Վարձերի գործադուլ
Արտաքին տեսք
Վարձերի գործադուլ (անգլ.՝ Rent strike), բողոքարկման մեթոդ, որը սովորաբար օգտագործվում է խոշոր անշարժ գույքի սեփականատերերի դեմ։ Մի խումբ վարձակալներ հավաքվում և պայմանավորվում են հրաժարվել վճարել իրենց վարձավճարները, քանի դեռ սեփականատիրոջը ներկայացված պահանջները որոշակի չի բավարարվում։ Սա կարող է լինել անհաշտ սեփականատերերի դեմ պայքարի արդյունավետ մարտավարություն լինել, բայց որոշ դեպքերում իր մեջ կրում է վտարման և վարկի վատ պատմություն ստանալու ակնհայտ ռիսկ։
Պատմականորեն, վարձերի գործադուլները հաճախ օգտագործվել են ի պատասխան բարձր վարձավճարների, գույքի անբավարար պայմանների կամ վարձակալի անխոհեմ պահանջների։ Այնուամենայնիվ, եղել են իրավիճակներ, երբ նման գործողությունները ավելի լայն խնդիրներից են առաջացել։
Հայտնի վարձերի գործադուլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպա
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1880-ականների Իռլանդիայում Հողային պատերազմի ժամանակ և Առաջին աշխարհամարտի տարիներին, Գլազգոյում, երբ տղամարդ բնակիչներից շատերը բացակայել են և դրսից նավաշինարարների մեծ հոսք է եղել, անշարժ գույքի սեփականատերեը փորձել են բարձրացնել բազմաբնկարան շինությունների վարձավճարները։ Միայնակ մնացած կանայք հեշտ թիրախ էին համարվում և նրանց բնակարանների վարձերը բարձրացվել են մինչև 25% և չվճարելու դեպքում հարկադրաբար վտարվել են դատական կատարածուների կողմից։ Վարձավճարի բարձրացման պատճառով սեփականատերերի նկատմամբ բացասական վերաբերմունք է ձևավորվել, և սկսվել է վարձերի գործադուլ։ Գործադուլը առաջնորդել են Մերի Բարբուրը, Մերի Բ․ Լերդը, Հելոն Քրոուֆորդը, Ագնես Դոլանը, որոնց կոչում էին «Տիկին Բարբուրի բանակ»։ Գործադուլի ժամանակ կանայք դատական կատարածուներին արգելել են մուտք գործել շենքերի տարածք և հանձնել վտարման ծանուցագրերը, նրանց վրա նետել են ալյուրի «ռումբեր», իջեցրել են նրանց տաբատները, նետել նրանց աղբարկղ։ Ժամանակի հետ գործադուլը տարածվել է Գլազգոյից Մեծ Բրիտանիայի այլ քաղաքներ, ինչը 1915 թվականի նոյեմբերի 27-ին ստիպել է կառավարությանը բնակվարձերը սահմանափակող օրենք ընդունել։
- 1914 թվականի հունվարի սկզբին Լիդսի Բուրլի շրջանում ապրող շուրջ 300 վարձակալներ վարձերի գործադուլ են հայտարարելսեփականատերերի կողմից սահմանված վարձավճարները 6% -ով բարձրացնելու դեմ։ Անշարժ գույքի սեփականատերերի ասոցիացիայի Լիդսի մասնաճյուղի կողմից պահանջվել է վարձավճարների բարձրացում։ Հունվարի 10-ին վարձակալների զանգվածային ժողովում վարձերի գործադուլի կազմակերպիչները կոչ են արել համաքաղաքային բողոք սկսել վարձերի թանկացման դեմ։ Մեկ շաբաթ անց Լիդսի առևտրական խորհրդում տեղի ունեցել լեյբորիստների խորհրդաժողով, որը կոչ է արել զանգվածային հակադրվել վարձավճարներին։ Ստեղծվել է վարձակալների պաշտպանության լիգա՝ կենտրոնական հանձնաժողովի ինը անդամներով, վարձերի գործադուլը ողջ քաղաքով տարածելու առաքելությամբ։ Գործադուլը տևել է ութ շաբաթ, և ի վերջո, հանձնաժողովի անդամներին վտարել են տներից և սև ցուցակ են մտցրել՝ արգելելով քաղաքի այդ շրջանում որևէ այլ տուն վարձակալել[1]։
