Վարդան Բակալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդան Բակալյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Վարդան Մուշեղի Բակալյան
Ազգությունը Հայ
Քաղաքացիությունը Հայաստան Հայաստան
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 4, 1995 (29 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայաստան
Հասակ 175 սմ
Քաշ 72 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Փյունիկ
Համար 88
Պատանեկան կարիերա
Փյունիկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-ներկա
2010
2011-ներկա
Փյունիկ
→ Փյունիկ 3
→ Փյունիկ 2
26 (1)
11 (5)
Ազգային հավաքական
2010-ներկա Հայաստան (մինչև 17) 6 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Վարդան Մուշեղի Բակալյան (ծնվել է 1995 թվականի ապրիլի 4-ին), հայ ֆուտբոլիստ։ Խաղում է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում և Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում որպես կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սան։ 15 տարեկանում խաղացել է «Փյունիկի 3»-րդ կազմում։ Անցկացրել է 11 խաղ, որի ժամանակ աչքի է ընկել 6 գոլով։ 2011 թվականին «Փյունիկի» մարզչական շտաբում Բակալյանը պայմանագիր կնքեց «Փյունիկի» 1-ին թիմի հետ։ Այդ տարի իր նորամուտը նշեց Հայաստանի առաջին առաջնությունում։ 2011 թվականի ապրիլի 17-ին «Շիրակի» դեմ խաղում, որը կայացել է Երևանում, Բակալյանը խաղադաշտ է դուրս եկել 86-րդ րոպեին և փոխարիել է Հովհաննես Հովհաննիսյանին[1]։ Սեպտեմբերին խաղացել է Հայաստանի սուպերգավաթում, 88-րդ րոպեին գոլ է խփել (3:0), և դարձել է պատվո մրցանակի հաղթող[2]։ Իսկ Հայաստանի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ։

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

(2012 թվականի հուլիսի 5-ի տվյալներով)

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոգավաթ Ընդհանուր
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
«Փյունիկ 3» 2010 11 6 0 0 0 0 11 6
Ընդհանուր 11 6 0 0 0 0 11 6
«Փյունիկ 2» 2011 ? 1 0 0 0 0 ? 1
2012/13 ? 2 0 0 0 0 ? 2
Ընդհանուր ? 3 0 0 0 0 ? 3
«Փյունիկ» 2011 17 0 3 1 1 0 21 1
2012-13 9 1 0 0 2 0 11 1
Ընդհանուր 26 1 3 1 3 0 32 2
Ամբողջ կարիերայի ընթացքում 37 10 3 1 3 0 43 11

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին մուտք է գործել Հայաստանի մինչև 17 տարեկանների թիմի մեջ։ Նորամուտը նշել է Եվրոպայի առաջնության շրջանակներում կայացած Թուրքիայի մինչև 17 տարեկանների թիմի դեմ խաղում, որտեղ հայկական ակումբը պարտվել է 0:3 հաշվով։ Բակալյանը խաղադաշտ է մտել 66-րդ րոպեին փոխարինելով Արսեն Փիլոյանին[3]։ Առաջին գոլը խփել է իր 4-րդ խաղում, որը տեղի է ունեցել 2011 թվականի հոկտեմբերի 17-ին։ Ուելսի երիտասարդական հավաքականի դեմ արտագնա խաղում խփել է հաղթական գոլ, և թիմին բերել է հաղթանակ[4]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արծաթե մեդալակիր Հայաստանի առաջնությունում, 2011
  • Հայասատնի գավաթի հաղթող, 2014
  • Հայաստանի սուպերգավաթի հաղթող, 2011

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Протокол матча «Пюник» — «Ширак»» (ռուսերեն). Soccerway.com. 17.04.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 11.08.2012-ին.
  2. «Протокол матча «Пюник» — «Бананц»» (ռուսերեն). Soccerway.com. 24.11.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 11.08.2012-ին.
  3. «Протокол матча Турция (до 17) — Армения (до 17)» (ռուսերեն). Soccerway.com. 22.09.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 11.08.2012-ին.
  4. «Протокол матча Уэльс (до 17) — Армения (до 17)» (ռուսերեն). Soccerway.com. 17.10.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 11.08.2012-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]