Վարոս Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարոս Խաչատրյան
Ծնվել էմայիսի 26, 1933(1933-05-26) (90 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1955)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1974)
ԱշխատավայրԷներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ և ՀԱՊՀ

Վարոս Սարգսի Խաչատրյան (մայիսի 26, 1933(1933-05-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ էներգետիկ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1979):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարոս Խաչատրյանը ծնվել է 1933 թվականի մայիսի 26-ին, Երևան քաղաքում։ 1955 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1978-1981 թվականներին՝ էներգետիկայի ինստիտուտի տնօրեն, 1981-2001 թվականներին՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի էլեկտրական կայանների, ցանցերի և համակարգերի ամբիոնի վարիչ[1]։

Աշխատանքները վերաբերում են բարդ էլեկտրական համակարգերի կայուն և լավարկային ռեժիմների մաթեմատիկական մոդելների կառուցման և իրացման մեթոդներին, բաշխված պարամետրերով երկար էլեկտրական գծերի կայուն և անցումային ռեժիմների հաշվարկին։ Համահեղինակ է «էլեկտրաէներգետիկական համակարգերի օպտիմալ զարգացման մաթեմատիկական մոդելները և նրանց իրացումը» (2001) ուսումնական ձեռնարկի։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էլեկտրաէներգետիկական համակարգերի կայունացված ռեժիմների հաշվման և վերահաշվման մեթոդները, Երևան, 1997 (համահեղինակ)։
  • Էլեկտրակայանների ավտոմատ կառավարման համակարգեր։ Ուս. ձեռնարկ, 1988 (համահեղինակ)[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  2. «Էլեկտրակայանների ավտոմատ կառավարման համակարգեր ։ Ուս. ձեռնարկ».(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարոս Խաչատրյան» հոդվածին։