Jump to content

Վացլավ Չեռնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վացլավ Չեռնի
Քաղաքացիությունը  Չեխիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 17, 1997(1997-10-17)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Բրշիբրամ
Հասակ 178 սանտիմետր
Դիրք եզրային կիսապաշտպան

Վացլավ Չեռնի (չեխ․՝ Václav Černý, հոկտեմբերի 17, 1997(1997-10-17)[1][2], Բրշիբրամ), չեխ ֆուտբոլիստ, «Վոլֆսբուրգ» ակումբի և Չեխիայի հավաքականի կիսապաշտպան։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վացլավը խաղացել է չեխական «Պրշիբրամի» պատանեկան թիմում։ Նրա հայրը՝ Վացլավ Չոռնին, «Պրշիբրամի» պատանիների գլխավոր մարզիչն էր[3]։ Չեռնին դասընթացների է մասնակցել «Յուվենտուսում», «Համբուրգում», «Չելսիում» և «Այաքսում», որտեղ նրան հրավիրել են մարզիչների ուշադրությունը: Չեխական iSport պարբերականի կարծիքով՝ պատանի ֆուտբոլիստը պատկանել է չեխական ֆուտբոլի խոշորագույն տաղանդներին[3]։

2013 թվականի հունվարին 15-ամյա ֆուտբոլիստը պատանեկան պայմանագիր է կնքել «Այաքսի» հետ՝ դառնալով երրորդ չեխը, ով հանդես է եկել Ամստերդամի թոփ-ակումբում[3][4][5]։ Վացլավը դարձել է «Այաքսի» երիտասարդական թիմի առաջատարներից մեկը և 2015 թվականի հունվարին պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել հոլանդական ակումբի հետ մինչև 2018 թվականը[6]։ 17 տարեկան հասակում նա իր նորամուտը նշել է մեծահասակների ֆուտբոլում՝ Նիդերլանդների երկրորդ լիգայում «Այաքսի» դուբլի համար[7]։ Ամռանը ֆուտբոլիստն ուսումնամարզական հավաքի է մեկնել հիմնական թիմի հետ և մի քանի ստուգողական հանդիպում անցկացրել:

2015 թվականի օգոստոսի 15-ին Չեռնին իր նորամուտը նշել է «Այաքսի» հիմնական թիմի կազմում Էրեդիվիզիի 2-րդ տուրի «Վիլլեմ II»-ի դեմ խաղում (3:0): Չեխ ֆուտբոլիստը 2:0 հաշվի ժամանակ փոխարինեց Ռիշեդլի Բազուրին և սկսեց գոլային գրոհ, որը տանում էր դեպի «Այաքսի» երրորդ գոլը[8][9]։ Օգոստոսի 20-ին Չեռնին իր նորամուտը նշել է Եվրոպայի լիգայում «Յաբլոնեցի» դեմ խաղում և աչքի է ընկել մրցակցի ֆուտբոլիստի գեղեցիկ հարվածով չեխական ակումբի տուգանային հրապարակում[10]։

2017 թվականի հոկտեմբերին Չեռնին գավաթի խաղում ստացավ խաչաձև կապանների վնասվածք և դուրս մնաց մինչև մրցաշրջանի ավարտը:

2020 թվականի հուլիսին վարձավճարով տեղափոխվել է «Տվենտե»[11]։ 2021 թվականի հուլիսի 2-ին «Տվենտեի» հետ կնքել է երկու տարվա լիարժեք պայմանագիր[12]։

2023 թվականի հունիսի 23-ին չորս տարվա պայմանագիր է կնքել «Վոլֆսբուրգ» ակումբի հետ[13]։

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականից Վացլավ Չեռնին հանդես է գալիս Չեխիայի տարբեր տարիքի պատանեկան հավաքականներում: 2015 թվականի օգոստոսին հրավիրվել է մինչև 21 տարեկանների հավաքական՝ մասնակցելու Եվրոպայի 2017 թվականի առաջնության ընտրական փուլի խաղերին[14]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Այաքս»

Ելույթնորի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի մայիսի 18-ի դրությամբ

Ակումբ Մրցաշրջան Լիգա[15] Գավաթ[16] Եվրոգավաթ[17] Ընդհանուր
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Այաքս 2015/16710021 92
2016/17503120 101
2017/18402110 71
2018/19003000 30
Ընդհանուր 1618251294
Յոնգ Այաքս 2014/1510—— 10
2015/16175—— 175
2016/172815—— 2815
2017/1810—— 10
2018/192210—— 2210
Ընդհանուր 69306930
Ուտրեխտ 2019/201301020 160
Ընդհանուր 1301020160
Յոնգ Ուտրեխտ 2019/2032—— 32
Ընդհանուր 32——32
Տվենտե 2020/2116610— 176
2021/2218120— 201
2022/2332131041 3714
Ընդհանուր 662040417421
Վոլֆսբուրգ 2023/2422431— 255
Ընդհանուր 22431—255
Ընդհանուր կարիերայի ընթացքում 1895716311221662

Հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի հունիսի 27-ի դրությամբ

Հանդիպումներ Չեխիայի հավաքականի կազմում
№ Ամսաթիվ Մրցակից Հաշիվ Գոլեր Մրցույթ
1 2020 թվականի նոյեմբերի 11 Գերմանիա Գերմանիա 0:1 - Ընկերական հանդիպում
2 2020 թվականի նոյեմբերի 18 Սլովակիա Սլովակիա 2:0 - Ազգերի լիգա 2020/21
3 2022 թվականի հունիսի 5 Իսպանիա Իսպանիա 2:2 - Ազգերի լիգա 2022/23
4 2022 թվականի հունիսի 12 Իսպանիա Իսպանիա 0:2 - Ազգերի լիգա 2022/23
5 2022 թվականի սեպտեմբերի 24 Պորտուգալիա Պորտուգալիա 0:4 - Ազգերի լիգա 2022/23
6 2022 թվականի սեպտեմբերի 27 Շվեյցարիա Շվեյցարիա 1:2 - Ազգերի լիգա 2022/23
7 2022 թվականի նոյեմբերի 16 Ֆարերյան կղզիներ Ֆարերյան կղզիներ 5:0 1 Ընկերական հանդիպում
8 2022 թվականի նոյեմբերի 19 Թուրքիա Թուրքիա 1:2 1 Ընկերական հանդիպում
9 2023 թվականի մարտի 24 Լեհաստան Լեհաստան 3:1 - ԵԱ-2024-ի ընտրական հանդիպում
10 2023 թվականի հունիսի 17 Ֆարերյան կղզիներ Ֆարերյան կղզիներ 3:0 2 ԵԱ-2024-ի ընտրական հանդիպում
11 2023 թվականի հունիսի 20 Չեռնոգորիա Չեռնոգորիա 4:1 - Ընկերական հանդիպում
12 2023 թվականի սեպտեմբերի 7 Ալբանիա Ալբանիա 1:1 1 ԵԱ-2024-ի ընտրական հանդիպում
13 2023 թվականի սեպտեմբերի 10 Հունաստան Հունաստան 1:1 - Ընկերական հանդիպում
14 2023 թվականի հոկտեմբերի 12 Ալբանիա Ալբանիա 0:3 - ԵԱ-2024-ի ընտրական հանդիպում
15 2023 թվականի հոկտեմբերի 15 Ֆարերյան կղզիներ Ֆարերյան կղզիներ 1:0 - ԵԱ-2024-ի ընտրական հանդիպում
16 2024 թվականի հունիսի 7 Մալթա Մալթա 7:1 1 Ընկերական հանդիպում
17 2024 թվականի հունիսի 22 Վրաստան Վրաստան 1:1 - ԵԱ-2024։ Խմբային փուլ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 1 2 FBref.com
  3. 1 2 3 «Patnáctiletý příbramský talent Václav Černý se upsal slavnému Ajaxu». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 16-ին.
  4. ↑ «VIDEO: Podívejte, co umí nový Baroš! V patnácti už patří Ajaxu | iSport.cz». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 16-ին.
  5. ↑ «Velký talent Černý: V Ajaxu denně potkávám ty největší hvězdy — Fotbal — ČT sport — Česká televize». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 16-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 62 (օգնություն)
  6. ↑ «Talent roku Černý podepsal v Ajaxu novou tříletou smlouvu». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 16-ին.
  7. ↑ «VVV Venlo vs. Jong Ajax - 13 March 2015 - Soccerway». soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.
  8. ↑ «Černý odehrál prvních 13 minut za Ajax. Krásně rozjel gólovou akci!». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 16-ին.
  9. ↑ «Вацлав Черны в 17 лет дебютирует за основную команду «Аякса»». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 16-ին.
  10. ↑ «Václav Černý — Super Skills — 17 years old — Ajax vs. Jablonec». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 13 (օգնություն)
  11. ↑ «Vleugelaanvaller Václav Černý op huurbasis naar FC Twente» (հոլանդերեն). fcutrecht.nl. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 13-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  12. ↑ «Vaclav Cerny: "Ik blijf knokken, ik zie jullie snel"» (հոլանդերեն). fctwente.nl. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 4-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  13. ↑ «VfL verpflichtet Cerny» (գերմաներեն). vfl-wolfsburg.de. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 27-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  14. ↑ «Nominace pro kvalifikační zápasy s Maltou a Lotyšskem». fotbal.cz.(չաշխատող հղում) (չեխ.)
  15. ↑ Эредивизи, Эрстедивизи, чемпионат Германии
  16. ↑ Кубок Нидерландов, Кубок Германии
  17. ↑ Лига чемпионов УЕФА, Лига Европы УЕФА, Лига конференций УЕФА

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]