Jump to content

Վեբթուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորեայի Մեծ Չոսոնի ժամանակաշրջանի նկար, որը ներկայացնում է կրթություն ունեցող աշխատակիցների

Վեբթունը (կորեերեն 웹툰 Weptun) էպիզոդիկ թվային կոմիքսի տեսակ է, որը ծագել է Հարավային Կորեայում, սովորաբար նախատեսված է սմարթֆոններով կարդալու համար: Թեև վեբթունները հիմնականում անհայտ էին Հարավային Կորեայից դուրս իրենց ստեղծման ընթացքում, միջազգային հանրաճանաչության աճ է գրանցվել՝ շնորհիվ նրանց հեշտ առցանց հասանելիությանը և անվճար թվային կոմիքսների բազմազանությանը[1]։ Ներկայումս վեբթունները վաստակում են մոտ $5.91 միլիարդ ամբողջ աշխարհում[2]։ Քանի որ թվային կոմիքսները վայելում են մեծ համբավ Հարավային Կորեայում, կոմիքսների տպագիր հրատարակությունը նվազել է։ 2023 թվականի դեկտեմբերին վեբթուն ձևով հրապարակված նյութերի քանակը հավասար է եղել անցանց հրապարակվածին:[3]։

Վեբթունները սովորաբար առանձնանում են մի քանի ընդհանուր հատկանիշներով`

  • յուրաքանչյուր դրվագ հրապարակվում է մեկ երկար, ուղղահայաց շերտի վրա (օգտագործելով այսպես կոչված անսահման կտավ, այլ ոչ թե մի քանի էջ, որպեսզի ավելի հեշտ լինի կարդալ սմարթֆոնով կամ համակարգչով),
  • ունեն որոշակի երաժշտություն և անիմացիա, որոնք երևում են յուրաքանչյուր գլխի ընթացքում,
  • ի տարբերություն արևելյան ասիական կոմիքսների մեծամասնության` սովորաբար գունավոր են՝ սև ու սպիտակի փոխարեն, քանի որ թվային ձևաչափով հրապարակվում են կայքում կամ հավելվածում, այլ ոչ թե ֆիզիկապես՝ ամսագրում:

Հարավային Կորեայի դեպքում կան նաև գրաքննության ուրիշ օրենքներ առցանց հրապարակված նյութերի համար՝ ի տարբերություն տպագիր գործերի, ինչը հանգեցրեց նրան, որ ավելի շատ էրոտիկ կոմիքսներ արտադրվեցին և հրապարակվեցին որպես վեբթուններ[4]։

Եկամտի մոդել

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես և մյուս առցանց հրապարակումների համար, գոյություն ունեն վճարման տարբեր մոդելներ, որոնք օգտագործվում են վեբթունների համար: Ոմանք առաջարկում են գլուխների սահմանափակ քանակ անվճար, իսկ մնացածի դիմաց պետք է վճարել: Մյուսները թույլ են տալիս օրական անվճար կարդալ միայն որոշակի քանակությամբ գլուխներ: Վեբթունների ստեղծողները կարող են գումար վաստակել իրենց շարքերում ցուցադրվող գովազդներից: Մինչև 2019 թվականը սիրողական ստեղծագործողները կարող էին գումար վաստակել շնորհիվ իրենց երկրպագուներից գանձվող վճարներից։ Այն գումարը, որ ստանում են պրոֆեսիոնալ և սիրողական ստեղծողները, կախված է էջի դիտումների քանակից[5]։

