Վարուժան Գոճյեան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վարուժան Գոճյեան
Անուն Մականուն Վարուժան Հայկ Գոճեան
Ծնած է 12 Մարտ 1935
Ծննդավայր Պէյրութ
Վախճանած է 4 Մարտ 1993
Վախճանի վայր Սանթա Պարպարա
Մասնագիտութիւն Ջութակահար, ղեկավար

Վարուժան Հայկ Գոճեան (անգլերէն՝ Varujan Kojian, 12 Մարտ 1935, Պէյրութ - 4 Մարտ 1993, Սանթա Պարպարա), հայ ջութակահար եւ խմբավար։

Ջութակահար Միհրան Գոճեանին եղբայրը։

Կենսագրութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարուժան Գոճեան ծնած է 1935 թուականին, Պէյրութի մէջ։ Աւարտած է Փարիզի երաժշտանոցը, ապա՝ Ֆիլատելֆիոյ երաժշտական դպրոցը։ 1956 թուականին Լոս Անճելըսի Ֆիլհարմոնիքի մէջ եղած է խմբավար։ 1968 թուականին Լոս Անճելըսի մէջ հիմնադրած է Հայ սիմֆոնիք երաժշտութեան ընկերութիւնը, որուն դիրիժորն եղած է։ Որպէս ջութակահար՝ հանդէս եկած է Միացեալ նահանգներու, Եւրոպա-ի , Միջին Արեւելքի մէջ։ Ղեկավարած է Չիքակո-ի, Նիւ Եորքի, Ֆիլատելֆիոյ սիմֆոնիք նուագախումբերը։ 1973-1980 թուականներուն եղած է Սթոքհոլմի սիմֆոնիք նուագախումբի գլխաւոր դիրիժորը, նոյն ժամանակ՝ Սիէթլի սիմֆոնիք նուագախումբի ղեկավար, 1981-1984 թուականներուն՝ Եութայի սիմֆոնիք նուագախումբի ղեկավար, 1985 թուականէն՝ Սանթա Պարպարայի սիմֆոնիք նուագախումբի անդամ, ետքը՝ ղեկավար[1]:

Ծանօթագրութիւններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երեւան, 2005 

Արտաքին յղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]