Վարքային նյարդագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վարքային նյարդաբանություն, հայտնի է նաև որպես կենսաբանական հոգեբանություն[1], կենսահոգեբանություն կամ հոգեկենսաբանություն[2], կենսաբանության սկզբունքների կիրառումն է մարդու և այլ կենդանի օրգանիզմների վարքի ֆիզիոլոգիական, գենետիկական և զարգացման մեխանիզմների ուսումնասիրության համար[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարքային նյարդագիտությունը որպես գիտություն առաջացել է 18-րդ և 19-րդ դարերի գիտական և փիլիսոփայական տարատեսակ ավանդույթներից։ Փիլիսոփայության մեջ Ռենե Դեկարտը և այլ փիլիսոփաներ առաջարկել են ֆիզիկական մոդելներ կենդանիների, ինչպես նաև մարդու վարքագիծը բացատրելու համար։ Դեկարտը ենթադրում էր, որ էպիֆիզը, որպես բազմաթիվ օրգանիզմների ուղեղի միջին զուգակցված կառուցվածք, ապահովում է մարմնի և գիտակցության ակտիվ կապը և փոխգործակցությունը։ Դեկարտը նաև մշակեց մի տեսություն, որում մարմնական հեղուկների պնևմատիկայի միջոցով բացատրում էր կենդանիների և մարդու ռեֆլեքսներն ու շարժողական համակարգի տարաբնույթ վարքագիծը։ Այս տեսությունը մշակելու ընթացքում Դեկարտը ոգեշնչվել էր Փարիզի այգիներից մեկում շարժվող արձաններից[4]։ Էլեկտրական խթանումը և վնասվածքները կարող են նաև ցույց տալ մարդկանց շարժողական վարքի ազդեցությունը։ Դրանք կարող են արձանագրել գործողությունների, հորմոնների, քիմիական նյութերի և էֆեկտների էլեկտրական ակտիվությունը մարմնի համակարգում, ինչը ազդում է նրանց ամենօրյա վարքի վրա։ Էլեկտրախթանումը և միոխթանումը ևս կարող են որոշակի ազդեցություն ունենալ մարդու շարժողական վարքագծի վրա։ Դրանք կարող են գրանցել գործողությունների, հորմոնների, քիմիկատների, դեղամիջոցների ազդեցությունը և էլեկտրական ակտիվությունը։

Այլ փիլիսոփաներ ևս օգնեցին կյանքի կոչել ուսումնասիրվող գաղափարախոսոթյունը։ Ուսումնասիրվող ոլորտում ամենաառաջին մասնագիտական աղբյուրներից էր Ուիլյամ Ջեյմսի «Հոգեբանության սկզբունքները» աշխատությունը, որում առկա էր պնդում առ այն, որ հոգեբանության գիտական ուսումնասիրությունը պետք է հենվի կենսաբանության սկզբունքների վրա։

Վիլիամ Ջեյմս

Հոգեբանության և վարքագծային նյարդաբանության ձևավորումը որպես առանձին գիտություն փոխկապակցված է անատոմիայից ֆիզիոլոգիայի, մասնավորապես, նյարդաանատոմիայի առաջացման հետ։ Արդեն իսկ 18-19-րդ դարերում ֆիզիոլոգներն իրականացնում էին փորձարկումներ կենդանի օրգանիզմների վրա[5]։ Լրջագույն ավանդ են ունեցել Կլոդ Բեռնարի, Չարլզ Բելլյի, Վիլյամ Հարվեյի փորձարկումները, որոնց միջոցով լայն հանրությունը միտվեց այն գաղափարին, որ հնարավոր է կենդանի օրգանիզմների վրա կատարված փորձակումներից ստանալ հավաստի տվյալներ։

