Վելիխան Վալեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վելիխան Վալեսյան
Ծնվել էապրիլի 15, 1914(1914-04-15)
Մահացել էմարտի 18, 1977(1977-03-18) (62 տարեկանում)
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունճարտարագետ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ

Վելիխան Պարսամի Վալեսյան (15 ապրիլի 1914 թ., գ․ Ազատան (այժմ՝ Շիրակի մարզում) - 18 մարտի 1977 թ., Երևան), հայ խորհրդային ինժեներ-շինարար։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1951), պրոֆեսոր (1952), ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1965ԽՄԿԿ անդամ 1938 թվականից։

Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (19391962-1977 թվականներին եղել է այդ ինստիտուտի ջրամատակարարման և կոյուղու (այժմ՝ ինժեներական հիդրոլոգիա, ջրամատակարարում ու ջրահեռացում) ամբիոնի վարիչ։

Գիտական աշխատանքները վերաբերում են ջրամատակարարման, ինժեներական հիդրոլոգիայի և ջրատնտեսական հաշվարկի հարցերին։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արփա-Սևան, Երևան, 1967:
  • Исследование стока горных рек Армянской ССР, М., 1955.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 231 CC-BY-SA-icon-80x15.png