Վեզուվի լեռան ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեզուվի լեռան ճակատամարտ
Թվական552 թվական, հոկտեմբեր
Մասն էԳոթական պատերազմ
ՎայրԿապուայից հարավ-արևելք, Իտալիա
ԱրդյունքԲյուզանդացիների հաղթանակ
Հակառակորդներ
Բյուզանդական կայսրությունՕստգոթական թագավորություն
Հրամանատարներ
Ներսես պատրիկՏեյա
Կողմերի ուժեր
1000018000
Ռազմական կորուստներ
100012000

Վեզուվի լեռան ճակատամարտ, Գոթական պատերազմի ընթացքում Բյուզանդական կայսրության և Իտալիան ասպատակող օստգոթերի միջև 552 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած ճակատամարտ[1]։ Ռազմական գործողությունները տեղի են ունեցել Ապենինյան թերակղզում՝ Կապուայից հարավ-արևելք[2]։

Բյուզանդական 10 հազարանոց զորաբանակը գլխավորում էր հայազգի ռազմահրամանատար Ներսես պատրիկը, իսկ օստգոթերի խառնիճաղանջ 18 հազարանոց ուժերին՝ վերջիններիս արքա Տեյան։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեյայի գլխավորությամբ Տիչինոյից առաջխաղացած Օսթգոթական թագավորության բանակը (մոտ 10.000), շրջանցելով Հյուսիսային Իտալիայում գտնվող ամրությունները, ներխուժեց Կամպանիա և սկսեց մոտենալ Կապուային։ Տեղեկանալով այդ մասին` կայսերական գանձապահ, գլխավոր հրամանատար Ներսես Կամսարականի, Հովհաննես Թրակիացու, Հովհաննես Ֆագասի, Դագիսթայոսի, Վալերիանոսի, Հուստինոս Իլիրիացու, հերուլների հրամանատարներ Ֆիլեմութի և Արութոսի, գեպիդների հրամանատար Ասբադի ու պարսիկների հրամանատար Կավատի գլխավորած բյուզանդական բանակը (մոտ 20.000, այդ թվում հերուլներ, գեպիդներ, սլավոններ, անտեր, բուլղարներ և պարսիկներ) ու նրա կազմում գտնվող հայ ռազմիկները (մոտ 6.000), կենտրոնացնելով ուժերը, շարժվեցին թշնամու ուղղությամբ։ Հանդիպելով իրար լեռան ստորոտում` կողմերը առանց կամուրջի անանցանելի Դրակոն գետի տարբեր ափերին ճամբար դրեցին։

Ճակատամարտի ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպտեմբերից մինչև հոկտեմբեր տեղի ունեցան աղեղնամարտեր, մենամարտեր և մանր ընդհարումներ՝ պաշտպանական աշտարակների երկկողմանի կիրառտմամբ։ Հոկտեմբերի սկզբին Ներսես պատրիկին հաջողվեց, օգտագործելով հրամանատարի դավաճանությունը, իր տիրապետությունը հաստատել հակառակորդի ռազմածովային նավատորմի նկատմամբ, որով էլ հենց հիմնականում իրականացվում էր պարենամթերքի մատակարարումը Տեյայի բանակին։ Այս պայմաններում, հաշվի առնելով պարենամթերքի աստիճանաբար սրվող պակասը և այն, որ ռազմաքաղաքական ընդհանուր իրավիճակը փոխվում է ոչ իր օգտին` Տեյան իր բանակով նահանջեց և դիրքեր գրավեց ավելի հեռու գտնվող Կաթնասարի լանջերին։

Ի պատասխան դրա` կայսերական բանակը ևս առաջխաղացում իրականացրեց ու շրջափակեց թշնամուն, որի մոտ պարենամթերքի պակասն ավելի սուր տեսք ընդունեց։ Հոկտեմբերի վերջին, ցանկանալով բեկում մտցնել իրավիճակում` Օսթգոթական թագավորության բանակը Տեյայի անձնական գլխավորությամբ հետևակ վիճակում անցավ վճռական հարձակման։ Բռնկվեց և ողջ օրը շարունակվեց համառ մարտ, որի ընթացքում Տեյան սպանվեց, իսկ նրա բանակը, կրելով ծանր կորուստներ, հետ մղվեց ելման դիրքեր։ Հաջորդ օրը Օսթգոթական թագավորության բանակը, փորձելով դուրս գալ շրջափակումից, կրկին անցավ հարձակման, սակայն ողջ օրը տևած արյունահեղ և համառ մարտում կրելով ծանր կորուստներ, կրկին հետ մղվեց ելման դիրքեր։ Ի վերջո սկսվեցին բանակցություններ, որի արդյունքում Ներսեսը համաձայնեց թույլ տալ հակառակորդի բանակի մնացորդներին պատվավոր անձնատվության ենթարկվել և, զենքով ու գույքով լքելով մարտի դաշտը, հեռանալ Ապենինյան թերակղզուց։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Martindale J. R. Theia // Prosopography of the Later Roman Empire. — Cambridge University Press, 1992. — Vol. III (b): A.D. 527–641. — P. 1224. — ISBN 0-521-20160-8
  2. Вольфрам Х. Готы. — СПб.: Издательский Дом «Ювента», 2003. — С. 516. — ISBN 5-87399-142-1.