- 1972 թվականի հոկտեմբերի 9-ին Լիվերպուլի արվարձան Քիրքբի քաղաքում 3000 վարձակալներ՝ ի դեմ բնակարանային ֆոնդի շինարարության ֆինանսավորման մասին օրենքի, վարձերի գործադուլ են սկսել[2][3]։ Օրենքի ընդունման պատճառով վարձերը թանկացել են մեկ ֆունտով։ Թաուեր Հիլ ագարակի բնակիչ կանայք խումբ են ձևավորել, վարձերի գործադուլ սկսել, որ պաշտպանեն իրենց ընտանիքներին և կարողանան դիմագրավել ճգնաժամի դժվարություններին[4]։
- 1931 թվականին Բարսելոնայում 5,000-ից մինչև 100,000 մարդ վարձերի գործադուլ են սկսել[5]։
- Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության տարիներին (1960-1980-ական թվականններ) քաղաքացիական իրավունքի համար շարժման մասնակիցները չէին վճարում անշարժ գույքի և քաղաքապետարանի վարձերը, որպես ներկալման դեմ բողոք[6]։
- Լոնդոնի Համալսարանական քոլեջի ավելի քան հազար ուսանող 2016 թվականին սկսել են վարձերի գորձադուլ, և ի վերջո հասել են հարյուր հազարավոր ֆունտների զիջումների[7][8]։ Այս վարձերի գործադուլը տարածվել է Մեծ Բրիտանիայի մյուս համալսարաններում, որոնցից շատերը անց են կացրել «Կրճատել վարձը» արշավներ։ 2016 թվականի այս վարձերի գործադուլից ի վեր Լոնդոնի համալսարանական քոլեջում եղել են վարձերի գործադուլներ նաև 2017[9] և 2018 թվականներին[10]։
Աֆրիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարավաֆրիկյան Հանրապետությունում Ապարտեիդին վերջ տալու և վարձակալների կողմից բնակարանների սեփականության իրավունքը ձեռք բերելու համար 1980-ական թվականներին զանգվածային վարձերի գործադուլներ են սկսել[11][12]։ Կառավարությունը գործադուլը ճնշելու համար 1987 թվականին զորքեր է ուղարկել Սովետո[13]։ «Որոշ պետական շենքերի բնակիչները մի քանի տարի չեն վճարել իրենց վարձերը, և շատ դեպքերում պաշտոնյաները դադարել են գումարները հավաքել և սեփականությունը հանձնել են վարձակալներին։ Սովետոյում, օրինակ, կառավարության պաշտոնյաները ասում են, որ առնվազն 50 000 վարձակալման միավոր է տրվել վարձակալներին»[14][15]։
- 1839–1845 թվականներին Վերին Նյու Յորքում տեղի է ունեցել վարձերի դեմ շարժում, որը առավել հայտնի էր «Վարձերի դեմ պատերազմ» կամ «Հելդերբերգյան պատերազմ» անուններով։ Վարձերի դեմ պայքարողները հայտարարել են իրենց անկախությունը կալվածատիրական համակարգից, դիմադրություն են ցույց տվել հարկահավաքներին և հաջողությամբ պահանջել հողային բարեփոխումներ։
- 1907 թվականին Նյու Յորքում, ի պատասխան բնակարանների քչության պատճառով վարձերի բարձրացման, Ներքին Մանհեթենի 10,000 ընտանիքներ վարձերի գործադուլ են սկսել։ Գլխավոր կազմակերպիչներից մեկը 16-ամյա Պոլին Նյումանն է եղել։ Գործադուլին մասնակցել են տնային տնտեսուհիներ և հագուստի արդյունաբերության ոլորտում աշխատող կանայք։ Այն տևել է դեկտեմբերի 26-ից մինչև հունվարի 9-ը և հանգեցրել 2000 ընտանիքների բնակարանային վարձերի կրճատման[16]։
- 1963-1964 թվականներին Նյու Յորքի Հարլեմ թաղամասում ձմռանը սկսած վերանորոգման պատճառով վարձերի գործադուլ է սկսվել։ Այն ղեկավարել է 1953 թվականից ի վեր այնտեղ վարձակալող Ջեսս Գրեյը։ Գործադուլի ուշադրության կենտրոնում է եղել ոչ թե վարձադրույքները, այլ վատ սպասարկումը[17][18]։
- 1960-ական թվականներին և 70-ականների սկզբին ԱՄՆ-ի ողջ տարածքով մեկ, ի պատասխան քաղաքի մասնավոր և հանրային բնակարանային ֆոնդերի շարունակական անուշադրության մատնված վերանորոգման գործընթացին, վարձերի գործադուլի ազգային ալիք է տարածվել։ 1963-1964 թվականների Հարլեմի վարձավճարների գործադուլից հետո այն դարձել է ժողովրդականություն վայելող մարտավարություն ինչպես համալսարանական քաղաքներում ուսանողների, այնպես էլ պետական բնակարանային վարձակալների շրջանում, որոնք ապրում էին սոսկալի պայմաններում, ինչը հետևանք էր ֆինանսների բացակայության և ռասիստական դաշնային քաղաքականության[19][20]։
