Վարչապետների պողոտա
![]() | |
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Վիկտորիա, Բալլարատ և Ballarat Botanical Gardens? |
Նյութ | բրոնզ և գրանիտ |
![]() |
Վարչապետների պողոտա (անգլ.՝ Prime Ministers Avenue),Ավստրալիայի վարչապետների կիսանդրիների պատկերասրահ, որը գտնվում է Ավստրալիայի Վիկտորիա նահանգի Բալլարատ բուսաբանական այգում:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1901 թվականին Բրիտանական կայսրության վեց առանձին գաղութներ ձևավորեցին մեկ նահանգ, որը կոչվում էր Ավստրալիա՝ կառավարման դաշնային ձևով։ Գաղութները դարձան նահանգներ՝ պահպանելով իրենց կառավարությունները՝ կենտրոնական Ավստրալիայի կառավարության գլխավորությամբ[1]:
Մտահղացման հեղինակը և առաջին վեց կիսանդրիների տեղադրման նախաձեռնողը Ռիչարդ Քրաուչն էր, ով ծնվել է 1868 թվականին Բալլարատում և 1900-ականների սկզբին դարձել Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի ամենաերիտասարդ անդամը[2]: 1939 թվականին քաղաքային խորհրդում նա խոստացավ նվիրաբերել 1000 ֆունտ՝ յուրաքանչյուր վարչապետի կիսանդրիներից բաղկացած «Վարչապետների պողոտա» ստեղծելու համար[3]: Վիզուալ արվեստների զարգացման հովանավոր Քրաուչը աջակցում էր արվեստի բազմաթիվ դպրոցներին, և նրա անձնական ծանոթությունը վարչապետներ Էդմունդ Բարթոնի, Ալֆրեդ Դիկինի, Քրիս Ուոթսոնի, Էնդրյու Ֆիշերի և Ջեյմս Սքուլինի հետ խրախուսեց նրան վերադարձնել Բալլարատին այն, ինչ նրան տվել էր քաղաքը։ Այսպիսով, Քրաուչը ոչ միայն օգնեց տեղադրել իրական կիսանդրիներ, այլև անմահացրեց այս պատմական պողոտան[4]. Այնուհետև Քրաուչը միջոցներ կտակեց նախագիծը պահպանելու և լրացուցիչ կիսանդրիներ ավելացնելու համար[2]։
Առաջին վեց կիսանդրիները բացվել են 1940 թվականի մարտի 2-ին՝ Վիկտորիա նահանգի նահանգապետ Ուինսթոն Դուգանի կողմից հանդիսավոր արարողության ժամանակ[4]: 1941 թվականի հոկտեմբերի 11-ին վարչապետ Ռոբերտ Մենզիսը կաղնու ծառ տնկեց պողոտայում[5]:
2010 թվականի փետրվարի 17-ին բացվեց 26-րդ վարչապետ Քևին Ռադի կիսանդրին, բայց նա ինքը բացակայում էր արարողությունից[6][7]:
2014 թվականի հոկտեմբերի 9-ին պողոտայում բացվեց Ջուլիա Գիլարդի վերջին և 27-րդ կիսանդրին[8][9]: Քանդակագործ Փիթեր Նիքոլսոնը նշել է, որ «Ջուլիայի քանդակի ստեղծումը նույնքան պարզ էր, որքան ցանկացած այլ քանդակի ստեղծումը: Ինձ համար դա նրա դեբյուտն էր հասարակության մեջ որպես մարդ, որը մեծ ճնշման տակ էր, բայց կորցրեց իր ճանապարհը և դեռ գլուխը բարձր է պահում»[10],ավելացնելով, որ տվյալ կիսանդրին, ավարտված 2012 թվականին, դարձավ «լավագույն բանը, որ արել եմ»[11]: Բացման արարողության ժամանակ խորհրդական Դես Հադսոնն ասաց, որ Քրաուչի կտակարանը սպառվել է, խոստացավ ներգրավել դաշնային կառավարությանը եզակի ավանդույթի շարունակման ֆինանսավորմանը և նշեց, որ Թոնի Էբոթի 28-րդ կիսանդրին ներկայումս կառուցման փուլում է[12]:
Ճարտարապետություն և կոմպոզիցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հղկված գրանիտե սալիկների վրա բրոնզե կիսանդրիների հավաքածուն գտնվում է Հորս Չեստնատ պողոտայում՝ Բալլարատ բուսաբանական այգու մոտ[13]: Պողոտայում առաջինը ֆեդերացիայի հիմնադիր հոր՝ 1-ին վարչապետ Էդմունդ Բարթոնի կիսանդրին է[1]: Յուրաքանչյուր կիսանդրի քանդակված է իրական չափսի[7] և դասավորված է հաջորդականությամբ՝ ըստ պաշտոնավարման առաջին ժամկետի[14]: Վարչապետներից ցանկացածը հավերժանում է պողոտայում՝ անկախ իր պաշտոնավարման ժամկետից[4]: Յուրաքանչյուր քանդակի արժեքը կազմում է 45,000 ԱՄՆ դոլարից մինչև 55,000 ԱՄՆ դոլար, որը ներառում է ոչ միայն քանդակի տեղադրումը, այլև Կանբերայի Խորհրդարանի պալատի հանդիպումների էքսկուրսիաները, որպեսզի նախագծում աշխատող նկարիչը գծի ներկայիս վարչապետին[12]:
Քանդակագործներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուոլաս Անդերսոնը ծնվել է 1888 թվականին Դին քաղաքում, Բալլարատի կողքին: Նա քանդակել է առաջին վարչապետների կիսանդրիները — Էդմունդ Բարթոնի, Ալֆրեդ Դիկինի, Կրիս Ուոթսոնի, Ջորջ Ռիդի, Ջոսեֆ Կուկի, Էնդրյու Ֆիշերի, Ուիլյամ Հյուզի, Սթենլի Բրյուսի, Ջեյմս Սքուլինի, Ջոզեֆ Լայոնսի, Էրլ Փեյջի, Ռոբերտ Մենցիզի, Արթուր Ֆադենի և Ջոն Քերթինի[4]: Դրանք ստեղծելու համար նա օգտագործել է լուսանկարներ, սակայն Ֆադենի քանդակը և հետագա քանդակները ստեղծվել են նրանց կյանքի ընթացքում: Նրա ամենահայտնի ստեղծագործությունը «Մարդ և իշուկ» քանդակագործական կոմպոզիցիան էր, որը տեղադրված էր Մելբուռնի Հիշատակի հուշարձանի մոտ: Բացի այդ, Անդերսոնը մասնակցել է Ավստրալիայի պատերազմի հուշահամալիրի նախագծմանը և ստեղծել մեծ թվով հուշաքանդակներ[1]: Անդերսոնը մահացել է 1975 թվականին Ջիլոնգում։[15]
Ֆրենկ Ֆորդի կիսանդրու հեղինակն անհայտ է։
Քեն Փալմերը ծնվել է 1925 թվականին և կրթություն է ստացել Բալլարատում՝ ավարտելով հանքարդյունաբերության դպրոցը։ Նա ստեղծել է Բեն Չիֆլիի կիսանդրին Քրաուչի անձնական թույլտվությամբ՝ աշխատելով լուսանկարներից և օգտվելով Չիֆլիի այցից Բալլարատ 1946 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ։[1][16]. Ավելի ուշ Քենը արվեստ է դասավանդել Քասլմենի և Մելբուրնի դպրոցներում, նախքան վերադառնալը Բալլարատ, որտեղ բացել է արվեստի ստուդիա[4]: Փալմերը մահացել է 1983 թվականին[17]:
Վիկտոր Գրինհալգը ծնվել է 1900 թվականին և կրթություն է ստացել Բալլարատում՝ ավարտելով հանքարդյունաբերության դպրոցը մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը։ Այնուհետև դասավանդել է Բալլարատ և Բենդիգո Մայնսի դպրոցում, իսկ 1955 թվականից ղեկավարել է Մելբուրնի թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի արվեստի դպրոցը։ Նա ստեղծել է Հարոլդ Հոլթի, Ջոն ՄաքՅուանի, Ջոն Գորթոնի, Ուիլյամ Մաքմահոնի և Գուֆ Ուիթլամի կիսանդրիները[4]: Գրինհալգի հայտնի ստեղծագործությունը Ջորջ 5-րդ թագավորի արձանն էր Բալարատում՝ Դրամոնդ և Ստարտ փողոցների անկյունում: Նրա վերջին անավարտ աշխատանքը Մալքոլմ Ֆրեյզերի կիսանդրին էր, և 1983 թվականին Գրինհալգի մահից հետո Փիթեր Նիքոլսոնը շարունակեց աշխատանքը դրա վրա[1]:
Փիթեր Նիքոլսոնը ծնվել է Մելբուռնում 1946 թվականին: Նա հայտնի դարձավ իր մուլտֆիլմերով այնպիսի ամսագրերում, ինչպիսիք են «Nation Review», «Australian Financial Review», «The Age» և «Rubbery Figures» հեռուստածրագրի իր տիկնիկներով: Նա ստեղծել է Մալքոլմ Ֆրեյզերի, Ռոբերտ Հոուքի, Փոլ Քիթինգի, Ջոն Հովարդի, Քևին Ռադի և Ջուլիա Գիլարդի կիսանդրիները[18]: Նա միշտ փորձում է իր քանդակներին անձնական բնավորության արտահայտություն տալ[1][4]:
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Հովարդն ասաց, որ իրեն դուր չի գալիս կիսանդրու ստորին շրթունքի չափը, իսկ Փոլ Քիթինգը դժգոհ է թույլ կզակից և սրածայր քթից, մինչդեռ Ջուլիա Գիլարդը գոհ է իր կերպարից[8]:
Կիսանդրիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
1-ին Էդմունդ Բարտոն
-
2-րդ Ալֆրեդ Դիկին
-
3-րդ Քրիս Ուոթսոն
-
4-րդ Ջորջ Ռիդ
-
5-րդ Էնդրյու Ֆիշեր
-
6-րդ Ջոզեֆ Կուկ
-
7-րդ Ուիլյամ Հյուզ
-
8-րդ Սթենլի Բրյուս
-
9-րդ Ջեյմս Սքալին
-
10-րդ Ջոզեֆ Լիոնս
-
11-րդ Էրլ Փեյջ
-
12-րդ Ռոբերտ Մենզիս
-
13-րդ Արթուր Ֆադեն
-
14-րդ Ջոն Քերթին
-
15-րդ Ֆրենկ Ֆորդ
-
16-րդ Բեն Չիֆլի
-
17-րդ Հարոլդ Հոլթ
-
18-րդ Ջոն ՄաքՅուան
-
19-րդ Ջոն Գորթոն
-
20-րդ Ուիլյամ Մաքմահոն
-
21-րդ Գուֆ Ուիթլամ
-
22-րդ Մալքոլմ Ֆրեյզեր
-
23-րդ Ռոբերտ Հոուք
-
24-րդ Փոլ Քիթինգ
-
25-րդ Ջոն Հովարդ
-
26-րդ Քևին Ռադ
-
27-րդ Ջուլիա Գիլարդ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Prime Ministers Avenue». Ballarat Begonia Festival. Արխիվացված է օրիգինալից 2014-12-24-ին. Վերցված է 2014-12-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 2,0 2,1 «Crouch, Richard Armstrong (1868–1949)». Australian Dictionary of Biography. Արխիվացված է օրիգինալից 2012-03-19-ին. Վերցված է 2014-12-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «BUSTS OF PRIME MINISTERS». Daily Advertiser. 1939-06-06. Վերցված է 2014-12-24-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 «Prime Ministers Avenue» (PDF). City of Ballarat. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015-09-23-ին. Վերցված է 2014-12-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «New Tree In Prime Minister Avenue». The Advertiser. 1941-10-13. Արխիվացված է օրիգինալից 2014-12-25-ին. Վերցված է 2014-12-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Prime Minister's bust revealed». Australian Broadcasting Corporation. 2010-02-18. Արխիվացված է օրիգինալից 2015-01-15-ին. Վերցված է 2014-12-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 7,0 7,1 «Gillard still in demand on Ballarat's walk of fame». The Sydney Morning Herald. 2013-06-28. Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին. Վերցված է 2014-12-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 8,0 8,1 «Former prime ministers Julia Gillard and Kevin face off permanently with Ballarat bronze busts». Herald Sun. 2014-10-09. Վերցված է 2014-12-24-ին.
- ↑ «Julia Gillard unveils bust at Ballarat». Australian Broadcasting Corporation. 2014-10-09. Արխիվացված է օրիգինալից 2015-01-15-ին. Վերցված է 2014-12-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Julia Gillard to unveil bronze bust in Prime Ministers' Avenue in Ballarat Botanical Gardens». The Courier. 2014-10-08. Արխիվացված է օրիգինալից 2014-12-25-ին. Վերցված է 2014-12-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Former PM Julia Gillard to attend unveiling of bust statue at Ballarat Botanical Gardens». Herald Sun. 2014-06-12. Վերցված է 2014-12-24-ին.
- ↑ 12,0 12,1 «Julia Gillard's bronze statue in Ballarat could be the last». The Courier. 2014-10-10. Արխիվացված է օրիգինալից 2014-12-25-ին. Վերցված է 2014-12-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Ballarat Botanical Gardens». City of Ballarat. Արխիվացված է օրիգինալից 2014-12-24-ին. Վերցված է 2014-12-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Prime Ministers Avenue». Monument Australia. Արխիվացված է օրիգինալից 2014-12-25-ին. Վերցված է 2014-12-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Anderson, William Wallace (1888–1975)». Australian Dictionary of Biography. Արխիվացված է օրիգինալից 2014-12-28-ին. Վերցված է 2014-12-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «CHIFLEY BUST FOR PRIME MINISTER'S AVENUE». The Argus. 1946-09-13. Վերցված է 2014-12-24-ին.
- ↑ «Victor Greenhalgh». Կաղապար:Не переведено 3. Արխիվացված է օրիգինալից 2014-12-25-ին. Վերցված է 2014-12-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Julia Gillard statue to face Kevin Rudd's bust on PM's avenue». The Australian. 2014-06-12. Վերցված է 2014-12-24-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարչապետների պողոտա» հոդվածին։ |
- Авеню премьер-министров(անգլ.) на сайте Премьер-министерской библиотеки Джона Кэртина