Վեյե Տատահ
Վեյե Տատահ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիս 1971 (52 տարեկան) |
Ծննդավայր | Կամերուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | լրագրող և համակարգչային գիտնական |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր խմբագիր |
Պարգևներ և մրցանակներ |
Վեյե Տատահ (անգլ.՝ Veye Tatah), կամերունցի կին լրագրող և խմբագիր, «Դրական Աֆրիկա» ամսագրի գլխավոր խմբագիրը։ Հայտնի է նրանով, որ բազմիցս պաշտպանել է աֆրոամերիկացի կանանց շահերը և դեմ է գնացել Աֆրիկայում իրականացվող զոհաբերություններին[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեյե Տատահը ծնվել է Կամերունում։ 1991 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Գերմանիա։ Համակարգչային գիտություններ ուսումնասիրելուց հետո նա ավելի քան վեց տարի դասավանդել է Դորտմունդի հետազոտական օգնական ֆակուլտետի համակարգչային գիտության բաժնում։
Աշխատանքային գործունեության ընթացքում աշխատել է Տեղեկատվական Տեխնոլոգիաների ասպարեզում։ Այնուհետև նա հանդիպել է «Կիլիմանջարո սնունդ» ընկերության սեփականատիրոջ հետ։
Կազմակերպել է բազմաթիվ նախագծեր աֆրոամերիկացի կանանց և ուսուցիչների էլեկտրոնային ինտեգրման համար, ինչպես նաև սևամորթ կանանց համացանցի հետ ծանոթացման համար[2]։
2010 թվականի փետրվարի 25-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արժանացել է «Պատվավոր խաչի» մրցանակի[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Entwicklungshilfe abschaffen?. In: Tacheles auf Phoenix TV
- ↑ Veye Tatah die Frau hinter dem Namen Africa Positive Archived 2013-08-15 at Archive.is In: Maischna Magazin
- ↑ Veye Tatah mit Bundesverdienstkreuz geehrt Archived 2013-08-15 at Archive.is In: Afrika Bildung