Վելլո Վարե
Վելլո Վարե | |
---|---|
ապրիլի 4, 1923 - հոկտեմբերի 19, 2007 (84 տարեկան) | |
Ծննդավայր | Յարվամաա, Էստոնիա |
Մահվան վայր | Տալլին, Էստոնիա |
Գերեզման | Տալլին |
Քաղաքացիություն | Էստոնիա |
Կոչում | գեներալ-մայոր |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ |
Կրթություն | Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա |
Պարգևներ |
Վելլո Իոսիֆովիչ Վարե (ապրիլի 4, 1923, Յարվամաա, Էստոնիա - հոկտեմբերի 19, 2007, Տալլին, Էստոնիա), էստոնացի հրապարակախոս, խորհրդային ռազմական տեսաբան, ռազմական գիտությունների դոկտոր (1970), գեներալ-մայոր (1977)։ Էստոնացի քաղաքական գործիչ Ռայվո Վարեի հայրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վելլո Իոսիֆովիչ Վարեն ծնվել է 1923 թվականի ապրիլի 4-ին, Էստոնիայի Կյադվա գյուղում (Կյարուսկի շրջան, Յարվամաա)[1]։ Այստեղ էլ ստացել է նախնական կրթությունը։
Էստոնիայի ԽՍՀՄ կազմի մեջ մտնելու ժամանակից՝ 1940 թվականից անդամագրվել է ՀԼԿԵՄ-ին։
Զինվորական ծառայությունը սկսել է 1941 թվականի հուլիսից, ժողովրդական աշխարհազորի կազմում։ Տալլինի մարտերում ծանր վիրավորվել է։
Ապաքինվելուց հետո ուղարկվել է Տյումենի ռազմական ուսումնարան, որը ավարտելուց հետո կռվել է որպես սպա Բրյանսկի ճակատում։ Մասնակցել է Կուրսկի ճակատամարտին, որտեղ ստացել է միջին կարգի վնասվածք։ Ապաքինվել է հոսպիտալում, 1943 թվականից 1945 թվականը Էստոնական հրաձգային կորպուսի համար զբաղվել կադրերի պատրաստմանբ։
Պատերազմից հետո կարճ ժամանակով ծառայել է Լենինգրադի ռազմական օկրուգում, որից հետո ընդունվել Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ 1950 թվականին ավարտելով ակադեմիան ոսկե մեդալով, նա տարբեր օկրուգներում եղել է հրամանատարական պաշտոններում, ապա 20 տարի աշխատել է այդ ակադեմիայում։ 1960 թվականին պաշտպանել է թեկնածուական աշխատանքը, 1970 թվականին դոկտորական ատենախոսություններ։ Հաջողված դասավանդման համար ակադեմիայում պարգևատրվել է երկու մրցանակներով։
1976 թվականին Էստոնական Սովետական Սոցիալիստական Հանրապետությունում նշանակվել է քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ։ 1977 թվականին Վ. Ի. Վարեին շնորհվել է գեներալ-մայորի պաշտոնը։ Այդ պաշտոնում եղել է մինչև 1988 թվականը։ Միաժամանակ, 1987 թվականին Չեռնոբիլի զորքերի խմբավորումում աշխատել է շտաբի պետ։
1989 թվականից 1991 թվականը ընտրվել է ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր։ 1991 թվականից 1999 թվականը աշխատել է Էստոնիայի խորհրդական արտաքին գործերի նախարար։
Վ. Ի. Վարեն Էստոնիայում հայտնի է նաև որպես լեզվաբան (դեռ 1960-ական թվականներից)։ Նա կազմել և հրատարակել է մի քանի բառարաններ (էստոներեն-ռուսերեն, էստոներեն-անգլերեն և այլն)։
Մահացել է 2007 թվականի հոկտեմբերի 19-ին, Տալլինում, որտեղ և թաղված է։
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- (koostaja ja toimetaja)։ Heino Ernits, Enn Veskimägi. Vene-eesti sõjanduse sõnaraamat, Tallinn: Դեպքում 1986.
- (toimetaja koos Enn Veskimäe ja Mari Hiiemäega)։ Yrjö Honkanen, Raimo Raag, Ülo Treikelder, Enn Veskimägi. Väike eesti-inglise-prantsuse-rootsi-saksa-soome-vene sõjanduse sõnastik, Tallinn: Eesti Entsüklopeediakirjastus 2001.
- Jälgi tallatud radadelt: ühe elu kroonika, Tallinn 2003 (2 köidet), ISBN 9985789881 , ISBN 9985789946
- Sõjamehe elu talletus arvukatesse päevikutesse. — Järva Teataja, 22. oktoober 2005 (intervjuu Kaarel Aluojale)
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ühises rivis ühise vaenlase vastu, Tallinn, Eesti Raamat 1969.
- Virkko Lepassalu. Valusalt valge.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Sven Pärna lehekülg Kädva külast». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2004 թ․ մայիսի 9-ին.
- Ապրիլի 4 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Հոկտեմբերի 19 մահեր
- 2007 մահեր
- Էստոնիայում ծնվածներ
- Տալլին քաղաքում մահացածներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Էստոնացի հրապարակախոսներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Տալլինի Անտառային գերեզմանատանը թաղվածներ