- ԱՄՆ-ում 2020 թվականի մարտ ամսից Rent Strike 2020 ակտիվիստական կազմակերպությունը վարձերի գործադուլներ է իրականացրել՝ պահանջով COVID-19 համավարակի ժամանակ տնտեսական օգնության մեծացում[21]։ Կազմակերպությանը պահանջում է ԱՄՆ յուրաքանչյուր նահանգապետից անշարժ գույքի վարձերի և կոմունալ վճարների երկամսյա սառեցում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The Leeds rent strike in 1914; A reappraisal of the radical history of the tenants movement, Quintin Bradley Արխիվացված 2015-01-24 Wayback Machine
- ↑ «Behind Rent Strike 1970's – Full». YouTube. 2011 թ․ ապրիլի 16.
- ↑ Murden, Jon (2006). «The 1972 Kirkby Rent Strike: Dockland Solidarity in a New Setting?». London: Economic History Society. Արխիվացված է օրիգինալից (DOC) 2006 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Kirkby Rent Strike 1972».
- ↑ 1931: Barcelona mass rent strike
- ↑ Sinn Féin - History of the Conflict
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ https://www.theguardian.com/education/2016/oct/19/why-i-refuse-to-pay-my-university-rent
- ↑ https://www.theguardian.com/education/2017/jul/06/students-win-15m-pledge-from-ucl-after-five-month-rent-strike
- ↑ https://leftfootforward.org/2018/05/students-strike-on-rent-pay-after-mice-and-flooding-complaints/
- ↑ Temko, Ned (1986 թ․ սեպտեմբերի 4). «Rent strike gives blacks in S. Africa a powerful weapon». The Christian Science Monitor. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ Parks, Michael (1986 թ․ մարտի 31). «South Africa Blacks Plan Mass Action : Store Boycotts, Rent Strikes Are Part of Strategy». LA Times. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ Claiborne, William (1987 թ․ նոյեմբերի 18). «Troops Move into Black Township». Anchorage Daily News -. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 11-ին.(չաշխատող հղում)
- ↑ HOLMES, STEVEN A. (1994 թ․ հունիսի 5). «Rent Strikes Still Hamper South Africa». New York Times. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «South Africa Seeks To End Rent Strike». Pillidelphia Inquirer. 1987 թ․ հունիսի 10. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ Pauline Newman organizes influential New York rent strike
- ↑ Tenant Movement in New York City, 1904-1984, Ronald Lawson(չաշխատող հղում)
- ↑ «Mandi Issacs Jackson, "Harlem's Rent Strike and Rat War: Representation, Housing Access and Tenant Resistance in New York, 1958-1964," American Studies, University of Kansas, v. 47, no. 1, (2006) pp. 53-79». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Tenants and the Urban Housing Crisis, Edited by Stephen Burghardt 1972
- ↑ The Pruitt-Igoe Myth: An Urban History (2011 documentary) www.pruitt-igoe.com
- ↑ «The Project | Rent Strike 2020 | Working Class Power | United States». Rent Strike 2020 (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.