Վարձու աշխատանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վարձու աշխատանք, արտադրական հարաբերություն, որն առաջանում է արտադրության միջոցների մասնավոր սեփականատիրոջ և իր աշխատուժը ժամանակավորապես վաճառող աշխատողի միջև։

Որպես աշխատանքի երկրորդական ձև վարձու աշխատանքը օգտագործվել է ստրկատիրական և ֆեոդալական տնտեսություններում (ստրուկների և ճորտերի արտագնացություն, որոնք պարտավոր էին վաստակ բերել իրենց տերերին)։ Այն առավել զարգացման է հասել կապիտալիզմի ժամանակ, որտեղ աշխատողն անձնապես ազատ է, բայց զուրկ է արտադրության միջոցներից և տնտեսապես հարկադրված է աշխատել վարձով։ Վարձու աշխատանքը այստեղ փոխարկվում է հասարակական աշխատանքի հիմնական հակամարտ ձևի։ Այն կապիտալի ու կապիտ․ սեփականության աճի համընդհանուր հիմքն է։ Վարձու աշխատողների եկամտի ձևն աշխատավարձն է, որի մեծության համար պայքար է ծավալվում նրանց և կապիտալիստների միջև։ Կապիտալիզմի զարգացմանը զուգընթաց աճում է վարձու աշխատողների թիվը և նրանց շահագործումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png