Վելդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վելդ (< հոլանդ, veld — դաշտ), չորային սարավանդի անվանումը Հարավային Աֆրիկայում, Դրակոնյան լեռներից արևմուտքում։ Վելդը չորասեր խոտաբույսերով ու թփուտներով ծածկված, դեպի Կալահարիի իջվածքն ու Լիմպոպո գետի հովիտն իջնող սանդղափուլերի շարք է։ Առանձնացվում են Բարձր Վելդ (բարձրությունը՝ 1200—2000 մ) է Միջին Վելդ(բարձրությունը՝ 1000—1500 մ), Թփուտային Վելդ (Բուշվելդ, բարձրությունը՝ մոտ 900 մ) և Ցածր Վելդ (բարձրությունը՝ 300—800 մ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 359 CC-BY-SA-icon-80x15.png