Վարդան Դավթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վարդան Սերյոժայի Դավթյան (ծնվ. 18 դեկտեմբերի 1966 թ., ք. Գորիս), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989-1991 թթ. - աշխատել է Գորիսի «Գամմա» սարքերի գործարանում որպես ինժեներ-տնտեսագետ։
  • 1990-1994 թթ. - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում դասավանդել է «Էկոնոմիկա և կազմակերպում» առարկան։
  • 1990-1994 թթ. - «Սյունիք» համալսարանում դասավանդել է «Բիզնես և կառավարում» առարկան։
  • 1991-1993 թթ. – Գորիսի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 1-ին կարգի մասնագետ։
  • 1993-1998 թթ. - ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության Գորիս քաղաքի սոցիալական ծառայության գլխավոր տեսուչ, ապա՝ տնօրեն։
  • 1998-2006 թթ. - ՀՀ Սյունիքի մարզպետարանի Գորիսի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ։
  • 2006-2011 թթ. - Թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղար։
  • 2008-2014 թթ. - ՌԴ «Մինի Գրուպ» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն։
  • 2012 թ. - աշխատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում որպես մասնագետ։
  • 2012-2014 թթ. - «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ ֆինանսատնտեսական գծով տնօրենի տեղակալի խորհրդական, ֆինանսների և էկոնոմիկայի դեպարտամենտի գլխավոր մասնագետ։
  • 2014 թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Սյունիքի մարզպետի տեղակալ[1]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ սոցիալական ապահովության նախարարի շնորհակալագիր (1996, 2003)։

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։ Անկուսակցական է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]