Վարդգես Նաջարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Վարդգես Նաջարյան
Ծնվել էապրիլի 4, 1930(1930-04-04) (89 տարեկան)
ԾննդավայրՔեսապ (Քեսաբ), Լաթակիայի գավառ, Լաթակիայի մարզ, Սիրիա
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունհայ
ԿրթությունԲեյրութի ամերիկյան համալսարան
Մասնագիտությունբժիշկ

Վարդգես Հակոբի Նաջարյան (ապրիլի 4, 1930(1930-04-04), Քեսապ (Քեսաբ), Լաթակիայի գավառ, Լաթակիայի մարզ, Սիրիա), հայ վնասվածքաբան-օրթոպեդ: Բարերար: Վիրաբույժ-օրթոպեդների ամերիկյան ակադեմիայի անդամ (1969 թ.), Ամերիկյան վիրաբույժների քոլեջի անդամ (1970 թ.):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդգես Նաջարյանը ծնվել է 1930 թվականին Քեսաբում: 1957 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանը, 1958 թվականին՝ Չիկագոյի Հյուսիսարևմտյան համալսարանը: 1962-1980 թվականներին եղել է Քլիվլենդի «Մետրոպոլ» հիվանդանոցի գլխավոր օրթոպեդ, 1979 թվականից՝ Գլենդելի «Մեմորիալ» հիվանդանոցի գլխավոր օրթոպեդ: 1980 թվականից Կալիֆոռնիայի բժշկական ընկերակցության անդամ: 1982-1991 թվականներին Գլենդելի հեռուստատեսությամբ կազմակերպել և վարել է «Առողջապահության պահ» հայկական հաղորդաշարը: 1985 թվականին Երևանի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ԳՀԻ-ում ներդրել է վիրաբուժական հոդադիտակ (արթրոսկոպ), 1995 թվականին Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալում հիմնադրել է մասնագիտացված վիրաբուժական բաժանմունք[1]:

Բժիշկ Վարդգես և Մերի Նաջարյաններ ամուսնական զույգը Երևանում ստեղծել է առաջին «արտոսկոպիկ վիրաբուժության համակարգը», ՀՀ մի շարք կլինիկաների և հիվանդանոցների անհատույց առաքել է դեղորայք և բժշկական սարքավորումներ: Կալիֆոռնիայում հիմնել են «Հայ բժշկական օգնությունը» (Medical Outreach for Armenians), որը Հայաստանում հիմնել է առաջին ակնաբուժական կենտրոնը: ԱՄՆ-ում «Հայ բժշկական օգնությունը» մի քանի դրամահավաքներ և 6 հեռուստամարաթոն է կազմակերպել: Կազմակերպել են Սպիտակի երկրաշարժից տուժած երեխաների բուժումն ու պրոթեզավորումն ԱՄՆ-ում, հիմնել ու կահավորել է Ստեփանակերտի հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքը (կոչվում է Վարդգես և Մերի Նաջարյանների անունով), Ղարաբաղյան պատերազմի տարիներին աշխատել են խրամատներում և վրաններում, փրկել զինվորների[2]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ բանակի գնդապետ, 1996 թ.
  • «Էլլիս Այլընդ» պատվո մեդալ, 2014 թ.
  • «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալ, 2015 թ.[3]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը՝ Մերի Նաջարյան, վիրահատարանի բուժքույր
  • Որդի՝ Արա Նաջարյան, Գլենդելի նախկին քաղաքապետ, քաղաքի խորհրդի անդամ
    • Որդի՝ Արմեն Նաջարյան, ծրագրավորող
    • Որդի՝ Ռաֆի Նաջարյան, ԱՄՆ օդային ուժերի փոխգնդապետ, Իրաքյան պատերազմի վետերան
    • Դուստր՝ Մարո Յակուբյան, փաստաբան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]