Վարդան Սարգսյան (երգահան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Վարդան Սարգսյան (այլ կիրառումներ)
Վարդան Սարգսյան
Ի ծնե անունՎարդան Սարգսի Սարգսյան
Ծնվել է1892 մայիսի 2 Կ. Պոլիս
Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունվարի 1, 1978(1978-01-01) (տարիքը 85)
Մարսել
Մասնագիտությունկոմպոզիտոր
երգահան
ՇրջանավարտՊերպերյան վարժարան

Վարդան Սարգսի Սարգսյան (մայիսի 2, 1892, Կ. Պոլիս-հունվարի 1, 1978, Մարսել), հայ խմբավար և երգահան, Կոմիտասի սաներից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1909 թվականին ավարտել է Պերպերյան վարժարանը։ 1910-1915 թվականներին աշակերտել է Կոմիտասին, երգել նրա երգչախմբերում։ 1911 թվականին հիմնել է Սկյուտարի «Րաֆֆի» լսարանական միության երգչախումբը։ Հովհաննես Թումանյանի «Անուշ»-ի բեմականացման համար հորինել է մի քանի երգային հատվածներ (Սարգսյանի երգերով «Անուշ»-ը որպես երգախառն դրամա մինչև 1920 թվականը մի քանի անգամ բեմադրվել է Կոստանդնուպոլսում, երեք երգ տպագրվել է Փարիզում, 1937 թվականին)։ 1920 թվականից Փարիզում շարունակել է երաժշտական ուսումը։

1923 թվականին Բրյուսելում հիմնել է «Արմենիա» երաժշտական ընկերությունը, շարունակել համերգները։

1931-1939 թվականներին Մարսելում վարել է իր հիմնած «Հայկական երաժշտական ընկերությունը», 1945 թվականից մշտապես բնակվել է այստեղ, երգչախմբային համերգներ տվել, կատարել Կոմիտասի և սովետահայ կոմպոզիտորների գործեր։ Սարգսյանը հեղինակել է նաև հայ ժողովրդի երգերի մշակումներ (դրանց թվում՝ «Հոյնար» ընդարձակ պարերգը ձայնի և դաշնամուրի համար), դաշնավորել «Արևագալի երգերը», կազմել հայ հոգևոր երաժշտության ժողովածուներ։ Աշխատակցել է Փարիզի «Կոմիտասյան հանձնաժողովին», մասնակցել Կոմիտասի անտիպ երգերը և «Պատարագ»-ը տպագրության պատրաստելու գործին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 226 CC-BY-SA-icon-80x15.png