Վարդածառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդածառ։

Վարդածառ, նրբագեղ ծառ է, այգու իսկական զարդ, որը զարմացնում է ոչ միայն իր անսովոր փարթամ ծաղկունությամբ, այլև ձևով։ Բույսեր են մեկ կոճղով, առանց կողային ճյուղերի, բարձրում կենտրոնացած անսովոր ձևի պսակով։ Դա վարդի թուփ է, որը պատվաստված է ձմռան դիմացկուն մասուրի սորտի վրա և մշակվում է որպես դեկորատիվ բույս։ Կենտրոնական Ռուսաստանում վարդածառը պահանջում է ավելի մեծ ուշադրություն և խնամք։ Ընդգծում է լանդշաֆտային դիզայնի գեղեցկությունը[1]։ Վարդածառը կարող է լինել տարբեր բարձրության, ուստի դրա համար տեղ կա ինչպես մեծ այգում, այնպես էլ ալպյան բլրի վրա[2]։ Տնկարանում վարդը ոչ միայն պատվաստվում է մասնագետների կողմից, այլև պահանջում է ավելի երկար ադապտացիոն շրջան՝ համեմատած մյուս տեսակների հետ՝ (մինչև 5 տարի)։

Տնկում և խնամք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնկումը կատարվում է բաց, ջրհեղեղից պաշտպանված վայրում՝ մայիսին կամ ամռան առաջին կեսին։ Քանի որ աշնանը ծառը պետք է թեքվի գետնին և ծածկվի, պետք է խուսափել մոտակա թփերից և այլ տնկիներից։ Տնկման փոսի խորությունը մոտ 60 սմ է, լայնությունը մի փոքր ավելի մեծ։ Փոսի մոտ մեկ երրորդը լցված է սննդարար հողով, այնտեղ նախօրոք տեղադրվում է կոճղի բարձրությանը հավասար հենարան։

Բույսը է բերրի հողի սիրահար է։ Եթե այն տնկվում է մի վայրում, որտեղ արդեն աճում են ցողունային վարդեր, ապա անհրաժեշտ է հեռացնել հին հողի վերին մասը՝ այն փոխարինելով ավելի սննդարարով։ Այս տեսակը նախընտրում է թեթևակի թթվայնության կավային հողերը։ Այնտեղ ավելացվում են նաև ավազ, տորֆ, կավ, ոսկրային ալյուր, սուպերֆոսֆատ։

Տնկման ժամանակ սածիլը տեղադրվում է փոսի մեջ մոտ 30° անկյան տակ,(աշնանը ծառը դնելու և պատսպարելու համար անհրաժեշտ կլինի թեքություն)։ Տնկարանում հողը խտացված է, ցանքածածկված տորֆով կամ թեփով։ Տնկելուց հետո պետք է վերահսկել հողի խոնավությունը. այս տեսակը չի սիրում չորանալ։ Այն ժամանակահատվածը, մինչև սածիլը լիովին արմատավորվի, անհրաժեշտ է սաղարթը պաշտպանել արևից։ Պաշտպանությունն օգնում է բույսը պաշտպանել արևի ուղիղ ճառագայթներից, հեշտացնում հարմարվողականության գործընթացը։ Տևական ժամանակ հետո, բողբոջները հայտնվելուն պես՝ (մոտ 7-14 օր),այն պետք է հեռացվի։

Խնամքը ներառում է հետևյալ պրոցեդուրաները՝ ջրում, պարարտացում, էտում և սաղարթի ձևավորում[3][4]։

Ջրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդածառը նախընտրում է լավ ցամաքեցված հողերը։ Մեկ մեծահասակ ծառ պահանջում է մեկ դույլ ջուր։

Պարարտացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարնանը կամ ամռանը, ծաղկումից առաջ և հետո իրականացվում է ազոտական պարարտանյութերով սնուցում, աշնանը՝ ֆոսֆորային և պոտաշային պարարտանյութեր։ Նախընտրելի է նաև սաղարթային սնուցումը, որի շնորհիվ պարարտանյութը անմիջապես մտնում է տերևների մեջ՝ նպաստելով ծաղկմանը։

Էտում և պսակի ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդածառի օրինակ այգում

Սածիլը կամ չափահաս ծառը հետազոտելիս պարտադիր է հեռացնել կոճղի վրա կամ արմատից աճող արմատային կտրոնները, կտրված են հին ճյուղերը։ Վարդերը թեթև էտվում են՝ թողնելով վեց բողբոջ յուրաքանչյուր ցողունին։ Կարևոր է կտրել երկարությամբ, որպեսզի պսակը դառնա ավելի գեղեցիկ, և առատ ծաղկի։ Խիտ ճյուղերն էտելիս վնասված հատվածներըը մշակվում է այգու սկիպիդարով[5]։

