Վեզիր Քյոփրյու
| Ավան | ||
|---|---|---|
| Վեզիր Քյոփրյու | ||
| Վեզիր Քյոփրյու | ||
| 41°8′37″N 35°27′17″E / 41.14361°N 35.45472°E | ||
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
| Վիլայեթ | Սեբաստիայի վիլայեթ | |
| Գավառակ | Վեզիր Քյոփրյուի գավառակ | |
| Այլ անվանումներ | Վեզիռքյորփու, Վեզիր Քեոբրյու, Վեզիր Քեորփլու, Վեզիր Քեոփյու, Վեզիր Քյոբրու, Վեզիր Քյորփլու, Վեզիր Քյոփրյու | |
| ԲԾՄ | 940 մետր | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | 95 569 մարդ (2018) | |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
| Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
| Ժամային գոտի | UTC+3 | |
| Փոստային ինդեքսներ | 55900 | |
| Պաշտոնական կայք | vezirkopru.bel.tr | |
|
| ||

Վեզիր Քյոփրյու, ավան (քաղաք) Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Վեզիր Քյոփրյուի գավառակում[1]։ Գտնվում էր Մարզվան քաղաքից 25-28 կմ հյուսիս, Ալիս գետի ստորին հոսանքի աջակողմյան վտակներից մեկի ափին։ Հանդիսանում էր գավառակի կամ գյուղախմբի կենտրոն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ուսումնասիրողների քաղաքը համապատասխանում է հին Պոլեմոնյան Պոնտոսի Նեսկլավդիոպոլիս քաղաքին։ Քաղաքի հայ բնակիչները կոտորվել և կողոպտվել են 1895 թվականի ջարդերի ժամանակ։ Բնակավայրի հայերը կոտորվել կամ արտաքսվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարի կեսերին ուներ 1280, իսկ XX դարի սկզբին 4880 (600 տուն) հայ , ինչպես նաև թուրք և հույն բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը հացահատիկի մշակություն, անասնապահություն ու այգեգործությունն էր։ Հայերը և հույները նաև զբաղվում էին արհեստներով և առևտրով։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեզիր Քյոփրյուն ուներ Ս. Գևորգ անունով եկեղեցի։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ս. Գևորգ եկեղեցուն կից գործում էր Սահակյան վարժարանը[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Սեբաստիայի նահանգի Ամասիայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 795
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 358)։ |
| ||||||||||
