Վարլաամ Չերնյավսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարլաամ Չերնյավսկի
Ծնվել էմարտի 12, 1819(1819-03-12)
ԾննդավայրԿոբոլչին, Ուկրաինա
Մահացել էհունիսի 2, 1889(1889-06-02) (70 տարեկան)
Կրոնուղղափառություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի ճեմարան
Մասնագիտությունքահանա
Զբաղեցրած պաշտոններեպիսկոպոս

Վարլաամ Չերնյավսկի (ռուս.՝ Варлаам Чернявский, մարտի 12, 1819(1819-03-12), Կոբոլչին, Ուկրաինա - հունիսի 2, 1889(1889-06-02)), (եպիսկոպոս Վարլաամ, աշխարհիկ կյանքում` Վասիլի Չերնյավսկի), Մինսկի և Տուրովի եպիսկոպոս[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է քահանայի ընտանիքում։ Ընտանիքը հարուստ չէր, ինքը`Վասիլին, հիվանդ երեխա էր։

1835 թվականի հոկտեմբերի 5-ին Վասիլին դարձել է Կոբոլչինի եկեղեցու սպասավոր։

1836 թվականի հունվարի 16-ին նա դարձել է Քիշնևի թեմի Գիրժավայի Համբարձման վանք վանական եղբայր։

1841 թվականին Սուրբ Սինոդի հատուկ թույլտվությամբ ընդունվել է կրոնական ուսումնարան։

1845 թվականի սեպտեմբերի 1-ին ընդունվել է Քիշնևի աստվածաբանական ճեմարան։

1848 թվականի ապրիլի 4-ին վանական ուխտ է ընդունել։

Եղել է եպիսկոպոսական տան սպասարկող։

1851 թվականի հունիսի 15-ին ավարտել է ճեմարանական կուրսը, և նույն թվականի նոյեմբերի 14-ին նշանակվել է Ֆրումոշի վանքի վանահայր։

1858 թվականի հունվարի 7-ին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի աստվածաբանական ակադեմիա։

1855 թվականի սեպտեմբերի 23-ին ավարտել է ակադեմիան և նույն թվականի նոյեմբերի 6-ին նշանակվել է Եկատերինոսլավի հոգևոր ճեմարանի ուսուցիչ։

1858 թվականի մարտի 13-ին նրան շնորհվել է աստվածաբանության մագիստրոսի կոչում։

1859 թվականի մարտի 23-ից նշանակվել է Եկատերինոսլավի հոգևոր ճեմարանի տեսուչ։

Այդ տարվա սեպտեմբերի 11-ին տեղափոխել է Քիշնևի հոգևոր ճեմարան։ 1860 թվականի ապրիլի 15-ից նշանակվել է Ֆրումոշի Վերափոխման վանքի ավագ քահանա։

1859 թվականի դեկտեմբերի 6-ին ստացել է վարդապետի կոչում։

1862 թվականի հուլիսի 30-ին նշանակվել է Քիշնևի հոգևոր ճեմարանի ռեկտոր։

1875 թվականի փետրվարի 14-ին ձեռնադրվել է Տոտեմսկու եպիսկոպոս, Վոլոգդայի թեմի առաջնորդական փոխանորդ։

1876 թվականի սեպտեմբերի 9-ին նշանակվել է Վիբորգի եպիսկոպոս, Սանկտ Պետերբուրգի թեմի առաջնորդական փոխանորդ։

1880 թվականի հուլիսի 26-ին նշանակվել է Մինսկի և Տուրովի եպիսկոպոս։

Իր ծառայության բոլոր մակարդակներում Վարլաամ եպիսկոպոսը պայծառ հուշեր է թողել։

Եկեղեցական գործունեության հետ մեկտեղ, Վարլաամը զբաղվել է գիտությամբ։

Մահացել է 1889 թվականի մայիսի 21-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Варлаам (Чернявский) // Энциклопедия «Древо»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]