Տեղադրում հենարանին[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնկելիս սածիլը պետք է ամուր ամրացնել հենարանին, որը պարբերաբար փոփոխվում է ծառի աճի հետ մեկտեղ։ Հենարանի բարձրությունը համապատասխանում է բույսի բնի երկարությանը։ Բունը կապվում է անմիջապես սաղարթի տակ և մոտավորապես հողի բարձրության մեկ երրորդում։ Հետաքրքրություն են ներկայացնում տարբեր նյութերից պատրաստած հատուկ հենարաններ՝ սաղարթը ձևավորելու և կապելու հնարավորությամբ[6]

Նախապատրաստում ձմռանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարևոր քայլ է ձմեռման նախապատրաստությունը։ Այն սկսվում է աշնան կեսերին՝ առաջին ցրտահարությունից առաջ։ Ծառը ուշադիր զննում են, բոլոր կանաչ ճյուղերը, բողբոջներն ու ծաղիկները հանվում են՝ անկախ նրանց վիճակից, չոր ու տգեղ ճյուղեր հեռացվում։ Բունը լավ ցողվում է հողով, հենարանից հանվում, ապա սոճու կամ եղևնու ճյուղերի վրա թեքվում է դեպի հողը։ Ծածկույթի նյութը խնամքով ամրացվում է եղևնու ճյուղերի վերևում։ Առաջին ձյան տեղումների ժամանակ կացարանը ծածկվում է ձյունով։

Վնասատուներ և հիվանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսատեսակը՝ հողից բարձր դիրքի պատճառով ավելի քիչ է ենթարկվում հիվանդությունների և վնասատուների, քան սովորական վարդերը։ Հաճախականությունը որոշվում է նաև ցողունի վրա պատվաստի բազմազանությամբ։ Բույսի վրա կարող են հայտնվել աֆիդներ, տրիպսներ, սարդի տիզեր՝ ազդելով սաղարթի որակի, ծաղկման տևողության և արտաքին տեսքի վրա։ Ծաղկաբույծները խորհուրդ են տալիս այս դեպքերում թուփը բուժել հատուկ պատրաստուկներով՝ Ինտավիր, Ֆուֆանոն և այլ դեղամիջոցներով։

Վարդածառը պարտեզի իսկական զարդարանք է, որը պահանջում է մշտական ուշադրություն և խնամք։

Առավելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդածառ Բուտչարտովի այգում։
  • Վարդածառը թուփ չէ։ Այն հետաքրքիր է, ծախսարդյունավետ, կոմպակտ, դեկորատիվ։
  • Վարդածառերը ծաղկում են առատ և երկարաժամկետ։ Ծաղիկները գտնվում են բարձր դիրքում։
  • Պատվաստած են ցրտադիմացկուն վայրի մասրենու կոճղերի վրա, որոնք լավ ձմեռում են։
  • Գտնվելով գետնից բարձր՝ վարդի պսակը լավ օդափոխվում է և, առանց օդի մակերեսային խոնավ շերտի մեջ ընկնելու, այն ավելի դիմացկուն է դառնում այնպիսի հիվանդությունների նկատմամբ, ինչպիսիք են փոշոտ բորբոսը, սև կետը և ժանգը։
  • Հզոր արմատային համակարգի շնորհիվ մասուրենու ցողունը վարդին ապահովում է լավ սնուցում, որն ազդում է նրա շքեղ ծաղկման վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Правильная посадка и уход за штамбовыми розами». Про цветы (ռուսերեն). 2017 թ․ ապրիլի 21. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
  2. «Растения на штамбе – что это такое? Штамбовые деревья и кустарники — что такое штамб Формирование штамба прививкой». peskiadmin.ru. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
  3. «Штамбовые розы. Особенности. Посадка и уход. Использование в дизайне сада». www.garshinka.ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին. {{cite web}}: Text "Интернет-магазин садовых растений" ignored (օգնություն)
  4. «Штамбовые розы - Уход за Штамбовыми розами». roses.dp.ua. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
  5. «Штамбовые розы: пары подвоя и привоя, посадка и уход». 7dach.ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
  6. Гула, Оксана (2020 թ․ հոկտեմբերի 20). «Штамбовая роза — как выбрать, посадить и ухаживать». Ботаничка.ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.