Վարշավայի դրոշ
| Վարշավայի դրոշ | |
|---|---|
| Տեսակ | համայնքի դրոշ |
| Իրավասության տարածք | Վարշավա |
| Ընդունված է | 1938 |
Վարշավայի քաղաքի դրոշ՝ Լեհաստանի Վարշավա քաղաքի պաշտոնական խորհրդանիշներից մեկն է։ Դրոշի ֆոնը կազմված է երկգույն ուղղանկյունից, որը բաժանված է երկու հավասար չափի հորիզոնական շերտերի՝ վերևում՝ դեղին, իսկ ներքևում՝ կարմիր։ Այն սկսեց օգտագործվել 1938 թվականին՝ առանց պաշտոնական կարգավիճակի, և պաշտոնապես ընդունվեց քաղաքի կողմից 1991 թվականին։
Դիզայն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեհաստանի մայրաքաղաք Վարշավա քաղաքի դրոշը երկգույն ուղղանկյուն է, որը բաժանված է երկու հավասար լայնության հորիզոնական շերտերի՝ վերևում դեղին, իսկ ներքևում՝ կարմիր։ Դրոշը չունի որոշակի համամասնություններ, չնայած լայնորեն օգտագործվող համամասնություններից են 2:3 և 5:8-ը[1][2][3]։
Դրա գույները վերցված էին քաղաքի զինանշանից, որը պատկերում է ջրահարս՝ ոսկեգույն (դեղին) սրով, վահանով և մազերով, կարմիր ֆոնի վրա, իսկ զինանշանի վերևում ոսկեգույն (դեղին) թագով[1][2]։
| Գույն | PANTONE
Ծածկված/ Չծածկված |
CMYK | RAL | REPSOL GLASS | Folia ASLAN | Folia ORACAL | 3M (seria 100) | RGB |
| 116 C | 0:17:90:0 | 1003 | 3610 | 11913 | 020 | 100-25 | 255:214:0 | |
| 485 C | 0:95:100:0 | 3020 | 1670 | 11921 | 032 | 100-368 | 255:17:0 |
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեղին և կարմիր դրոշը սկսեցին օգտագործվել որպես Վարշավայի խորհրդանիշ 1938 թվականին, թեև առանց որևէ պաշտոնական կարգավիճակի[4][2]: Դրոշը պաշտոնապես ընդունվեց որպես քաղաքի խորհրդանիշ 1991 թվականին[4]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 «Herb». um.warszawa.pl (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 25-ին.
- 1 2 3 Skorupski, Jacek: Flagi w Warszawie (pl). Արխիվացված 2023-04-07 Wayback Machine; In: Flaga. Biuletyn Polskiego Towarzystwa Weksykologicznego, vol. 12, p. 10, December 2000. Polskie Towarzystwo Weksykologiczne. ISSN 1509-2429.
- ↑ «Symbole m.st. Warszawy». um.warszawa.pl (լեհերեն).
- 1 2 Skorupski, Jacek: Polskie flagi samorządowe (pl). Արխիվացված 2023-06-10 Wayback Machine. In: Flaga. Biuletyn Polskiego Towarzystwa Weksykologicznego, vol. 7, p. 3, 2000. Polskie Towarzystwo Weksykologiczne.