Գիտական կապեր հոգեբանության և կենսաբանության այլ ոլորտների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարքագծային նյարդաբանության ոլորտում կատարվող գիտական փորձարկումներում դեպքերի մեծամասնությամբ մարդիկ կարող են ներգրավվել որպես փորձարկվողներ։ Միևնույն ժամանակ վարքագծային նյարդաբանության ոլորտում փորձարարական հետազոտությունների կատարման վերաբերյալ մասնագիտական գրականության մեջ ընդգծվում է, որ ցանկալի է փորձարկումներում ներգրավել ոչ մարդկային կենդանի օրգանիզմներ՝ առնետ, մկներ, կապիկներ։ Ասվածի հիմնավորումն այն է, որ վերը նշված կենդանի օրգանիզմները մարդկային օրգանիզմի հետ ունեն սերտ կենսաբանական և վարքագծային առնչություն, ինչը բավարար էքստրապոլյաիցայի համար։ Վերն ասվածը սերտ փոխգործակցության եզրեր է ապահովում վարքագծային նյարդաբանության և համեմատական հոգեբանության, էվոլյուցիոն հոգեբանության, էվոլյուցիոն կենսաբանության և նյարդակենսաբանության միջև։ Վարքագծային նյարդաբանությունը միևնույն ժամանակ պարադիգմատիկ և մեթոդաբանական համընկնումներ ունի նյարդահոգեբանության հետ, ինչն էապես հենվում է նյարդային համակարգի դիսֆունցկիայի դեպքում մարդկային վարքագծի ուսումնասիրության վրա։

Հետազոտության մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

 Վարքային նյարդաբանության ոլրտում գիտական փորձարկումների առանձնահատկությունը դրսևորվում է նրանում, որ արդյունքում որոշակի անկախ փոփոխական համարվում է կենսաբանական, որոշակի կախյալ փոփոխական համարվում է կենսաբանական։ Այլ խոսքերով կարող ենք ասել, որ ուսումնասիրվող օրգանիզմի նյարդային համակարգը անընդհատ կամ պարբերաբար փոփոխվում է, միևնույն ժամանակ կարող է հետազոտվել նյարդային համակարգի կոնկրետ ոլորտ (որը, սովորաբար, կապված է վարքային փոփոխականի հետ)։

Նյարդային ֆունկցիայի անջատում կամ ակտիվացում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վնասումներ՝ դասական մեթոդ, որի դեպքում փորձարկումն իրականացնող անձի հետաքրքրության շրջանակում բնական միջոցներով կամ կանխամտածված վնասվում է ուղեղի որոշակի հատված՝ դիտելու համար ցանկացած հետևանքային փոփոխություն։
  • Տրանսկրինիալ մագնիսական խթանում՝ նոր մեթոդ,որը դեպքերի մեծամասնությամբ կիրառվում է մարդկանց ներգրավմամբ գիտական փորձարկումներում։ Առաջացնում է ոչ պարբերական էլեկտրական ակտիվություն և դիտարկվում է դրա ազդեցության արդյունքում առաջացող փոփոխությունը։
  • Սինթետիկ լիգանի ներարկում՝ ռեցեպտոր, որն ակտիվացվում է բացառապես սինթետիկ լիգանի միջոցով (RASSL)։ Ապահովում է տարածական և ժամանակային վերահսկողություն ստացվող ազդակների նկատմամբ։
  • Հոգեֆարմակոլոգիական մանիպուլյացիաներ՝ զուգամիտվելով նեյրոտրանսմիսսիայի հետ՝ առաջացնում է նյարդային ակտիվություն։
  • Օպտոգենետիկ արգելակում՝ թույլ ակտիվացված արգելակիչ սպիտակուց, որի ազդեցությունն արտահայտվում է որձարկումն իրականացնող անձի հետաքրքրության շրջանակի բջիջներում։

Նյարդային ֆունկցիայի բարելավում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էլեկտրական խթանում՝ դասական մեթոդ, որի դեխպքում նյարդային ակտիվությունն առաջանում է որոշակի էլեկտրական հոսանքի միջոցով։
  • Հոգեֆարմակոլոգիական մանիպուլյացիաներ՝ զուգամիտվելով նեյրոտրանսմիսսիայի հետ՝ առաջացնում է նյարդային ակտիվություն։ Կարելի է կիրառել ինչպես պարբերաբար և ամբողջական, այնպես էլ տեղային։
  • Սինթետիկ լիգանի ներարկում՝ անալոգային կերպով ուղեղի որոշ հատվածներում կարելի է կիրառել Gq-DREADD-ը բջջային ֆունկցիայի մոդուլյացիայի նպատակով[6]։
  • Տրանսկրինիալ մագնիսական խթանում՝ որոշ դեպքերում այս մեթոդը կարող է ծառայել որպես խթանող ազդեցություն թողնող միջոց։

Նյարդային ակտիվության չափում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օպտիկական տեխնիկա
  • Single-unit ձայնագրառում
  • Մուլտիէլեկտրոդ ձայնագրառում
  • Ֆունկցիոնալ մագնիսական ռեզոնանսային պատկերում
  • Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա
  • Էլեկտրաուղեղագրություն
  • Ֆունկցիոնալ նեյրոանատոմիա
  • Մագնիտոէնցեֆալոգրաֆիա

