Վարդուհի Ալեքսանյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդուհի Ալեքսանյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 24, 1984 թ, |
Ծննդավայր | Հայաստան, Երևան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | Հայ |
Կրոն | Քրիստոնյա |
Կրթություն | Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ |
Մասնագիտություն | Պարուհի, հաղորդավարուհի |
Աշխատանք | 2001-ներկա |
Վարդուհի Ալեքսանյան (հուլիսի 24, 1984, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պարուհի, հեռուստահաղորդավարուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1984 թվականի հուլիսի 24-ին Երևանում։ 1991-2001 թթ. սովորել է Երևանի թիվ 172 միջնակարգ դպրոցում։ 2007 թվականին գերազանց ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության և սպորտային պարերի ամբիոնի Սպորտային պարեր բաժինը՝ բակալավարի և մագիստրոսի աստիճանով։ 2007 թվականից աշխատում է Ֆիզիկական Կուլտուրայի Հայկական Պետական Ինստիտուտի Հ. Շահինյանի անվան մարմնամարզության և սպորտային պարերի ամբիոնում որպես սպորտային պարերի դասախոս։ 2007-2010 թվականներին համաշխարհային պարի խորհրդի կողմից ստացել է պրոֆեսիոնալ պարուհու և միջազգային կարգի մրցավարի կոչում։ 2008 թվականին ստացել է Հայաստանի սպորտային պարերի սպորտի վարպետի կոչում։ Մասնակցել է մի շարք միջազգային դասընթացների ՝ 2007 թվական - Մոսկվա - «Պրոֆեսիոնալ մարզիկների դասընթաց», 2008 թվական - Մեծ Բրիտանիայի, Բլեքփուլ - «Համաշխարհային պարերի խորհուրդ», 2008 թվական, Մոսկվա- Պրոֆեսիոնալ զարգացման սեմինար - «Լատինամերիկյան պարերի բարձրակարգ մարզիկների կատարելագործում»։ 2010 թվական Հունաստան, Օլիմպիա - Միջազգային Օլիմպիական կոմիտեի սեմինար 2010 թվականից հանդիսանում է «Պարահանդես» և «Պարիր, թե կարող ես» նախագծերի ժյուրիի անդամ։ 2012 թվականից «Շանթ» հեռուստաընկերությունում վարում է «Առավոտը Շանթում» ժամանցային հաղորդումը, իսկ 2014 թվականին՝ «Ժողովրդական երգիչ» նախագիծը։ 2014 թվականին պաշտպանել է մանկավարժական գիտությունների թեկնածուի ատենախոսական աշխատանքը ՝ «ֆիզիկական պատրաստության մեթոդիկան սպորտային պարերում» թեմայով։ 2015 թվականին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի կողմից Վադուհուն շնորհվել է դոցենտի գիտական կոչում մանկավարժություն մասնագիտությամբ։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2001 - 2003 թվականներ - «Մատադոր» պարային ակումբ՝ բարձրակարգ մարզիչ
- 2003- 2006 թվականներ - «Արմենյակ» պարային ակումբ՝ բարձրակարգ մարզիչ
- 2006 թվականից «Ամերիկյան սյուիտ» ջազային ներկայացում՝ մենապարուհի
- 2007 թվականից Ֆիզիկական Կուլտուրայի Հայկական Պետական Ինստիտուտի մարմնամարզության և սպորտային պարերի ամբիոն՝ ասիստենտ Արխիվացված 2014-11-04 Wayback Machine
- 2007 - 2010 թվականներ - Պարի և Սպորտային Պարերի Համահայական Խորհրդում սպորտային պարերի ուսումնական գծով ղեկավար
- 2007 թվական - «Եվրատեսիլ պարի մրցույթ» փորձագետ -մեկնաբան
- 2009 թվական - Սպորտային պարերի Հայաստանի պաշտոնական առաջնություն, ք. Գյումրի՝ գլխավոր մրցավար
- 2009 թվական «Գարնան սպասումով» աֆրո-ջազային ներկայացման մենապարուհի
- 2009 թվական «Կաստանիետ» պարային ակումբի առաջնության գլխավոր մրցավար
- 2010 թվականից «Պարահանդես» հեռուստանախագծի մրցավար
- 2010 թվականից «Պարիր, թե կարող ես» նախագծի մրցավար
- 2012 թվականից «Առավոտը Շանթում» ծրագրի հաղորդավարուհի
- 2014 թվական «Ժողովրդական երգիչ» հեռուստանախագծի հաղորդավարուհի
