Վարշամ Երեմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վարշամ Երեմյան
Ի ծնեՎարշամ Մկրտչի Երեմյան
Ծնվել է1897
ԾննդավայրԴարնավարզ, Լեռնային Ղարաբաղ
Վախճանվել է1963
Մահվան վայրՏաշքենդ
Ազգությունհայ
ԿրթությունՎխուտեմաս
Մասնագիտություննկարիչ

Վարշամ Մկրտչի Երեմյան (1897, Դարնավարզ, Լեռնային Ղարաբաղ -1963, Տաշքենդ), սովետական նկարիչ։ Ուզբեկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ (1945)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1927 թվականին ավարտել է ՎԽՈՒՏԵՄԱՍ-ը։ Աշխատել է որպես գեղանկարիչ, գրաֆիկ, թատերակաև նկարիչ։ 1934 թվականից «Ուզբեկֆիլմ» կինոստուդիայի նկարիչ (առաջին կինոնկարը՝ «Վտարանդին», 1934)։ Երեմյանը ուզբեկական կինոարվեստի ոսկե ֆոնդը կազմող՝

  • «Նասրեդդինը Բուխարայում» (1943),
  • «Թահիր և Զուհրա» (1945),
  • «Ալիշեր Նավոի» (1948),
  • «Նավոի»,
  • «Ավիցեննա» (1957) կինոնկարների բեմադրող-նկարիչն է։

Վարպետորեն պատկերել է միջինասիական ժողովուրդների պատմությունը, կենցաղն ու մշակույթը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png