Թեև 1990-ականների կեսերից վեբկոմիքսներ են վերբեռնվել և տեղադրվել առանձին ստեղծողների կողմից, վեբթունի մոդելի պատմությունը սկսվում է 2000 թվականին, երբ «Lycos Korea»-ն՝ «Lycos» ամերիկյան որոնման կորեական տարբերակը, գործարկեց «comic Bang» բաժինը իրենց հարթակի կայքում: Երկու տարի անց նրանց օրինակին հետևեց «Yahoo! Կորեան»՝ առաջարկելով նմանատիպ ծառայություն, որը կոչվում էր «Cartoon Sesang»: Մինչև 2002 թվականը մշակութային արդյունաբերության խթանման օրենքի հիման վրա ստեղծվեց Կորեական ստեղծարար բովանդակության գործակալությունը, որը սկսեց աջակցել կոմիքսների և հարակից ոլորտներին:[6] Կորեական «Daum» վեբ հարթակը ստեղծեց վեբթուն ծառայություն, որը հայտնի դարձավ որպես «Daum Webtoon» 2003 թվականին, իսկ ավելի ուշ նրան հաջորդեց «Naver Corporation»-ը՝ «Naver Webtoon»-ի գործարկումով 2004 թվականին[7]։ Այս ծառայությունները պարբերաբար թողարկում են վեբթուններ, որոնք հասանելի են անվճար: Ըստ Դեյվիդ Ուելշի՝ կոմիքսները կազմում են Հարավային Կորեայի գրքերի վաճառքի մեկ քառորդը, մինչդեռ ավելի քան 3 միլիոն կորեացի օգտատերեր վճարել են առցանց կոմիքսների հասանելիության համար, իսկ 10 միլիոն օգտատերեր կարդում են անվճար վեբթուններ[8]։ Հարավային Կորեայի առաջին վեբթունը «Անմարդաբնակ կղզին» է (կորեերեն 무인도 Muindo)՝ ստեղծված Հան Հիի-ջակի կողմից 1996 թվականին[9]։

2014 թվականի տվյալների համաձայն՝ «Naver» կորպորացիան տպագրել էր 520 վեբթուն, իսկ «Daum»-ը՝ 434։ 2010 թվականներից այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են «Tappytoon»-ը և «Spottoon»-ը, սկսել են պաշտոնապես թարգմանել վեբթունները անգլերեն, իսկ որոշ կորեական հրատարակություններ («Lezhin Comics», «Toomics», «TopToon») սկսել են ինքնուրույն թարգմանել իրենց արտադրանքը[10][11][12]։ Անգլերեն թարգմանված հանրաճանաչ վեբթունների օրինակներ են «Լուկիսմ», «Անձեռնմխելի», «Սրտի զարկը», «Հեքիաթներ արտասովորի մասին» (기기괴괴), «Խաղամոլը», «Ավագ դպրոցի աստվածը», «Ազնվակաները», «Աստծո աշտարակը»։ Վերջին տարիներին այս վեբթունները հայտնի են դարձել արևմտյան շուկայում՝ մրցակցելով ճապոնական մանգաների հետ[13]։ Նախկինում վեբթունները ունեին էին երկու վարկանիշ՝ բոլորի համար (վեբթուններ տարիքային բոլոր խմբերի համար) և 18 (18 տարեկանից բարձր անձանց համար): 2019 թվականի մայիսից ներդրվեց վեբթունների այլ վարկանիշային համակարգ 10 հարթակներով՝ ներառյալ «Naver»-ը և «Daum»-ը։ Սահմանված գնահատականներն են՝ △ Բոլորը △ 12 տարեկան կամ ավելի բարձր △ 15 տարեկան կամ ավելի բարձր △ 18 տարեկան կամ ավելի բարձր տարիքի համար[14]:

Առաջին վեբթունի դասավորությունը: Կոճակները թույլ են տալիս շրջել էջը:

Ամենավաղ վեբթունները սկանավորում էին բնօրինակ կոմիքսները, որոնք վերբեռնվում էին համացանց՝ սովորաբար մեկ էջի ձևաչափով:T

Առաջին սերունդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ հեղինակները կարողացան օգտագործել ֆլեշ անիմացիոն էֆեկտներ:

Երկրորդ սերունդ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրորդ սերունդի վեբթունի օրինակ

Հետագայում ընդլայնված նախաբեռնումը հնարավորություն տվեց հեղինակներին ուղղահայաց դասավորությունը հարմարացնել սքրոլինգին: Ի տարբերություն խիտ պանելային կոմպոզիցիա ունեցող կոմիքսների՝ սքրոլինգը ցույց է տալիս նոր պանելներ: Սա դարձնում է վեբթունները անսահման կտավին (աստիճանական և շարունակական ներկայացմանը) հարմար՝ թույլ տալով, որ վեբթունի ընթերցումը ավելի սահուն դառնա[15]։

