Վաքիլ մզկիթ
Վաքիլ մզկիթ | |
---|---|
![]() | |
Տեսակ | մզկիթ և մշակութային արժեք |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Ֆարս[1] |
Տեղագրություն | Շիրազ[1] |
Բացվեց | 1773[2][3] |
Պատվիրող | Քերիմ խան[3] |
Ճարտարապետություն | |
Ոճ | Զանդերի ճարտարապետություն[2] |
Շինանյութ | քար[3], աղյուս և շինարարական շաղախ |
![]() | |
![]() |
Վաքիլ մզկիթ (պարսկերեն՝ مسجد وکیل), մզկիթ հարավային Իրանի Շիրազ քաղաքում։ Տեղակայված է Վաքիլ շուկայից դեպի արևմուտքի, մուտքի մոտ։ Մզկիթը կառուցվել է 1751-1773 թվականներին զենդյան իշխանության օրոք, իսկ 19-րդ դարում,Ղաջարիների տիրապետության ժամանակ վերանորոգվել է։ Վաքիլ նշանակում է «փոխարքա», որը տրվել է Զենդերի դինաստիայի հիմնադիր Կարիմ Խանին։ Շիրազ քաղաքը եղել է նրա կառավարական նստավայրը, և նա քաղաքին պարգևել է շատ շինություններ, ներառյալ՝ այս մզկիթը[4]։
Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաքիլ մզկիթն ընդգրկում է 8,660 քմ տարածք։ Այն ունի ընդամենը երկու այվան, սովորական չորսի փոխարեն, հյուսիսային և հարավային կողմերում՝ լայն բակ։ Այվաններն ու բակը ձևավորված են Շիրազի արվեստի և արդյունաբերության բնութագրիչ առանձնահատկություններով։ Նրա գիշերային աղոթքների սրահը (շաբեստան) զբաղեցնում է մոտավորապես 2700 քառակուսի մետր տարածք։ Պարունակում է 48 ուղղահայաց սյուներ։ Այս դահլիճում գտնվող տաղավարը կտրված է 14 մակերեսով թռիչք ունեցող կանաչ մարմարից, որը համարվում է Զենդի ժամանակաշրջանի գլուխգործոցներից մեկը։ Ծաղկային դեկորատիվ սալիկները հիմնականում թվագրվում են Ղաջարիների ժամանակաշրջանին։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Մուտքի դռան կամարը
-
Մուտքի կամարի ճակատամասը
-
Շաբեստան (աղոթքի սրահ)
-
Շաբեստանի առաստաղ
-
Հյուսիսային այվանի մանրամասներ
-
Հյուսիսային այվանի առաստաղ
-
Դեպի տաղավար տանող աստիճաններ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ 2,0 2,1 http://jria.iust.ac.ir/article-1-697-en.pdf
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.itto.org/iran/attraction/Vakil-Mosque/
- ↑ «Arch Net Library»։ Արխիվացված է օրիգինալից 2010-10-25-ին։ Վերցված է 2018-01-21
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 360 Panoramic Image of Vakil Mosque
- Vakil Mosque Pictures
- 3D Vakil Mosque : Monshizadeh Archived 2011-09-12 at the Wayback Machine.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վաքիլ մզկիթ կատեգորիայում։ |
|