Վեդրան Սմայլովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեդրան Սմայլովիչ
Ծնվել էնոյեմբերի 11, 1956(1956-11-11) (67 տարեկան)
Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Երկիր Բոսնիա և Հերցեգովինա
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտություներաժիշտ և կոմպոզիտոր
Գործիքներթավջութակ
 Vedran Smailović Վիքիպահեստում

Վեդրան Սմայլովիչ (բոս․՝ Vedran Smailović, հայտնի է «Թավջութակահար Սարաևոյից» անունով (անգլ.՝ Cellist of Sarajevo), նոյեմբերի 11, 1956(1956-11-11), Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), պրոֆեսիոնալ երաժիշտ Բոսնիա և Հերցեգովինայից։

Սարաևոյի պաշարման ժամանակ Վեդրան Սմայլովիչը շարունակել է ամեն օր (նույնիսկ գնդակոծությունների և դիպուկահարների կրակոցների ժամանակ) նվագել՝ դառնալով մարդու և երաժշտի ոգևորող օրինակ։ 1993 թվականին՝ սարսափելի պաշարման երկրորդ տարում, որը տևել է 1992 թվականի ապրիլի 5-ից մինչև 1996 թվականի փետրվարի 29-ը (1425 օր)[1], նրան հաջողվել է դուրս գալ պաշարված Բոսնիայից և հայտնվել Հյուսիսային Իռլանդիայում[2]։

Անգլիացի կոմպոզիտոր Դեվիդ Ուայլդը Վեդրանին է նվիրել Յո-Յո Մա-ի կողմից ձայնագրված «The Cellist of Sarajevo» երաժշտական պիեսը[3]։ Savatage խմբի «Dead Winter Dead» ընդհանուր ալբոմը ևս ոգեշնչված է Սմայլովիչի պատմությամբ։

Բոսնիա և Հերցեգովինայի ազգային համալսարանական գրադարանի վերակառուցումից հետո՝ 2014 թվականի մայիսի 9-ին, Սարաևոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Վեդրան Սմայլովիչի մասնակցությամբ տեղի է ունեցել գրադարանի հանդիսավոր բացումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Photo Gallery: The Siege Of Sarajevo»։ RadioFreeEurope / RadioLiberty։ Վերցված է հունիսի 7, 2017 
  2. «The Story of the Sarajevo String Quartet with Dr. Dijana Ihas»։ Welcome to the website of Music for Young Violinists!։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-07-ին։ Վերցված է հունիսի 7, 2017 
  3. Sharrock David (հունիսի 17, 2008)։ «Out of the war into a book and into a rage»։ The Australian։ Վերցված է հունվարի 31, 2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]