Վարուժան Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վարուժան Սերգեյի Աբրահամյան
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՍԵՐԳԵՅԻ.jpg
25 մայիսի, 1966 - 28 հունիսի, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Շոշ, Ասկերանի շրջան
Մահվան վայրԼՂՀ Դահրազ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Վարուժան Աբրահամյան (25 մայիսի, 1966, Շոշ, Ասկերանի շրջան - 28 հունիսի, 1992, Դահրազ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարուժան Աբրահամյանը ծնվել է 1966 թ. մայիսի 25-ին Ասկերանի շրջանի Շոշ գյուղում։ 1983 թ. ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը, այնուհետև ընդունվել Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումի անասնաբուժական բաժինը։ Կիսատ թողնելով ուսումը՝ զորակոչվել է Խորհրդային բանակի շարքերը, ծառայել Խորհրդային զորքերի՝ ԳԴՀ-ում տեղակայված խմբակազմում և արժանացել մի շարք պարգևների։ Զորացրվելուց հետո ավարտել է ուսումը նշված կրթօջախում, իսկ երբ սկսվեց Արցախյան շարժումը, նա արդեն աշխատում էր Փարամաքիի տեղամասում։

Իր մարտական ուղին սկսել է Շոշի վաշտի կազմում։ Հսկել է հայրենի գյուղի և Փարամաքիի անվտանգությունը։ Նրա երեք եղբայրները ևս նույն ճանապարհին էին։ Զոհվել է 1992 թ. հունիսի 28-ին Դահրազ գյուղի պաշտպանության ժամանակ։ Ամուսնացած էր, երեխա չունի։ Հանգչում է Շոշի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]