Երրորդ սերունդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմարթֆոնների և գրասալիքների հայտնությամբ վեբթունները նույնպես տեղափոխվել են նոր հարթակներ, ինչպիսիք են հավելվածները: Նրանց ավելացվել են նաև ձայներ, որոնք ենթադրում են հետագա արտահայտություններ և հնչերանգներ, ինչպես նաև ինտերակտիվ շարժումներ՝ ոգևորություն ստեղծելու և որոշակի առարկաներին դիտողների ուշադրությունը հրավիրելու համար[16]։ Մինչև 2014 թվականը վեբթունների մեծ մասը հասանելի էր անգլերեն լեզվով միայն ոչ պաշտոնական սիրողական թարգմանությունների միջոցով: 2014 թվականի հուլիսին «Naver»-ի դուստր ձեռնարկությունը «Line Corporation»-ը սկսեց հրատարակել հանրաճանաչ վեբթունների թարգմանությունները անգլերեն՝ «Webtoon» հարթակի ծառայության միջոցով[17][18]։

Վեբթունների և դրանց ածանցյալների շուկան ներկայումս գնահատվում է շուրջ 420 միլիարդ KR₩, կամ 368 միլիոն ԱՄՆ դոլար)[19]։ Չնայած թվային կոմիքսները գնալով ավելի մեծ տարածում են ստանում, տպագիր հրատարակությունը մնում է կոմիքսների մանրածախ վաճառքի հիմնական միջոցը: Որոշ հրատարակիչներ առաջարկում են առցանց և միաժամանակ տպագիր վեբթուններ[20]։ Վեբթունները որպես սկզբնաղբյուր ծառայել են մի շարք տարբեր լրատվամիջոցներին, ներառյալ կինոյին և հեռուստատեսությանը։ Դրա ամենավաղ օրինակներից մեկը «Թաջա» ֆիլմն է, որը հիմնված է 2006 թվականի Հու Յանգ Մենի կոմիքսների վրա: Այս աշխատանքը սերիալացվել է «Սպորտ Չոսուն» ֆիլմում և հավաքել է ավելի քան 100 միլիոն տնային դիտումներ։

«Naver» վեբթունների պլատֆորմի ծառայությունը, որը գործարկվել է 2014 թվականին, այժմ հանդիսանում է Կորեայի ամենամեծ վեբթուն հարթակ: Ըստ «Naver»ի հրապարակված տվյալների, այն հասնում է օրական ավելի քան 6,2 միլիոն օգտագործողի: WEBTOON անվճար թարգմանչական ծառայությունը թույլ է տվել վեբթուններին կազմել համաշխարհային Կորեայի մշակույթի մի մաս[21]։

