Վարդգես Հայոցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդգես Հայոցյան
Ծնվել էհուլիսի 29, 1946(1946-07-29) (77 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Վարդգես Արսենի Հայոցյան (հուլիսի 29, 1946(1946-07-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական և պետական գործիչ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ունի թերի բարձրագույն կրթություն։
  • 1970 - 1991թվականներին աշխատել է Հայկոմունպրոեկտի ինստիտուտում որպես ինժեներ։
  • 1991 - 1993 թվականներին ՝ « ՀՀՇ » Սպանդարյանի շրջանի խորհրդի նախագահ։
  • 1993 թվականից ՝ ՀՀՇ շտաբի պետ։
  • 1995 - 1999 թվականներին եղել է ՀՀ Աժ պատգամավոր։ Պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ « ՀՀՇ » անդամ։
  • 2002 թվականին նշանակվել է Երեւանի Կենտրոն թաղապետարանի բնակարանային և կոմունալ բաժնի պետ։
  • 2007 թվականին ընտրվել է ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար և նշանակվել է ՀՀՇ վարչության աշխատակազմի ղեկավար։
  • 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ձերբակալվել է[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վարդգես Հայոցյանի էջը Ազգային ժողովի պաշտոնական կայքում». Վերցված է 12/31/2020-ին.
  2. Դատախազություն, Հայաստանի Հանրապետութան. «Հայաստանի Հանրապետության Դատախազություն». Հայաստանի Հանրապետութան Դատախազություն. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 30-ին.
  3. «ՀՀ գլխավոր դատախազությումը հրապարակել է այն մեղադրյալների անունները, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը». armenpress.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 30-ին.