Վեմիր Համբարձումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վեմիր Համբարձումյան
Ի ծնեՎեմիր Վանուշի Համբարձումյան
Ծնվել էնոյեմբերի 6, 1929 (94 տարեկան)
ԾննդավայրՎարդենիս
Ազգությունհայ
ԳործունեությունՃարտարագետ-մեխանիկոս
ԿրթությունՀԱՊՀ (1967)

Վեմիր Վանուշի Համբարձումյան (նոյեմբերի 6, 1929(1929-11-06), Վարդենիս, Նոր Բայազետի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ-մեխանիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1984), պրոֆեսոր (1985

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականին ավարտել է Դնեպրոպետրովսկի գյուղատնտեսական ինստիտուտը։ 1970-1995 թվականներին դասախոսել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում։ 1984-1985 թվականներին եղել է մեքենաների նորոգման և աշխատանքի պաշտպանության ամբիոնի վարիչ, 1985 թվականից՝ ակադեմիային կից ճանապարհային երթևեկության անվտանգության ԳՀ լաբորատորիայի վարիչ։ 1995 թվականից բնակվում է ԱՄՆ-ում։

Աշխատանքները վերաբերում են ճանապարհային երթևեկության անվտանգության հարցերին։ Հետազոտել է վարորդ-ավտոմոբիլ-ճանապարհ-միջավայր համակարգը և առաջադրել պատահարների կանխման գիտական և գործնական մեթոդներ[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համբարձումյան Վ. Վ., Ավտոմոբիլային փոխադրումների կազմակերպումը և երթևեկության անվտանգությունը, ուսումնական ձեռնարկ, 1980։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.