Գենետիկ տեխնիկաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • QTL քարտեզագրում- գենի ազդեցությունը վարքագծի վրա կարելի է նաև չափել։ Դեպքերի մեծամասնությամբ այսպիսի չափման փորձարկման օբյեկտը մկներն են։
  • Սելեկտիվ բուծում – օրգանիզմները, մասնավորապես մկները, կարելի է սելեկտիվ կերպով բուծել այնպես, որպեսզի հնարավոր լինի ստանալ բնածին շտամպ։ Այս դեպքում փորձարկումն իրականացնող անձի հետաքրքրության շրջանակում ԴՆԹ-ն է։
  • Գենետիկ ինժեներիա – գենային «ճարտարապետությունը» հնարավոր է փոփոխել, որևէ գեն պակասեցնել և դիտել դրա ազդեցությունը։

Թեմատիկ ոլորտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ վարքային նյարդաբանությունն ուսումնասիրում է այն հարցերը և թեմաները, որպիսիք ուսումնասիրում են նաև ակադեմիական հոգեբանները։ Միևնույն ժամանակ, ի տարբերություն վարքային նյարդաբանության, ակադեմական հոգեբանության ոլորտում չկա ոչ մարդկային կենդանի օրգանիզմներ վրա գիտական փորձարկումներ անցկացնելու անհրաժեշտություն։ Վարքային նյարդաբանության հիմնական մասի վերաբերյալ մասնագիտական գրականության ուսումնասիրության արդյունքում պարզում ենք որ այն նվիրված է հոգեկան գործընթացների, այդ թվում և բարձրագույն, և վարքագծի ուսումնասիրությանը, որոնք բնորոշ են ինչպես մարդկային, այնպես էլ ոչ մարդկային կենդանի օրգանիզմներին։ Որպես այդպիսիք հանդիսանում են՝

Միևնույն ժամանակ տեխնիկական դժվարությունների առաջացմամբ և առավել հստակ ինվազիվ մեթոդների զարգացմամբ, որոնք կիրառելի են նաև այն դեպքում, երբ գիտական փորձարկումների օբյեկտը մարդն է, վարքային նյարդաբանության ներկայացուցիչները իրենց ներդրումն են ունենում նաև հոգեբանության, փիլիսոփայության և լեզվաբանության զարգացման տարբեր ոլորտներում, ինչպիսիք են՝

Վարքային նյարդաբանությունը լրջագույն ներդրում է ունեցել նաև բժշկական հասկացությունների մասնագիտական մեկնաբանության գործում, այդ թվում այնպիսիների, որոնք դասվում են կլինիկական հոգեբանության և կենսաբանական հոգեպաթոլոգիայի (հայտնի նաև որպես անոմալ հոգեբանություն) մասնագիտական հասկացությունների շարքին։ Չնայած այն հանգամանքին, որ ոչ բոլոր հասկացությունների և հիվանդությունների դեպքում է հնարավոր գիտական փորձարկումներն իրականացնել կենդանիների վրա, այնուամենայնիվ, ուսումնասիրվող գիտությունը ներկայացրել է նաև տարբեր թերապևտիկ իրադրություններին բնորոշ տվյալներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Breedlove, Watson, Rosenzweig, Biological Psychology: An Introduction to Behavioral and Cognitive Neuroscience, 6/e, ISBN 978-0-87893-705-9, p. 2
  2. Psychobiology, Merriam-Webster's Online Dictionary
  3. Thomas, R.K. (1993). "INTRODUCTION: A Biopsychology Festschrift in Honor of Lelon J. Peacock". Journal of General Psychology. 120 (1): 5.
  4. Carlson, Neil (2007). Physiology of Behavior (9th ed.). Allyn and Bacon. pp. 11–14. ISBN 978-0-205-46724-2.
  5. Shepherd, Gordon M. (1991). Foundations of the Neuron Doctrine. Oxford University Press. ISBN 0-19-506491-7.
  6. Ferguson, Susan (2012). "Grateful DREADDs: Engineered Receptors Reveal How Neural Circuits Regulate Behavior". Neuropsychopharmacology. 37 (1): 296–297. doi:10.1038/npp.2011.179. PMC 3238068. PMID 22157861.