Վարդ Շիկահեր
Վարդ Շիկահեր արմտ. հայ.՝ Վարդ Շիկահեր | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 26, 1926 |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Վախճանվել է | հուլիսի 16, 2020[1] (93 տարեկան) |
Վախճանի վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Մասնագիտություն | գրող, մանկավարժ և սրտաբան |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Կրթություն | Ստամբուլի համալսարան |
Աշխատավայր | Վիեննական Մխիթարյան վարժարան և Էսայան վարժարան |
Պարգևներ | |
Վարդ Շիկահեր Վիքիդարանում |
Վարդ Թովմայի Շիկահեր (դեկտեմբերի 26, 1926, Ստամբուլ, Թուրքիա - հուլիսի 16, 2020[1], Ստամբուլ, Թուրքիա), գրող, մանկավարժ, սրտաբան։ Բժշկական գիտությունների դոցենտ (1968)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարդ Շիկահերը ծնվել է Ստամբուլում։ Դպրոցական տարիներին թղթակցել է ստամբուլյան «Մարմարա» թերթին։ 1944 թվականին ավարտել է Վենետիկի Մխիթարյան վարժարանը, 1951-1957 թվականներին սովորել է Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետում՝ ստանալով սրտի և ներքին հիվանդությունների մասնագետի որակավորում։ 1944-1981 թվականներին դասավանդել է Ստամբուլի Մխիթարյան, Եսայան և Ֆերիգյուղի միջնակարգ վարժարաններում։ Շիկահերը երգում է բնությունը, սերը («Լուսաբաց», 1980, «Չորս տող միայն», 1993, «Բարի աստղի տակ», 1999, ժողովածուներ)։ Շիկահերի ստեղծագործություններին բնորոշ է հակվածությունը խոհափիլիսոփայական մտածողությանը («Նոյն արեւուն տակ», 1996)։ Հրատարակել է նաև բժշկագիտական («Կիսադարեայ պատմութիւն թրքահայ բժշկութեան», 1923-1975, «Մեր կենսաբանական ցաւերը եւ Աննա Ասլանի նիւթ Н-3», 1964) և հուշագրական ուսումնասիրություններ («Մխիթարեանի պարտէզէն», 1992)[2]։
Մահացել է 2020 թվականի հուլիսի 16-ին Ստամբուլում[3][4][5]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» շքանշան
- Մովսես Խորենացու մեդալ, 2016[6]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Լուսայգ», 1989։
- «Մխիթարեանի պարտէզէն», 1992։
- «Չորս տող միայն», 1993։
- «Նոյն արեւուն տակ», 1996։
- «Բարի աստղի տակ», 1999։
- «Հերկ ու բերք», 2001։
- «Իմացումներ և ապրումներ», 2006։
- «Երեք ահաւոր փորձանք», 2007։
- «Թառէ թառ», 2008։
- «Սպիտակ ամպեր», 2010[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Վեր
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Վեր». HyeTert (թուրքերեն). 2020 թ․ հուլիսի 16. Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «Պոլսահայ յայտնի գրող Վարդ Շիկահեր ոչ եւս է». www.arevelk.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Վարդ Շիկահերի անմահ յիշատակին | Ակօս». Agos. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Հայաստանի Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Սպիտալ ամպեր» (հեղինակ՝ Վարդ Շիկահեր)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդ Շիկահեր» հոդվածին։ |
|