Վարվառա Կոլյադինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարվառա Կոլյադինա
ռուս.՝ Варвара Васильевна Колядина
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 23 1896 (հունվարի 4 1897)
Մահացել էհոկտեմբերի 13, 1967(1967-10-13) (70 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունուսուցչուհի
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Կոլյադինա, Վարվառա Վասիլևնա (դեկտեմբերի 23 1896 (հունվարի 4 1897) - հոկտեմբերի 13, 1967(1967-10-13), Մոսկվա, ԽՍՀՄ), տարրական դասարանների ուսուցիչ, ՌՍՖՍՀ վաստակավոր ուսուցիչ, ՌՍՖՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1916 թվականին Վարվառա Վասիլևնան ավարտել է Պենզայի կանանց երկրորդ գիմնազիան (մանկավարժական դասարանը)։ 1916-1923 թվականներին աշխատել է դպրոցական ուսուցիչ Պենզայի նահանգի Լյուբյատինո և Դուբենսկոե։ 1924-1958 թվականներին աշխատել է որպես ուսուցիչ Պենզայի Վ. Գ. Բելինսկու անվան № 1 միջնակարգ դպրոցում։

Կոչումներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1929–30 ուսումնական տարվա Պենզա քաղաքի լավագույն ուսուցչի կոչում։
  • Արհմիութենական աշխատանքի հարվածայինի կոչում (1930)։
  • Մշակութային ճակատի հարվածայինի կոչում (1937) «Կրասնի պրոլետար» ֆաբրիկայում «Կորչի անգրագիտությունը» հասսարակության հետ տարվող աշխատանքների կազմակերպման համար։
  • Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշան (1946)։
  • «Պատվո Նշան» շքանշան (1949)։
  • «ՌՍՖՍՀ Դպրոցի վաստակավոր ուսուցչի» կոչում (1954)։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 և 1955 թվականներին երկու անգամ ընտրվել է ՌՍՖՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1952 թվականին եղել է Խաղաղության աջակիցների Համամիութենական կոնֆերանսի պատվիրակ։ 1957 թվականին ընտրվել է Աշխատավորների պատգամավորների Պենզայի մարզային խորհրդի պատգամավոր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Грошев И. Заслуженная учительница //«Молодой ленинец». 1951. 31 марта;
  • В. В. Колядина: Биография //«Сталинское знамя». 1955. 4 февраля