Վարորդ Վերայի համար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարորդ Վերայի համար
ռուս.՝ Водитель для Веры
Երկիր Ռուսաստան
 Ուկրաինա
Ժանրդրամա
Թվական2004
Լեզուռուսերեն
ՌեժիսորՊավել Չուխրայ
ՊրոդյուսերԱլեքսանդր Ռոդնյանսկի, Իգոր Տոլստունով և Միխայիլ Զիլբերման
Սցենարի հեղինակՊավել Չուխրայ
ԴերակատարներԻգոր Պետրենկո, Բոգդան Ստուպկա, Մարինա Գոլուբ, Ալյոնա Բաբենկո և Անդրեյ Պանին
ՕպերատորԻգոր Կլեբանով
ԵրաժշտությունԷդուարդ Արտեմև
Պատմվածքի վայրՄոսկվա
ԿինոընկերությունԱռաջին ալիք, Profit և 1+1
Տևողություն105 րոպե
Բյուջե$3 մլն[1]

«Վարորդ Վերայի համար» (ռուս.՝ Водитель для Веры, ուկրաիներեն՝ Водій для Віри), 2004 թվականի ռուս-ուկրաինական ֆիլմ, որի ռեժիսորը և սցենարի հեղինակը եղել է Պավել Չուխրայը[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները ծավալվում են Խորհրդային Միությունում 1960-ական թվականներին։ Սերժանտ Վիկտորը երիտասարդ է ու վայելչակազմ, կյանքին նայում է պարզ ու պրագմատիկ։ Նա պատրաստ է ամեն ինչի, որպեսզի հասնի իր գլխավոր նկատակին՝ առաջ գնալ կարիերայի ոլորտում։ Հաջողությունը Վիկտորի կողմն է, և կրեմլյան վաշտի կուրսանտին բանակային գեներալը դարձնում է իր անձնական վարորդը։

Գեներալ-լեյտենանտ Սերովը մտադիր է Վիկտորի ամուսնացնել իր կաղ ու անհաջողակ դստեր՝ Վերայի հետ, ինչը Վիկտորին բոլորովին չի վրդովվեցնում։ Նա մեծացել է մանկատանը, աղքատության մեջ և բարձր խավում տեղ գրավելու հնարավորության համար նա պատրաստ է ամուսնանալ գեներալի դստեր հետ։ Վերան չի նկատում նրա սառը հաշվարկը և մտերմանում է նրա հետ։ Վիկտորը, մշտապես հոգ տանելով Վերայի մասին, փոխում է վերաբերմունքը՝ աղջկա նկատմամբ զգալով կարեկցություն ու քնքշություն։

Նրանք տարօրինակ սիրավեպը զարգանում է Ղրիմում՝ Սևաստոպոլի մոտ գտնվող տանը։ Սևծովյան ափի արևը, 1960-ական թվականների երաժշտությունը, նորաձևությունը, կենցաղն ու զվարճանքները ֆիլմում ներկայացվում են պետական ոլորտում ազդեցության համար մղվող պայքարին զուգահեռ, և այդ պայքարում գեներալի, նրա հղի դստեր ու վարորդ Վիկտորի կյանքն ընդամենը մանրուք է։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Իգոր Պետրենկո Վիկտոր վարորդ Վիկտոր
Ալյոնա Բաբենկո Վերա Սերովա Վերա Սերովա
Բոգդան Ստուպկա Սերգեյ Սերով գեներալ-լեյտենանտ Սերգեյ Սերով
Անդրեյ Պանին Սավելև կապիտան Սավելև
Եկատերինա Յուդինա Լիդա Լիդա
Մարինա Գոլուբ Զինաիդա Զինաիդա
Վալերի Բարինով Կլիմենկո գեներալ Կլիմենկո
Նատալյա Գուդկովա Անժելա Անժելա
Ալիսա Գրեբենշչիկովա Կարմրահեր
Դմիտրի Վիսոցկի Ռոխես Ռոխես
Նատալյա Գորշկովա դայակ
Ալեքսեյ Զելենսկի առաջին քննիչ
Սերգեյ Ուդովիկ երկրորդ քննիչ
Ալեքսանդր Մեզենցև բժիշկ
Վլադիմիր Կովալ գինեկոլոգ
Ալեքսանդր Շավրին պաթոլոգոանատոմ
Օլեգ Լոպուխով համհարզ
Ալեքսանդր Ֆաստովսկի
Գալինա Պետրովա Մերայի ազգականուհին
Ալեքսանդր Դեդյուշկո

