Վարոշլիգեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Վարոշլիգեթ
Vajdahunyad Castle, 2011 Budapešť 0140.jpg
Տեսակքաղաքային զբոսայգի
ԵրկիրFlag of Hungary.svg Հունգարիա
ՎարչատարածքBudapest District XIV?
Հիմնվել է1811
Մակերես81 ± 1 հեկտար
Վարոշլիգեթը գտնվում է Հունգարիաում
Վարոշլիգեթ

Վարոշլիգեթ (հունգ.՝ Városliget, բառացի՝ քաղաքային այգի, քաղաքային մարգագետին), զբոսայգի Բուդապեշտում՝ հերոսների հրապարակի հարևանությամբ։ Բուդապեշտցիների և Հունգարիայի մայրաքաղաքի հյուրերի զբոսավայրն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեչենյի ջրավազան

Վարոշլիգեթի տեղում նախկինում եղել է Մատյաշ Հունյադի արքայի որսավայրը, որը դժվարանցանելի, աղքատիկ բուսականությամբ ճահճային տեղանք էր Դանուբի ափին։ Լեոպոլդ I-ի օրոք տարածքը դարձել է արոտավայր։ 1799 թվականին Մարիա Թերեզան հրամայել է չորացնել ճահիճները և ծառեր տնկել։ Անցկացվել է նաև ջրանցքների ցանց։ Ներկայումս Վորոշլիգեթ այգում, որի մակերեսը 1,2 կմ² է, աճում է մոտ 7,000 ծառ, այդ թվում՝ նաև հազվագյուտ տեսակներ ու շատ հին ծառեր[1]։

Վորոշլիգեթ այգին ունի մի քանի արհեստական լճակներ, որոնցից մեկի մոտ հառնում է Վայդահունյադ ամրոցը։ Ամրոցը կառուցվել է 1896 թվականին հունգարացիների հայրենիքի հիմնադրման 1,000-ամյակի առիթով։ Ամրոցը նախագծել է ճարտարապետ Իգնաց Ալպարը։ Սկզբնական շրջանում այն եղել է փայտյա դեկորացիա ներկայացումների համար, իսկ 1904 թվականին կառուցվել է քարե շինություն։ Ամրոցի նախագծում Ալմարը ներառել է Հունգարիայի 21 հայտնի կառույցների տարրեր, այդ թվում՝ Տրանսիլվանիայի Վայդահունյադ ամրոցի, Շեգեշվարի ամրոցի, Կատալինայի ամրոցի Բրաշով աշտարակի, Յակայի եկեղեցու և մի շարք այլ եկեղեցիների ու աշտարակների։ Իգնաց Ալպարի արձանը կանգնեցված է Վայդահունյադ ամրոցի մուտքի մոտ։ Արդյունքում ամրոցը ներառել է ճարտարապետական տարբեր ոճեր՝ ռոմանական, գոթական, վերածննդի, բարոկկոյի։ Վայդահունյադի թևերից մեկում տեղավորված է աշխահում առաջին Գյուղատնտեսական թանգարանը։

Վարոշլիգեթ այգում են տեղակայված Սեչենյիի ջրավազանը, մայրաքաղաքային կրկեսը, կենդանաբանական այգին, Տրանսպորտի թանգարանը, ինչպես նաև Բուդապեշտի հայտնի «Հունդել» ռեստորանը, որն արդեն 150 տարեկան է։

Այգու նախագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբոսայգում ընդգրկված են հետևյալ օբյեկտները[2][3][4][5]

Map city park budapest hungary.svg
  1.  — «Հունդել» ռեստորան
  2.  — Բուսաբանական ու կենդանաբանական այգի
  3.  — Կրկես
  4.  — Զվարճանքների այգի
  5.  — Սեչենյի ջրավազան
  6.  — Վայդահունյադ ամրոց
  7.  — Պետեֆիի անվան համերգային, ցուցահանդեսային կենտրոն
  8.  — Տրանսպորտի թանգարան
  9.  — Հերոսների հրապարակ
  10.  — Կերպարվեստի թանգարան
  11.  — Մյուչառնոկ արվեստի սրահ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «City Park, Budapest»։ aviewoncities.com։ Վերցված է հունվարի 17, 2014 
  2. «City Park»։ Budapest.com։ Վերցված է մարտի 27, 2016 
  3. «Budapest Circus»։ Youtube։ Վերցված է հոկտեմբերի 4, 2016 
  4. Youtube, Budapest Circus Lion Act
  5. budapestagent.com, Budapest Circus

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Венгрия. Издательство «Вокруг света», 2009 ISBN 978-5-98652-226-5
  • Михаэль Херл. Будапешт. Издательство Polyglott, 1996 ISBN 5-88395-021-3

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]