- 2014 թվական «Դուետ» երաժշտական նախագիծ՝ հաղորդավարուհի
- 2014 թվական «Նոր ալիք 2014» երաժշտական միջազգային մրցույթ՝ մեկնաբան
- 2014 Բի Լայն «Ֆորտունա» 2014թ խաղարկություն ՝ հաղորդավարուհի
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1996 թվական «Մատադոր»-ի փակ առաջնություն 1-ին տեղ
- 1996 թվական «Հայաստանի պաշտոնական առաջնություն» 1-ին տեղ
- 1997 թվական «Մատադոր»-ի բաց առաջնություն 2-րդ տեղ
- 1997 թվական «Կովկասի պաշտոնական առաջնություն» Արխիվացված 2014-12-17 Wayback Machine 2-րդ տեղ
- 1997 թվական «Հայաստանի պաշտոնական առաջնություն» 2-րդ տեղ
- 1998 թվական «Կովկասի փակ առաջնություն» Արխիվացված 2014-12-17 Wayback Machine 1-ին տեղ
- 1998 թվական «Կովկասի գավաթի առաջնություն» 2-րդ տեղ
- 1998 թվական «Հայաստանի սպորտային պարերի պաշտոնական գավաթի առաջնություն» 1-ին տեղ
- 1998 թվական «Կովկասի պաշտոնական առաջնություն» Արխիվացված 2014-12-17 Wayback Machine 1-ին տեղ
- 1999 թվական «Հայաստանի սպորտային պարերի պաշտոնական առաջնություն» 1-ին տեղ
- 1999 թվական «Կովկասի գավաթի առաջնություն» Արխիվացված 2014-12-17 Wayback Machine 1-ին տեղ
- 1999 թվական «Աշխարհի պաշտոնական առաջնություն» 5-րդ տեղ
- 2000 թվական «Կովկասի բաց առաջնություն» Արխիվացված 2014-12-17 Wayback Machine 3-րդ տեղ
- 2000 թվական «Հայաստանի սպորտային պարերի պաշտոնական առաջնություն» 1-ին տեղ
- 2001 թվական «Կովկասի գավաթի առաջնություն» Արխիվացված 2014-12-17 Wayback Machine 1-ին տեղ
- 2001 թվական «Արևելյան Եվրոպա առաջնություն» 3-րդ տեղ
- 2001 թվական «Հայաստանի պաշտոնական առաջնություն» 1-ին տեղ
- 2002 թվական «Հայաստանի պաշտոնական առաջնություն» 1-ին տեղ
- 2002 թվական «Արևելյան Եվրոպա առաջնություն» 3-րդ տեղ
- 2002 թվական «Աշխարհի բաց առաջնություն» 2-րդ տեղ
- 2004 թվական «Հայաստանի սպորտային պարերի պաշտոնական առաջնություն» 1-ին տեղ
- 2005 թվական «Հայաստանի բաց առաջնություն» 1-ին տեղ
- 2006 թվական «Հայաստանի բաց առաջնություն» 1-ին տեղ
Գիտական և մեթոդական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտական աղբյուր, հրատարակման վայր, տարեթիվ, համար | Անվանումը |
Մանկավարժական միտք N2 2, Երևան 2010 թ., էջ 25,26,27,28,29,30,31 | «Սպորտային պարողների պատրաստության հարցեր» |
ՖԿՀՊԻ 37-րդ գիտամեթոդական կոնֆերանսի նյութեր, Երևան 2010 թ., էջ 26,27,28 | «Սպորտային պարողների ֆիզիկական պատրաստվածության հետազոտումը» |
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան «Գիտական տեղեկագիր» N2-3 (14-15) Երևան 2011 թ., էջ 244,245,246,247,248 | «Մրցակցական գործունեության առանձնահատկությունները սպորտային պարերում» |
ՖԿՀՊԻ 35-րդ գիտամեթոդական կոնֆերանսի նյութեր, Երևան 2011 թ., էջ 29,30,31 | «Սպորտային պարերում մրցակցական գործունեության արդյունավետությունը բնորոշող գործոնները» |
Մեթոդական ձեռնարկ մարզիչների համար, Երևան 2012 թ., 66 էջ | «Պատանի պարողների պատրաստության մեթոդիկան» |
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան «Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ» N2 միջբուհական կոնսորցիումնի գիտական հանդես, Երևան 2014 թ., էջ 72,73,74,75,76,77,78,79,80 | «Մարմնական դաստիարակության էության մասին» |
Ձեռնարկ սկսնակ մարզիչների համար, Երևան 2014 թ., էջ 79 | «Սպորտային պարեր» |
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան«Հատուկ կրթության հիմնախնդիրներ» N 2 Գիտամեթոդական հանդես.,-Երևան,-2014 թ
- Երևան 2014 թ. |
«Սայլակներով պարերը որպես հաշմաանդամների վերականգնման միջոց» |