Վարդգես Սերենկյուլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վարդգես Սերենկյուլյան
Ծնվել է1871
ԾննդավայրԿարին, Թուրքիա
Մահացել է1915
Մահվան վայրԵդեսիա, Թուրքիա
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիդայի

Վարդգես Սերենկյուլյան, Հովհաննես, Զայրմար, Գիսակ, (1871, Կարին - 1915, Ուրֆա), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Կարինի Արծնյան, ապա՝ Սանասարյան վարժարաններում։ Եղել է 1890 թվականի Կարինի ցույցերի կազմակերպիչներից, որի համար ձերբակալվել է։ 1892 թվականից, բանտից ազատվելուց հետո, անցել է Կոստանդնուպոլիս։ Մասնակցել է օսմանյան բանկի («Բանկ Օտոմանի» միջադեպ 1896) գրավման նախապատրաստական աշխատանքներին։ Գործել է Բուլղարիայում, Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում, Կարսում, 1901 թվականից՝ Վանում։ Իր գործունեության ընթացքում խուսափել է մասնակի կռիվներից և գաղտնի նախապատրաստվել ընդհանուր ապստամբության (Հրայրի հետ կազմել է ապստամբության կանոնագիրք)։ Գործակցել է արմենականների հետ։ Հաջողության է հասել հայ-քրդական համագործակցության հարցում։ 1903 թվականին Վանում ձերբակալվել է և դատապարտվել 101 տարվա բանտարկության։ 1908 թվականին ազատվել է բանտից և անցել Կարին, որտեղ և ընտրվել է օսմանյան խորհրդարանի երեսփոխան։ 1915 թվականին թուրքերը ձերբակալել են, տարել Ուրֆա, որից ոչ հեռու՝ Գարաքեոփրի վայրում խոշտանգել և սպանել են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png