Jump to content

Վարդան Պապիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պապիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդան Պապիկյան
1974, մարտի 1 - 1990, հունվարի 19
ԾննդավայրԵրևան
ԶորամասԱնկախության բանակ
Մարտեր/
պատերազմներ
Կոռնիձոր, Խնձորեսկ, Երասխավան
ՊարգևներԱրիության մեդալ

Վարդան Գերմանի Պապիկյան (մարտի 1, 1974(1974-03-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 19, 1990(1990-01-19)), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի ամենաերիտասարդ մասնակիցներից։ Անհայտ կորել է Երասխավանի կռվում։ Պարգևատրվել է Արիության մեդալով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1974 թվականի մարտի 1-ին, Երևանում։ Սովորել է Երևանի թիվ 51 դպրոցում։ 1988 թվականի Ազատագրական շարժման մասնակից, Հայաստանի անկախության համար պայքարող Հայ ազգային երիտասարդական միության խմբապետ, «Ազատության ավետաբեր» ընդհատակյա թերթի հրատարակման և տարածման կազմակերպիչներից, անկախության պահանջով հանրահավաքների և ցույցերի ժամանակ Եռագույնի դրոշակակիր։ Նշանակալի ավանդ է ունեցել անկախության գաղափարի քարոզչության գործում։ Մասնակցել է Խնձորեսկի և Կոռնիձորի կռիվներին։ 1990 թվականի հունվարի 18-ին «Անկախության բանակի» շարքերում մասնակցել է Երասխավանի կռվին, որտեղ ռուս-ադրբեջանական ուժերի հետ անհավասար կռվի ժամանակ հունվարի 19-ին անհետ կորել է։

2017 թվականի նոյեմբերի 1-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցում բացվել է Վարդան Պապիկյանի հիշատակը հավերժացնող խաչքար[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Արցախյան հերոսամարտի մասնակից Վարդան Պապիկյանի հիշատակի խաչքարի բացմանը». Armenpress. 2017-11-01. Վերցված է 2025-01-10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]