Նրանք նաև համագործակցում են կինոինդուսրիայի հետ[22]։

Վեբթունների թողարկումը նաև իրականացնում է միջազգային դիվերսիֆիկացման ռազմավարությունը՝ իր շուկան Ասիայում և ամբողջ աշխարհում մեծացնելու համար[23]։ 2023 թվականի սեպտեմբերի դրությամբ NAVER Webtoon-ում ամսական ակտիվ օգտագործողների թիվը աճել է մինչև 180 միլիոն ամբողջ աշխարհում[24]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Harper, David (2020 թ․ մարտի 3). «The Rise of Webtoon». article. SKTCHD. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 29-ին.
  2. Tanna, Shreyas (2023 թ․ հուլիսի 5). «Revenue of USD 5.91 Bn in 2022; says Absolute Markets Insights». article. EIN Presswire. Industry Global News 24. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 29-ին.
  3. Noh, Sueen. ""To Be or Not to Be, That Is the Question": What Is Happening with Korean manga, (comic), Today?" International Journal of manga Art (IJOCA) 9.2 (2007): n. pag. International Journal of manga Art (IJOCA). John A. Lent, Sept. 2007. Web. 3 Dec. 2015.
  4. «Watchdog hit for excessive digital censorship». 2015 թ․ մարտի 30.
  5. «Creators 101:: MAKE MONEY». www.webtoons.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
  6. «A Study on the Role of Web-Toon Agency from the Viewpoint of Industrial Life Cycle theory» (PDF). 한국만화애니메이션학회. doi:10.7230/KOSCAS.2018.51.225 (inactive 2024 թ․ նոյեմբերի 1).{{cite journal}}: CS1 սպաս․ DOI inactive as of 2024 (link)
  7. Herald, The Korea (2014 թ․ մայիսի 25). «Korean webtoons going global». www.koreaherald.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
  8. Welsh, David (2007 թ․ ապրիլի 23). «Forget Manga. Here's Manhwa». Bloomberg.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
  9. «숫자로 보는 만화산업» [Cartoon industry in numbers]. Etnews (Korean). 2016 թ․ հունիսի 23. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 20-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. Lee, Jun-Youb (2015 թ․ ապրիլի 3). «Startup Battles Naver in English Webtoons». The Wall Street Journal.
  11. 박형기 (2015 թ․ նոյեմբերի 18). «Rolling Story takes Korean webtoons to global audience». koreaherald.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
  12. Park, Chul-hyun (2016 թ․ մարտի 17). «웹툰 기업 레진·탑코믹스, 글로벌 진출로 '웹툰 산업 자생력 키운다'» [Webtoon company 'Lezhin Comics' and 'Top Comics', 'cultivate the self-sustaining power of the webtoon industry' by entering the global market]. ITChosun(IT조선) (կորեերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 23-ին.
  13. «[다시 도전이다] 미생·스틸레인 웹툰작가들, 美·中 독자도 웃고 울린다». Wow TV. 2015 թ․ հունվարի 1.
  14. «웹툰 속 '극단적 선택' 표현…네이버·다음 등 '웹툰 등급제' 시행 예정». Segyeilbo. 2019 թ․ մայիսի 14.
  15. Han, Chang-wan (2012 թ․ հունիսի 30). 애니메이션 연구6(Animation studies6). 한국 애니메이션 학회(Korean cartoon and animation studies). էջեր 124–139.
  16. Jang, Wonho; Song, Jung Eun (2017 թ․ օգոստոսի 31). «Webtoon as a New Korean Wave in the Process of Glocalization». Kritika Kultura (29). doi:10.13185/kk2017.02908 (inactive 2024 թ․ նոյեմբերի 1). ISSN 2094-6937.{{cite journal}}: CS1 սպաս․ DOI inactive as of 2024 (link)
  17. «Popular Mobile Webcomic Service, WEBTOON, Debuts in the United States and Worldwide». PRNewswire. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.
  18. «Korea's webtoon market experiences exponential growth over past 10 years». Arirang News. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.
  19. «South Korean 'webtoon' craze makes global waves | The Japan Times». The Japan Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  20. Choi, yun cheol. «2009해외콘텐츠 시장조사(2009 abroad contents market research)». www.kocca.kr. 한국콘텐츠진흥원(Korea creative contents agency).
  21. Song, Jung-Eun; Nahm, Kee-Bom; Jang, Won-Ho (2014). «The Impact of Spread of Webtoon on the Development of Hallyu: The Case Study of Indonesia». 한국엔터테인먼트산업학회논문지. 8 (2): 357–367. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.(չաշխատող հղում)
  22. «영화를 웹툰으로 미리 본다? 영화X웹툰 콜라보의 세계». Cineplay. 2017 թ․ օգոստոսի 14.
  23. Kim, Sangim; Lee, Youngju (2022 թ․ փետրվարի 24). «웹툰 플랫폼의 국제적다각화 전략-네이버웹툰과 카카오웹툰의 일본 진출 사례를 중심으로». 만화애니메이션 연구 (66): 589–629. doi:10.7230/KOSCAS.2022.66.589. S2CID 248796176. Վերցված է 2022 թ․ մարտի 31-ին.
  24. Yang, Jinwon (2023 թ․ սեպտեմբերի 1). «네이버, 웹툰 '글로벌 1위' 굳히기… 해외 시장 공략 '박차'». 머니S리포트. Korea. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 24-ին.

Կատեգորիա։ Կորեական հանրամատչելի մշակույթ Կատեգորիա։ Կոմիքսներ