Վարդան Թումանյան
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1924[1] (98 տարեկան) Բերդ, Ղազախի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
---|---|
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | փիլիսոփա |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Ալմա մատեր | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Վարդան Սամսոնի Թումանյան (սեպտեմբերի 15, 1924[1], Բերդ, Ղազախի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1988 թ.), պրոֆեսոր (1991 թ.): Հայ-ռուսական սլավոնական համալսարանի պատվավոր պրոֆեսոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարդան Թումանյանը ծնվել է 1924 թվականին Տավուշի մարզի Բերդ քաղաքում։ 1952 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1959-1961 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայի վարիչ։ 1961-1977 թվականներին դասախոսել է ԵԱԱԻ-ում, 1969-1977 թվականներին՝ փիլիսոփայության ամբիոնի վարիչ, 1977 թվականից՝ Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր[2]։
Աշխատությունները վերաբերում են քաղաքագիտության և սոցիալական փիլիսոփայության հիմնախնդիրներին[3]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հակասությունների բացահայտման ու հաղթահարման դիալեկտիկան, Երևան, 1960 թ.:
- Արդի հակակոմունիզմը իմպերիալիստական ռեակցիայի գաղափարախոսությունն ու քաղաքականությունն է, Երևան, 1983 թ.:
- Ազգային և ինտերնացիոնալ շահերի զուգակցման օրինաչափությունները ՍՄԿԿ XXVII համագումարի որոշումների լույսի ներքո, Երևան, 1986 թ. (համահեղինակ)։
- Ուսանողների քննական գնահատականների և ուսման առաջադիմության հաշվարկման հարցի շուրջը։ Բուհական կրթության ռեֆորմի որոշ մեթոդական հարցեր, Երևան, 1989 թ.:
- Քաղաքագիտություն, 1992 թ.:
- Քաղաքագիտության ներածություն, 1996 թ. (համահեղինակ)։
- Ցիվիլիարխիկ դեմոկրատիա, Երևան, 2005 թ. (համահեղինակ)։
- К вопросу об экзаменационных оценках и определении успеваемости студентов: Некоторые метод. вопр. реформы вузов. образования, Ереван, ЕГУ, 1989.
- Политическая система советского общества, Ереван, "Знание" Арм ССР, 1985.
- Предмет и метод политологии: (Лекция), 1991,
- Сущность и критика социологического агностицизма: (Общетеорет. и гносеол. анализ), 1985.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=9514
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան
|