Վարձկան Քուորին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Վարձկան Քուորին
Ժանրդրամա և վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Լեզուանգլերեն
ՌեժիսորԳրեգ Յայթանս
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ8
Էկրաններին էսեպտեմբերի 9, 2016-ից հոկտեմբերի 28, 2016[1]
ՀեռուստաալիքCinemax?
ԴիստրիբյուտորWarner Bros. Television
Պաշտոնական կայքէջ

«Վարձկան Քուորին» (անգլ.՝ Quarry), ամերիկյան հեռուստատեսային քրեական դրամա, որը հիմնված է ամերիկացի գրող Մաքս Ալան Քոլինզի ստեղծագործությունների շարքի վրա։ Սերիալի առաջին եթերաշրջանը պատվիրել էր «Cinemax» ալիքը 2015 թվականի փետրվարին։ Հեռուստաադապտացիայի սցենարը գրել են Գրեմ Գորդին և Մայքլ Դ. Ֆուլերը, իսկ ռեժիսորը Գրեգ Յայտանսն է։ Նկարահանումներն իրականացվել են Մեմֆիսում և Նոր Օռլեանում[2]։ Սերիալի պրեմիերան կայացել է 2016 թվականի սեպտեմբերի 9-ին «Cinemax» մալուխային ալիքով[3]։ 2017 թվականի մայիսի 31-ին սերիալը փակվել է առաջին եթերաշրջանից հետո[4]։

Սերիալի գործողությունները տեղի են ունենում Մեմֆիսում 1972 թվականին։ Ծովային հետևակային Մաք Քոնուեյը և նրա ծառայակից Արթուրը Վիետնամից տուն են վերադառնում իրենց երկրորդ գործուղումից հետո։ Հայրենիքում նրանց ընդունում են հակակրանքով։ Մաք Քոնուեյը բախվում է աշխատանքի տեղավորման խնդրի հետ և իր ընկեր Արթուրի հետ զբաղվում են վարձու մարդասպանության գործով[5]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լոգան Մարշալ Գրին՝ Մաք Քոնուեյ, վարձկանների շրջանում ստացել է «Քուորի» մականունը
  • Ջոդի Բալֆուր՝ Ջոնի Քոնուեյ
  • Դեյմոն Հերիման՝ Բադի
  • Էդոարդո Բալերինի՝ Կարլ
  • Նիկի Ամուկա-Բյորդ՝ Ռութ
  • Մուստաֆա Ժակիր՝ Մոիսեյ
  • Փիթեր Մալան՝ բրոկեր

Սերիաների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եթերաշրջան (2016)[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ռեժիսոր Սցենար Պրեմիերայի ամսաթիվ
1 "You Don't Miss Your Water"
"Ինչ ունենք՝ չենք պահում"
Գրեգ ՅայտանսԳրեմ Գորդի և Մայքլ Դ․ Ֆուլեր2016 թվականի սեպտեմբերի 9
2 "Figure Four"
"Գործիչ Չորս"
Գրեգ ՅայտանսԳրեմ Գորդի և Մայքլ Դ․ Ֆուլեր2016 թվականի սեպտեմբերի 16
3 "A Mouthful of Splinters" Գրեգ ՅայտանսԳրեմ Գորդի և Մայքլ Դ․ Ֆուլեր2016 թվականի սեպտեմբերի 23
4 "Seldom Realized"
"Հազվադեպ ենք գիտակցում"
Գրեգ ՅայտանսԳրեմ Գորդի և Մայքլ Դ․ Ֆուլեր2016 թվականի սեպտեմբերի 30
5 "Coffee Blues"
"Սուրճ բլյուզ"
Գրեգ ՅայտանսՋենիֆեր Շուր2016 թվականի հոկտեմբերի 7
6 "His Deeds Were Scattered"
"Սրա սխրագործությունը հայտնի է դարձել"
Գրեգ ՅայտանսՄաքս Ալան Քոլինզ2016 թվականի հոկտեմբերի 14
7 "Carnival of Souls"
"Հոգու կառնավալ"
Գրեգ ՅայտանսԳրեմ Գորդի և Մայքլ Դ․ Ֆուլեր2016 թվականի հոկտեմբերի 21
8 "nước chảy đá mòn"
"Իմ հայրերի երկիր"
Գրեգ ՅայտանսԳրեմ Գորդի և Մայքլ Դ․ Ֆուլեր2016 թվականի հոկտեմբերի 28

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://dbpedia.org/resource/Quarry_(TV_series)
  2. Steve Baron (2015-02-02)։ «Cinemax Announces Start of Production on New Drama 'Quarry'» (անգլերեն)։ Tribune Media Company։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-02-ին։ Վերցված է 2016-11-13 
  3. Nellie Andreeva (2015-02-02)։ «‘Quarry’ Picked Up To Series At Cinemax» (անգլերեն)։ Deadline.com։ Վերցված է 2016-11-13 
  4. Mitovich Matt Webb (May 31, 2017)։ «Quarry Cancelled at Cinemax, Creators Unable to Find Drama a New Home»։ TVLine։ Վերցված է May 31, 2017 
  5. Charlie Mason (2016-06-23)։ «Quarry Gets Cinemax Premiere Date — Plus: Exclusive New Images!» (անգլերեն)։ TVLine։ Վերցված է 2016-11-13 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]