Jump to content

Վարդան Աճեմյան փողոց (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդան Աճեմյան
ՔաղաքԵրևան Երևան
Համայնք(ներ)Էրեբունի վարչական շրջան
Երկարություն1000
ՍկիզբՏիգրան Մեծի պողոտա
ԱվարտԱրցախի պողոտա

Վարդան Աճեմյան փողոց, փողոց Երևանի Էրեբունի վարչական շրջանում։

Սկսվում է Տիգրան Մեծի պողոտայի №№59 և 61 շենքերի մոտից, հարավարևմտյան ուղղությամբ Արտաշատի ոռոգիչ ջրանցքին զուգահեռ, այնուհետև շրջվում դեպի հյուսիս-արևմուտք և հասնում Արցախի պողոտայի №№11 և 13 շենքերի մոտ։

Խորհրդային տարիներին սկզբում կոչվել է Անդրֆեդերացիայի 1-ին փողոց, այնուհետև՝ պարզապես Անդրֆեդերացիայի փողոց։ Հետագայում, ի պատիվ հայ նշանավոր ռեժիսոր Վարդան Աճեմյանի, ստացել է ներկայիս անվանումը։

Հատվող փողոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Երևան քաղաքի հասցեների տեղեկատու, Երևան, 1983, էջեր 369-506, Երևան քաղաքի փողոցների անվանումները
  • Սերգեյ Ավագյան, Երևանի փողոցները, Երևան, «ՎՄՎ-ՊՐԻՆՏ», 2010 — 272 էջ։