Վարդան Ամիրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդան Ամիրյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 25, 1960(1960-08-25) (63 տարեկան)
ԾննդավայրԿամո, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունաճպարար

Վարդան Ամիրյան (օգոստոսի 25, 1960(1960-08-25), Կամո, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ աճպարար։ Հայ աճպարարների միության նախագահ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդան Ամիրյանը ծնվել է 1960 թվականի օգոստոսի 25-ին, Կամո քաղաքում։ 1976 թվականին ավարտել է Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը, այնուհետև սովորել է նորաձևության քոլեջում։ 1982-1984 թվականներին սովորել է Երևանի էստրադային արվեստի քոլեջում, 1985-1987 թվականներին՝ Լենինգրադի Էստրադային արվեստի ստեղծագործական բարձրագույն արվեստանոցում։ Երկար տարիներ աշխատել է Հայհամերգ միավորումում։ Որպես մենակատար-աճպարար՝ հյուրախաղերով շրջագայել է տարբեր երկրներում, Հայաստանի մարզերում և գյուղերում։ Մասնակցել է աճպարարների տարբեր մրցույթների։ 1988 թվականին Մինվոդիի աճպարարների համամիութենական մրցույթում ստացել է առաջին տեղը և արժանացել բարձր կոչման՝ մոգության արքա։ 1990 թվականին Մոսկվայի աճպարարների միջազգային մրցույթում, ներկայացնելով հեղինակային էթնիկ աճպարարական համարը, որի մեջ օգտագործվել է հայկական երաժշտություն, հայկական երաժշտական գործիքներ, ընդհանուր մոգության բաժնում արժանացել է բրոնզե մեդալի և ստացել ամենաբարձր կոչումը՝ միսթր մոգ։ 1987 թվականին աճպարարների առաջին համամիութենական փառատոնին, միկրոմագիայի բաժնում արժանացել է լավագույն մասնակից կոչման։ 1993-2005 թվականներին ապրել և ստեղծագործել է Իսրայելում, որտեղ հիմնել է աճպարարների դպրոց։ 2000 թվականին Իսրայելի աճպարարների փառատոնում, որպես աճպարար ուսուցիչ և աճպարարական հնարքների բեմադրող արժանացել է արծաթե կախարդական փայտիկի։ Միջազգային մոգերի ընկերության անդամ է։ Հանդիսանում է նոր աճպարարական ոճի հեղինակ, որը կոչվում է էթնիկ մեջիք։ Հեղինակել է տարբեր աճպարարական հեռուստատեսային շոուներ, համագործակցել է Հայաստանի հանրային և «Արմենիա» հեռուստաընկեությունների հետ` «Կախարդական դղյակ» և «Մեծ հրաշքների փոքր գաղտնիքները» հեռուստանախագծերով։ Աճպարարական համարներ է բեմադրել ներկայացումների մեջ՝ «Դոն Ժուան», «Ջին ջան»։ 2010 թվականին «Եվրոտեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող բեմադրության մեջ հադես է եկել իր հեղինակային աշխատանքով՝ կորիզի միջից բացվող ծիրանի ծառով։ Նույն թվականին Հայաստանում հիմնադրել է հայ աճպարարների միությունը, որի նախագահն է։ Հեղինակել է բազմաթիվ հնարքներ։ Տիրապետում է երաժշտական գործիքների, զբաղվել է վոկալով։ Ուսումնասիրում է հոգեբանություն, փիլիսոփայություն, տիրապետում է հիպնոսին, հանդես է գալիս բեմական հիպնոսով[2]։

Վարդան Ամիրյանը հայ աճպարարական արվեստը ներկայացրել է աշխարհի տարբեր երկրներում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԳԼԽԱՎՈՐ». Union of Armenian Magicians. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 25-ին.
  2. «Վարդան Ամիրյանի մասին avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 25-ին.
  3. «Վարդան Ամիրյանի աճպարարի դպրոց». abelyanartschool.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]