Վարվառա Ռիժովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վարվառա Ռիժովա
RyzhovaVN.jpg
Ծնվել էհունվարի 15 (27), 1871
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմայիսի 18, 1963(1963-05-18)[1] (92 տարեկանում) կամ մայիսի 17, 1963(1963-05-17)[2] (92 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ԿրթությունՄ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի
Ծնողներհայր՝ Nikolai Muzil?, մայր՝ Q4306539?
Ամուսին(ներ)Ivan Ryzhov?
Երեխա(ներ)Q4401834?
Պարգևներ և մրցանակներՍտալինյան մրցանակ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, Լենինի շքանշան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ, «Կովկասի պաշտպանության համար» մեդալ, «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ, Լենինի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ

Վարվառա Ռիժովա (հունվարի 15 (27), 1871, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 18, 1963(1963-05-18)[1] կամ մայիսի 17, 1963(1963-05-17)[2], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային դերասանուհի։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի 1937։ 1893 թվականին ավարտել է Մոսկվայի թատերական ուսումնարանին կից դրամատիկական դասընթացները (Ա․ Լենսկու դասարանը) և ընդունվել Փոքր թատրոնի թատերախումբ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործական ուղին սկսել է որպես կատակերգակ դերասանուհի։ 1900-ական թվականների վերջից խաղացել է գլխավորապես բնութագրական դերեր։ Ռիժովայի բարձր վարպետությունը դրսեորվել է ռուսական դասական, հատկապես Ալեքսանդր Օստրովսկու պիեսներում։ Նրա արվեստին բնորոշ էր կենցաղային հավաստիությունը, նուրբ հումորը, անկեղծությունը։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերից են՝ Ֆեկլուշա, Անֆուսա, Ուլիտա (Ա․ Օստրովսկու «Ամպրոպ», «Գայլեր և ոչխարներ», «Անտառ»), Կոմսուհի-տատիկ (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Մարիա (Տրենյովի «Լյուբով Ցարովայա»), Դեմիդենա (Լեոնովի «Արշավանք»)։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ պետական մրցանակ 1943։ Պարգևատրվել է Լենինի 2, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Рыжова Варвара Николаевна / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Person Profile // Internet Movie Database — 1990.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png