Վարդան Բախշյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Վարդան Բախշյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 1, 1965 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 16, 1991 (26 տարեկան) |
Մահվան վայր | Հասանաբադ, Արցախ |
Ազգություն | հայ |
Պարգևներ և մրցանակներ | ԼՂՀ ՙՄարտական խաչ՚ 2-րդ աստիճանի շքանշան |
Վարդան Բախշյան (մայիսի 1, 1965, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 16, 1991), հայ ազատամարտիկ, Արմավիրի ստորաբաժանում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարդան Ազատի Բախշյանը ծնվել է 1965 թ. հունիսի 1-ին, Հոկտեմբերյանում(այժմ՝ Արմավիր )։ Միջնակարգ կրթությունը ստացել է Արմավիր քաղաքի թիվ 2 միջնակարգ (այժմ՝ Վարդան Բախշյանի անվան) դպրոցում։ 1983 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ։ 1983-1985 թթ. ծառայել է խորհրդային բանակում (զինվորական ծառայությունն անցկացրել է Հեռավոր Արևելքում)։ Զորացրվելուց հետո ուսումը շարունակել է համալսարանում։ 1989 թ. ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրա՝ միաժամանակ աշխատելով Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիայում։ Վարդանը ուսանողական տարիներին համալսարանի արևելագիտության ֆակուլտետում թուրքերեն և ադրբեջաներեն էր ուսումնասիրում։ Մասնագետների կարծիքով նա փայլուն տիրապետում էր օսմանլու թուրքերենին։ Թուրքիայում այդ լեզուն վաղուց չի օգտագործվում և անգամ այնտեղ այն օգտագործում են հատուկ լեզվաբաններ և գիտնականներ։ Թուրքերենի հանդեպ Վարդանի հետաքրքրությունը պայմանավորված էր՝ հետագայում թուրքական արխիվներում հայոց պատմության համար անհայտ էջերի ուսումնասիրմամբ։ 1989 թ. Վ. Բախշյանը դառնում է Հայաստանում կրկին վերահաստատված Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) հիմնադիրներից մեկը։ 1991 թ. Աթենքում ընտրվում է ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչության անդամ։
Մինչև Արցախի ազատամարտին մասնակցելը Վ. Բախշյանը պատրաստվում էր պաշտպանել թեկնածուական ատենախոսություն՝ ՙԱրևմտյան Հայաստանի վարչական բաժանումները՚ թեմայով։ Չափազանց կարճ ժամկետում հավաքել և խմբավորել էր համապատասխան նյութերը, կատարել աղբյուրագիտական տվյալների վերլուծություն, կազմել տեղեկատվական աղյուսակներ, ճշգրտել վարչական միավորների ընդգրկած սահմանները, միաժամանակ կազմել Էրզրումի, Դիարբեքիրի, Սվասի, Կարսի տեղագրությունը՝ վարչատարածքային և պատմաշխարհագրական նկարագրով։ Զոհվել է 1991 թվին, թաղված է Եռաբլուրի պանթեոնում։ Ամուսնացած չէ։
Մարտական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]
Արցախյան հերոսամարտի տարիներին նա մի խումբ ընկերների հետ հիմնադրել է ՀՈՒԴ-ը (Հայ ուսանողական դաշինք) և հրատարակել ՙԴաշինք՚ ուսանողական

թերթը։ Վարդանը իր ուսանողուհի քրոջ՝ Աննայի հետ անդամագրվել է արցախյան շարժմանը։ 1990 թ. ընկերների հետ մեկնել է Արցախ, մասնակցել տեղի գյուղերի պաշտպանության մարտերին։ Մասնակցել է Բերդաձորի ինքնապաշտպանությանը։ Վ. Բախշյանը զոհվել է 1991 թ. դեկտեմբերի 16-ին Հասանաբադ գյուղի մոտ։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արմավիրի թիվ 2 միջն. դպրոցը անվանակոչվել է Վ. Բախշյանի անունով։ ԼՂՀ նախագահի 1995 թ. թիվ 42 հրամանագրով Վ. Բախշյանը հետմահու պարգևատրվել է ԼՂՀ ՙՄարտական խաչ՚ 2-րդ աստիճանի շքանշանով։
1998 թ. փետրվարին հետմահու պարգևատրվել է ԵՊՀ արծաթե հուշամեդալով։
2008 թ. ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի լսարաններից մեկը անվանակոչվել է Վ. Բախշյանի անվամբ։
Մտքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ես գնում եմ մեռնելու կամ հաղթելու, բայց հաղթելու։ - Վարդան Բախշյան
|
![]() |
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- "ԵՍ ՍԿԱՈՒՏ ԵՄ" ուսուցողական ձեռնարկ։
- Ռաֆայել Սահակյան, Գիրք վշտի և հպարտության