Jump to content

Վաֆլի (թխվածքաբլիթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաֆլի
Ենթատեսակբիսկվիտ
 Wafers (snack) Վիքիպահեստում

Վաֆլի, փխրուն, սովորաբար քաղցր, շատ բարակ, հարթ, թեթև թխվածքաբլիթ [1], որը հաճախ զուգադրվում է պաղպաղակի հետ, ինչպես նաև օգտագործվում է որպես զարդարանք որոշ քաղցր ուտեստների վրա[2]։ Նրանք հաճախ ունենում են վաֆլիի մակերևույթի նախշ, բայց կարող են նաև նախշավորվել սննդամթերքի արտադրողի տարբերանշաններով կամ առանց նախշերի: Որոշ շոկոլադե սալիկներ, ինչպիսիք են Քիթ քաթը-ը և Coffee Crisp-ը, իրենց մեջ և շրջակայքում շոկոլադապատ վաֆլի են պարունակում:

Հաղորդության վաֆլիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղորդության վաֆլին անթթխմոր հացի տեսակ է, որը մասն է կազմում հաղորդության քրիստոնեական ծեսի:

Սպա վաֆլիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատուկ «սպա վաֆլիները» ( չեխ. ՝ lázeňské oplatky, սլովակերեն ՝ kúpeľné oblátky ) արտադրվում են Չեխիայի և Սլովակիայի Հանրապետության առողջարանային քաղաքներում (օրինակ՝ Piešťany)։ Վաֆլիի արտադրությունը Կարլսբադում և Մարիենբադում ավանդական էր քաղաքների գերմանախոս բնակչության համար, ովքեր տարածքի էթնիկ զտումներից հետո արհեստը բերեցին Գերմանիա[3]:

Նմանատիպ թխվածքաբլիթ պատրաստում են Հունգարիայում, որը կոչվում է մոլնարի հաց (Molnárkalács) : Դրա ծագումը եկել է Պալոկ բնակչությունից: Այն կլոր է և կոշտ (երբեմն նաև տափակ)՝ զարդարված ժողովրդական խորհրդանիշներով, պատկերներով ու տեքստով՝ պարզ,միաձև պարույրի փոխարեն։ Այն նաև ուտում են տոփինգներով՝ մուրաբաներով: Պատրաստված է հատուկ սեղմիչ գործիքով՝ հացթուխի համար նախատեսված ձողով (sütővas) [4]։

Սուրբ ծննդյան վաֆլիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամանորյա վաֆլիները պատրաստվում են միայն ցորենի ալյուրից և ջրից։ Նրանց նախշերը հաճախ պատկերում են կրոնական տեսարաններ, համարվում է Կենտրոնական Եվրոպայի հռոմեական կաթոլիկ Սուրբ Ծննդյան ավանդույթ, որը նշվում է լեհական, սլովակյան, լիտվական և իտալական ընտանիքներում՝ Սուրբ Ծննդյան նախօրեին: Սրանք հաղորդության վաֆլիի նման հաղորդության արժեք չունեն: Սուրբ Ծննդյան վաֆլիները խորհրդանշական հաց են համարվում, որոնք կարելի է բաժանել հյուրերին՝ ընդգծելու սերտ հարաբերությունները՝ միասին հաց ուտելով: Այս ժեստը դրական նշանակություն ունի, բայց հաճախ նաև հավելյալ ցանկություններ են հնչում։ Դրանք լեհերեն կոչվում են opłatek (Սուրբ Ծննդյան թխվածք) , (լատիներեն՝ oblatum), ի տարբերություն վաֆլիի, որը նշանակում է սովորական վաֆլի։

Վաֆլիի այս տարբերակը, որը համարվում է Արգենտինայում, Կոլումբիայում, Էկվադորում, Գվատեմալայում, Էլ Սալվադորում, Վենեսուելայում և Մեքսիկայում ավանդական խոհանոցի մի մաս, հայտնի է որպես օբլեա : Այն սովորաբար ուտում են որպես դեսերտ՝ երկու կտորով լցված arequipe, dulce de leche կամ cajeta (կաթնային կարամել) և/կամ մեջտեղում խտացրած կաթով: Որոշ դեպքերում պարունակում են պանիր, մրգեր կամ հարած սերուցք:

large, thin wafer held in a hand
Օբլեա

Վարդագույն վաֆլի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդագույն վաֆլին վաֆլիի վրա հիմնված հրուշակեղեն է, որն ի սկզբանե պատրաստվել է Էդինբուրգի «Crawford's Biscuits» ընկերության կողմից՝ Միացյալ Թագավորությունում[5]։ Այժմ այն արտադրվում է «United Biscuits» ընկերության կողմից, որը ստանձնել է ֆիրման 1960 թվականին, մինչ այժմ օգտագործում է Քրոուֆորդի անունը: Խորտիկը բաղկացած է կրեմից՝ դրված վաֆլիների միջև (վարդագույն ներկված):

Նմանատիպ ապրանքատեսակ կա «Pink Panther» վաֆլի ապրանքանիշով[6][7]։

Ֆրեսկան (Egyptian Arabic) եգիպտական վաֆլի է, որը վաճառվում է միայն լողափերում՝ ամռանը: Այն պատրաստվում է երկու բարակ շրջանաձև վաֆլիից՝ լցված մեղրի օշարակի բարակ շերտով[8]։

Փոփոխված տարբերակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ վաֆլիներ արտադրվում են շոկոլադով պատված շերտով: Մեկ այլ հայտնին՝ կիտրոնի համն է:

Some wafers are produced with a chocolate covering. Another popular flavor is lemon.

Պիրուլինսը և Բարլիքո-ն վաֆլիներ են, որոնք պարուրում են գլանակի պես և երբեմն լցնում կրեմով:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Collins Dictionary».
  2. Dusy, T.; Rynio, J. (2004). Coffee and Espresso: Make Your Favorite Drinks at Home. Quick and Easy Series. Silverback Books, Incorporated. էջ 24. ISBN 978-1-930603-39-4. Վերցված է May 27, 2017-ին.
  3. Sarah Scholl-Schneider (2010). Sudetengeschichten : Vertriebene - Alteingesessene - Neusiedler (գերմաներեն). Antikomplex. էջ 183.
  4. Arkhely, Fruzsina (15 September 2020). «Nehézipari központból idegenforgalmi vonzerő – Hogyan alakult ki a molnárkalács sütés hagyománya Borsodnádasdon?». blog.skanzen.hu.
  5. «Wafer». Biscuit people (անգլերեն). 11 June 2020.
  6. «Pink Panther Wafers 200G - Groceries - Tesco Groceries». Tesco.com. Վերցված է 2013-01-14-ին.
  7. Selwood, Daniel (2017-04-06). «Pink Panther Wafers to return with extra filling, new packs». Վերցված է 2020-03-24-ին.
  8. «Swimming And Snacking On Egypt's North Coast». NPR. 2012-09-01. Վերցված է 2012-10-10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիիքպահեստ