Վարուժան Ոսկանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վարուժան Ոսկանյան
Vosganian senat.jpg
(3-րդ) Ռումինիայի էկոնոմիկայի նախարար
2012, դեկտեմբեր - 2013, հոկտեմբեր
Ռումինիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար
2007, ապրիլի 4 - 2008, դեկտեմբերի 22
Ռումինիայի էկոնոմիկայի և առևտրի նախարար[1]
2006, դեկտեմբեր - 2007, ապրիլի 4
 
Քաղաքացիություն՝ Flag of Romania.svg Ռումինիա և Flag of Armenia.svg Հայաստան
Կուսակցություն՝

Ռումինիայի Հայոց Միություն (1990–1996, պատգամավոր)
Աջ ուժերի միավորում (1996–2003, սենատոր՝ 1996–2000)
Ազգային լիբերալ կուսակցություն (2003–2015, սենատոր՝ 2004-2016)

Դեմոկրատների և Ազատականների Դաշինք կուսակցության (2016-ից, պատգամավոր)
Կրթություն՝ Բուխարեստի համալսարան
Գիտական աստիճան՝ տնտեսագիտության դոկտոր (1998)
Մասնագիտություն՝ տնտեսագետ, բանաստեղծ, քաղաքական գործիչ, ակնարկագիր և գրող
Ազգություն ռումինահայ
Ծննդյան օր հուլիսի 25, 1958({{padleft:1958|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:25|2|0}}) (59 տարեկան)
Ծննդավայր Կրայովա, Ռումինիա
Ամուսին Միհաելա Ոսկանյան
Զավակներ Արմինե

Վարուժան Ոսկանյան (ռում.՝ varuˈʒan vosɡaniˈan, հուլիսի 25, 1958({{padleft:1958|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:25|2|0}}), Կրայովա, Ռումինիա), ռումինահայ պետական-քաղաքական գործիչ, տնտեսագետ, գրող: Եղել է Ռումինիայի էկոնոմիկայի և առևտրի նախարարը (2006-2008 թթ., 2012-2013 թթ.)։ Ռումինիայի Հայոց Միության նախագահն է 1990 թվականից, Ռումինիայի Գրողների Միության առաջին փոխնախագահը` 2005 թվականից: Նրա գրքերը թարգմանվել են 18 լեզվով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարուժան Ոսկանյանը ծնվել է Ռումինիայի Կրայովա քաղաքում Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի ընտանիքում, 1958 թվականին։ Հորական կողմի արմատները Ափիոն Գարահիսարից և Կոստանդնուպոլսից են, իսկ մորական կողմինը` Ուրմիայից, Էրզրումից և բուլղարական Ռուսեից, ուր փախել էր նրա մորական տատիկի ընտանիքը 1894-1896 թվականների Համիդյան ջարդերի ժամանակ: Նրա մանկությունն ու պատանեկությունն անցել են Ֆոքշանում։ Ավարտել է Ֆոքշանի Ալեքսանդրու Իոն Կուզայի անվան դպրոցը, այնուհետև Բուխարեստի Տնտեսական գիտությունների ակադեմիայի առևտրի ֆակուլտետն (1982 թ.) ու Բուխարեստի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը (1991 թ.): 1998 թվականին դառնում է տնտեսագիտության դոկտոր` պաշտպանելով թեզը ֆինանսական շուկաների բարեփոխումների վերաբերյալ։ 1978-1991 թվականների ընթացքում Բուխարեստի հայկական կիրակնօրյա դպրոցում դասավանդել է հայոց լեզու, պատմություն և մշակույթ: Հարցազրույցներից մեկում Ոսկանյանը խոստովանել է, որ հայերեն գրել-կարդալ սովորել է տանը, քանի որ այն ժամանակ հայկական դպրոցն արդեն փակ էր:

Գերազանց խոսում է հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն և իսպաներեն:

Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին Ոսկանյանը մասնակցել է Ռումինիայի հեղափոխական շարժմանը և 1990 թվականին դարձել Ազգային միության ժամանակավոր խորհրդի անդամ։ 1990-1992 թվականներին և 1992-1996 թվականներին եղել է Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Ռումինիայի Հայոց Միության կողմից, Ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբի նախագահ, իր իսկ հիմնադրած Աջ Ուժերի Միություն (UFD) կուսակցության նախագահ (1996-2003 թթ.), որը 2003 թվականին միացավ Ազգային-ազատական կուսակցությանը (PNL), իսկ Ոսկանյանը դարձավ վերջինիս փոխնախագահներից մեկը։ 1996-2000 թվականներին UFD ցուցակով, իսկ 2004-2016 թվականներին՝ PNL ցուցակով, ընտրվել է սենատոր, դարձել Սենատի էկոնոմիկայի, արդյունաբերության և ծառայությունների հանձնաժողովի նախագահ: 2006-2007 թվականներին եղել է Ռումինիայի էկոնոմիկայի և առևտրի, 2007-2008 թվականներին՝ էկոնոմիկայի և ֆինանսների, 2012-2013 թվականներին` էկոնոմիկայի նախարար։ 2013 թվականի հոկտեմբերին հրաժարական է տվել քաղաքական նպատակներով իր դեմ հարուցված սկանդալային աղմուկից հետո, պահպանելով Սենատում իր աթոռը։

2016 թվականի խորհրդարանական ընտրություններում Յաշ քաղաքից ընտրվել է պատգամավոր Դեմոկրատների և Ազատականների Դաշինք կուսակցության (ALDE) ցուցակով:

Վարուժան Ոսկանյանը Ռումինիայի Հայոց Միության վերստեղծողներից է (1990 թ., ՌՀՄ-ն հիմնադրվել է 1919 թվականին և գործել մինչև կոմունիստական ռեժիմի հաստատումը Ռումինիայում) և նրա անփոփոխ նախագահը, ինչի շնորհիվ վերակազմակերպվում է մեծ ավանդույթներ ունեցող համայնքային կյանքը։ Որպես էկոնոմիկայի և ֆինանսների նախարար իր պաշտոնավարման շրջանում Վարուժան Ոսկանյանը կառավարական բյուջեից խոշոր միջոցներ է հատկացրել Ռումինիայի հայկական եկեղեցիների վերանորոգման համար։ Նա աջակցել է «Արարատ» հրատարակչությանը, «Արարատ» և «Նոր Կյանք» պարբերականներին, հայկական միօրյա դպրոցներին և Հայոց Միությանը Ռումինիայի պետական բյուջեից տարեկան զգալի միջոցների հատկացմանը[2]:

2011 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով[3], ինչպես նաև Ներսես Շնորհալու (2006 թ.) և Վիլյամ Սարոյանի (2012 թ.) մեդալներով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկանյանի գրական գործերից են՝

  • Կապույտ Շամանը (Şamanul albastru, 1994 թ.)
  • Կոմանդորի արձանը (Statuia comandorului, 1994 թ., պատմվածքների ժողովածու, որի համար արժանացել է Բուխարեստի Գրողների ընկերակցության մրցանակին)
  • Թագուհու սպիտակ աչքը (Ochiul cel alb al reginei, 2001 թ.)
  • Հազար թևերով Հիսուսը (Iisus cu օ mie de brațe, 2004 թ.)
  • Շշուկների մատյան (Cartea şoaptelor, 2009 թ.)
  • Հարյուր տերևների խաղը և այլ պատմվածքներ (Jocul celor o sută de frunze și alte povestiri, 2013 թ.)
  • Իմ չգրված բանաստեղծությունների գիրքը (Cartea poemelor mele nescrise, 2015 թ.)
  • Պատերազմի երեխաները (Copiii războiului, 2016 թ.)

Կապույտ շամանը թարգմանվել է հունգարերեն (AB – ART, 2009 թ.), իսկ Հարյուր տերևների խաղը և այլ պատմվածքներ գիրքը՝ բուլղարերեն (SONM, 2016 թ.) և գերմաներեն (Zsolnay Verlag, 2016 թ.):

Շշուկների մատյանը թարգմանվել է իսպաներեն (Pre – Textos, 2010 թ.), իտալերեն (Kellerdi Rovereto Trento, 2011 թ.), հայերեն (ՀԳՄ հրատարակչություն, 2012 թ., Անտարես, 2014 թ.), եբրայերեն (Hakibbutz Hameuchad, 2012 թ.), ֆրանսերեն (Editions des Syrtes, 2013 թ.), շվեդերեն (2244, 2013 թ.), գերմաներեն (Zsolnay Verlag, 2013 թ., Büchergilde Gutemberg, 2015 թ.), բուլղարերեն (Avangard Print, 2013 թ.), հունգարերեն (Orpheusz, 2014 թ.), պորտուգալերեն (էլեկտրոնային հրատարակություն, 2015 թ.), պարսկերեն (Ketabe Miamak, 2015 թ.), լեհերեն (Książkowe Klimaty, 2015 թ.), հոլանդերեն (Uitgeverit Pegasus, 2015 թ.), չեխերեն (Havran, 2016 թ.), նորվեգերեն (Bokvennen, 2017 թ.), խորվաթերեն (Sandorf, 2017 թ.), անգլերեն (Yale University Press, 2017 թ.): 2017-2018 թվականների ընթացքում գիրքը կհրատարակվի նաև սերբերեն, ուկրաիներեն:

Արժանացել է բազմաթիվ գրական մրցանակների (հիմնականում Շշուկների մատյան գրքի համար, այդ թվում՝ Ռումինիայի տարվա լավագույն գիրք (2009 թ.) մրցանակը, Կենտրոնական Եվրոպայի Անգելուս - 2016 մրցանակը, ինչպես նաև այս մրցույթի ժյուրիի առաջին նախագահ Նատալյա Գորբանեւսկայայի անվան ընթերցողների ու լավագույն թարգմանության մրցանակները): Համաշխարհային մամուլը 1000-ից ավելի էջ է նվիրել Շշուկների մատյանին.

Estandarte (Իսպանիա) - Շշուկների մատյանը վերջին տարիների եվրոպական գրականության ամենակարևոր գրքերից է:

Editorial Pre-Textos (Իսպանիա) - Ընթերցողը գտնվում է մի վեպի առջև, որն ունեցել է արտակարգ հաջողություն և որը միաժամանակ նաև պատմական փաստաթուղթ է, պոեմ արձակի մեջ, երևակայություն և ցնցող իրականություն: Հավանաբար կգա այն օրը, երբ 20-րդ դ. պատմությունը թերի կհամարվի, եթե չներառվի Շշուկների մատյանի բովանդակությունը կամ դրա որոշ էջեր:

Figaro Histoire (Ֆրանսիա) - Շշուկների մատյանը գունավոր, բուրավետ, քաղցր և դաժան որմնանկար է:

Frankfurter Allgemeine Zeitung (Գերմանիա) - Շշուկների մատյանը հրաշալի վեպ է, որը պատկանում է համաշխարհային գրականությանը՝ լինելով, հավանաբար, 21-րդ դ. տեղեկատուներից մեկը: Գիրքն այնքան հրաշալի է, որ շունչ է կտրում:

Der Spiegel (Գերմանիա) - Շշուկների մատյանը Գաբրել Գարսիա Մարկեսի 100 տարվա մենություն գրքի համարժեքն է Արևելյան Եվրոպայում:

Haaretz (Իսրայել) - Մեծագույն գրող Վարուժան Ոսկանյանը ստեղծել է Հայոց ցեղասպանության հզոր դիմանկարը առանց քարոզի, ոգևորության կամ ճնշող մեղքի:  Ոչ մեկը չէր սպասում, որ Վարուժան Ոսկանյանը կգրի ռումինական գրականության լավագույն վեպը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]