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Պավել Չուխրայ
  • Գլխավոր պրոդյուսերներ՝ Իգոր Տոլստունով, Ալեքսանդր Ռոդնյանսկի
  • Գործադիր պրոդյուսերներ՝ Միխայիլ Զիլբերման, Վիտալի Կոշման, Լյուդմիլա Զախարովա
  • Սցենարի հեղինակ՝ Պավել Չուխրայ
  • Օպերատոր՝ Իգոր Կլեբանով
  • Կոմպոզիտոր՝ Էդուարդ Արտեմև
  • Բեմադրող նկարիչ՝ Օլգա Կրավչենյա
  • Հագուստի նկարիչներ՝ Օլգա Պոգոդինա, Եկատերինա Դիմինսկայա, Աննա Կուզնեցովա
  • Մոնտաժող՝ Օլգա Գրինշպուն

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանկը ներկայացված է ըստ IMDb կայքի տվյալների[3]։

Մրցանակներ և անվանակարգեր
Մրցանակ Կատեգորիա Ներկայացված Արդյունք
«Ժորժ»
Լավագույն հայրենական ֆիլմ Առաջադրված
«Ոսկե խոյ»
Կնոջ լավագույն դերակատարում Ալյոնա Բաբենկո Առաջադրված
«Ոսկե արծիվ»
Կնոջ լավագույն դերակատարում կինոյում Ալյոնա Բաբենկո Հաղթանակ
Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում Բոգդան Ստուպկա Հաղթանակ
Լավագույն խաղարկային ֆիլմ Առաջադրված
Լավագույն ռեժիսորական աշխատանք Պավել Չուխրայ Առաջադրված
Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում Անդրեյ Պանին Առաջադրված
Լավագույն երաժշտություն ֆիլմի համար Էդուարդ Արտեմև Առաջադրված
«Կինոտավր»
«Ոսկե վարդ» գլխավոր մրցանակ Հաղթանակ
Ժյուրիի հատուկ մրցանակ Պավել Չուխրայ Հաղթանակ
Գրիգորի Գորինի անվան մրցանակ «Լավագույն սցենարի համար» Պավել Չուխրայ Հաղթանակ
Մրցանակ «Պրոդյուսերական լավագույն նախագծի համար» Իգոր Տոլստունով և Ալեքսանդր Ռոդնյանսկի Հաղթանակ
Կառլովի Վարիի կինոփառատոն
«Բյուրեղապակե գլոբուս» Առաջադրված
«Նիկա»
Լավագույն երաժշտություն ֆիլմի համար Էդուարդ Արտեմև Հաղթանակ
Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք Օլգա Կրավչենյա Հաղթանակ
Տարվա բացահայտում Ալյոնա Բաբենկո Հաղթանակ
Լավագույն խաղարկային ֆիլմ Առաջադրված
Լավագույն ռեժիսորական աշխատանք Պավել Չուխրայ Առաջադրված
Տղամարդու լավագույն դերակատարում Բոգդան Ստուպկա Առաջադրված
Կնու լավագույն դերակատարում Ալյոնա Բաբենկո Առաջադրված
Երկրորդ պլանի տղամարդու դերակատարում Անդրեյ Պանին Առաջադրված
Օնֆլյորի ռուսական կինոյի փառատոն
Գրան-պրի Պավել Չուխրայ Հաղթանակ

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեքենայի՝ անդունդն ընկնելու տեսարանում «ԶԻՄ» իսկական մեքենայի փոխարեն ներքև է նետվել նրա կաղապարվածքը, որ կազմված է եղել թափքից ու մի քանի պահեստամասերից։
  • Ֆիլմը ներկայացվել է «Օսկար» մրցանակի Ուկրաինայի կողմից «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում, բայց Ակադեմիան թույլ չի տվել այն ներկայացնել անվանակարգի, որովհետև պարզվել է, որ ֆիլմի ստեղծման գործում մեծ ներդրում են ունեցել ռուսական կինոընկերությունները[4][5][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Box office / business for Voditel dlya Very (2004)». IMDb. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 21-ին.
  2. Ganske, Charles (2008 թ․ օգոստոսի 23). «(A Driver for Vera) Reviewed». Russia Blog. Վերցված է 2013 թ․ հունվարի 9-ին.
  3. «Водитель для Веры»: список наград и номинаций
  4. Як Україна представляла «Водія для Віри» на «Оскар» — журнал «Кіно-Театр» (НАУКМА), № 3 (2005)
  5. Кого Україна відправляє на Оскар — BBC Україна, 19 вересня 2014
  6. Петро Борисов у співпраці з Джеком Пеленсом. "Україна зазнає культурного голодомору" // Часопис "Свобода", №38 за 17 вересня 2014 року

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]