երկուսն էլ զրկվել են գեներալական կոչումներից[15][16]։
2026 թվականի մայիսի 7-ին Վեյ Ֆենհեն և Լի Շանֆուն մեղավոր են ճանաչվել կաշառակերության համար և դատապարտվել մահապատժի՝ երկու տարվա հետաձգմամբ[17][18]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գերազանցության շքանշան (Պակիստան, 2020)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 China Vitae — 2001.
- ↑ 中央军委原委员、原国务委员兼国防部长魏凤和受到开除党籍处分 — 2024.
- ↑ «Командующему Второй артиллерией НОАК Вэй Фэнхэ присвоено воинское звание генерал-полковник». Արխիվացված օրիգինալից 2017-12-27-ին. Վերցված է 2014-01-05-ին.
- ↑ «На первой сессии ВСНП 12-го созыва утверждены члены ЦВС КНР». Արխիվացված օրիգինալից 2018-06-12-ին. Վերցված է 2014-01-05-ին.
- ↑ «Военные в высшем руководстве КПК - Carnegie Endowment for International Peace». Արխիվացված օրիգինալից 2021-09-24-ին. Վերցված է 2021-09-24-ին.
- ↑ [eadaily.com/ru/news/2018/03/21/v-shage-ot-predsedatelya-mao-si-czinpin-gotovit-ekonomicheskiy-otvet-trampu «В шаге от председателя Мао: Си Цзиньпин готовит экономический ответ Трампу — Новости политики, Новости Азии — EADaily»]. Արխիվացված օրիգինալից 2021-05-13-ին. Վերցված է 2021-05-10-ին.
{{cite web}}: Check|url=value (օգնություն) - ↑ «Xi's Consolidation of Power at the 19th Party Congress: Implications for PLA Aerospace Forces - Jamestown». Արխիվացված օրիգինալից 2021-05-10-ին. Վերցված է 2021-05-10-ին.
- ↑ «Министр обороны Китая: Мы приехали, чтобы поддержать вас » Голос Севастополя - новости Новороссии, ситуация на Украине сегодня». Արխիվացված օրիգինալից 2021-05-10-ին. Վերցված է 2021-05-10-ին.
- ↑ «Стали «железными братьями». Как китайские ракеты поступают в армию Беларуси вместо российских «Искандеров» – Центр досліджень армії, конверсії та роззброєння». Արխիվացված օրիգինալից 2021-05-10-ին. Վերցված է 2021-05-10-ին.
- ↑ «Минобороны КНР: военное сотрудничество Пекина и Москвы не направлено против третьих стран». ТАСС. Արխիվացված օրիգինալից 2021-05-10-ին. Վերցված է 2021-05-10-ին.
- ↑ «Китай стремится к укреплению военного сотрудничества с Россией». Արխիվացված օրիգինալից 2021-05-10-ին. Վերցված է 2021-05-10-ին.
- ↑ «Руководители Вьетнама приняли Министра обороны Китая - Нянзан Онлайн». Արխիվացված օրիգինալից 2021-05-10-ին. Վերցված է 2022-06-18-ին.
- ↑ «Министры обороны Вьетнама и Китая провели переговоры в Ханое». VNExplorer. Արխիվացված օրիգինալից 2021-05-12-ին. Վերցված է 2021-05-10-ին.
- ↑ «CPC expels former Chinese defense minister Wei Fenghe-Xinhua». english.news.cn. Վերցված է 2024-06-30-ին.
- ↑ «CPC expels former Chinese defense minister Wei Fenghe-Xinhua». english.news.cn. Վերցված է 2024-06-30-ին.
- ↑ «In a first, China accuses 2 former defence ministers of corruption». South China Morning Post (անգլերեն). 2024-06-27. Վերցված է 2024-06-30-ին.
- ↑ «Two former Chinese defense ministers handed death sentence with reprieve for graft». Xinhua. 2026-05-07. Վերցված է 2026-05-07-ին.
- ↑ «China sentences former defence ministers to death with reprieve». Reuters. 2026-05-07. Վերցված է 2026-05-07-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեյ Ֆենհե» հոդվածին։ |