Jump to content

Վարդածաղկավորներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդածաղկավորներ
տաքսոն Խմբագրել Wikidata
Միջազգային գիտական անվանումRosales Խմբագրել Wikidata
Taxon rankկարգ Խմբագրել Wikidata
Parent taxonֆաբիդներ Խմբագրել Wikidata

Վարդածաղկավորներ (Rosales[1]), ծաղկավոր բույսերի կարգ[2]: Վարդածաղկավորների կարգի հայտնի ներկայացուցիչներից են՝ Մասրենի,Ելակ, Մոշ, Ազնվամորի, Խնձոր, Բալ, Տանձ, Սալոր, Դեղձենի, Ծիրան, Նշենի, Ալոճենի, Ունաբ սովորական Թեղի, Թզենի, Թթենի, Հացի ծառ, Եղինջ, Գայլուկ սովորական, Կանեփ:

Վարդածաղկավորների կարգն ընդգրկում է շուրջ 7,700 տեսակ, որոնք բաշխված են 9 ընտանիքի և մոտ 260 ցեղի միջև: Կարգի տիպիկ ընտանիքը վարդազգիներն են: Խոշորագույն ընտանիքներն են վարդազգիները (91 ցեղ/4828 տեսակ) և եղինջազգիները (53 ցեղ/2625 տեսակ):

Կարգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդածաղկավորների կարգի մոնոֆիլետիկ լինելը հաստատված է ԴՆԹ հաջորդականությունների ֆիլոգենետիկ վերլուծություններով, ինչպիսիք են Ծածկասերմերի ֆիլոգենեզի խմբի (APG) կողմից իրականացված հետազոտությունները[3]: Բույսերի դասակարգման իրենց APG III համակարգում նրանք սահմանել են, որ Վարդածաղկավորների կարգը բաղկացած է հետևյալ ինը ընտանիքներից.

  • Cannabaceae (կանեփազգիներ)
  • Dirachmaceae (դիրախմազգիներ)
  • Elaeagnaceae (փշատազգիներ)
  • Moraceae (թթազգիներ)
  • Rhamnaceae (դժնիկազգիներ)
  • Rosaceae (վարդազգիներ)
  • Ulmaceae (թեղազգիներ)
  • Urticaceae (եղինջազգիներ)

Դալգրենի դասակարգման հին համակարգում վարդածաղկավորները ընդգրկված են եղել Rosiflorae (կոչվում է նաև Rosanae) վերկարգում: Կրոնքվիստի՝ արդեն հնացած համակարգում վարդածաղկավորների կարգը բազմիցս պոլիֆիլետիկ էր: Այն բաղկացած էր վարդազգիների ընտանիքից և 23 այլ ընտանիքներից, որոնք այժմ տեղաբաշխված են տարբեր այլ կարգերում[4]: Այդ ընտանիքները և դրանց դասակարգումը APG III համակարգում հետևյալն են.

  • Alseuosmiaceae (Asterales / Աստղածաղկավորներ)
  • Anisophylleaceae (Cucurbitales / Դդմածաղկավորներ)
  • Brunelliaceae (Oxalidales / Թթվաշախոտածաղկավորներ)
  • Bruniaceae (Bruniales)
  • Byblidaceae (Lamiales / Շուրթածաղկավորներ)
  • Cephalotaceae (Oxalidales / Թթվաշախոտածաղկավորներ)
  • Chrysobalanaceae (Malpighiales / Մալպիգիածաղկավորներ)
  • Columelliaceae (Bruniales)
  • Connaraceae (Oxalidales / Թթվաշախոտածաղկավորներ)
  • Crassulaceae (Saxifragales / Քարբեկածաղկավորներ)
  • Crossosomataceae (Crossosomatales)
  • Cunoniaceae (Oxalidales / Թթվաշախոտածաղկավորներ)
  • Davidsoniaceae (Cunoniaceae, Oxalidales)
  • Dialypetalanthaceae (Rubiaceae, Gentianales / Տորոնածաղկավորներ, Բոշխածաղկավորներ)
  • Eucryphiaceae (Cunoniaceae, Oxalidales)
  • Greyiaceae (Melianthaceae, Geraniales / Աղավնիճածաղկավորներ)
  • Grossulariaceae (Saxifragales / Քարբեկածաղկավորներ) Եվրատեսիլ Կոճապղպեղազգիներ / Հաղարջազգիներ
  • Hydrangeaceae (Cornales / Հոնածաղկավորներ) Եվրատեսիլ Հորտենզիազգիներ
  • Neuradaceae (Malvales / Փոխանցածաղկավորներ)
  • Pittosporaceae (Apiales / Հովանոցածաղկավորներ)
  • Rhabdodendraceae (Caryophyllales / Մեխակածաղկավորներ)
  • Rosaceae (Rosales / Վարդածաղկավորներ) Եվրատեսիլ Վարդազգիներ
  • Saxifragaceae (Saxifragales / Քարբեկածաղկավորներ) Եվրատեսիլ Քարբեկազգիներ
  • Surianaceae (Fabales / Թիթեռնածաղկավորներ)

Վարդածաղկավորների (Rosales) ընտանիքների միջև փոխհարաբերությունները պարզաբանվել են մոլեկուլային-ֆիլոգենետիկ հետազոտության ընթացքում, որը հիմնված է եղել երկու կորիզային գեների և քլորոպլաստի տասը գեների ուսումնասիրության վրա[5].

Վարդածաղկավորներ
 

Վարդազգիներ

 
 
 
 

դժնիկազգիներ

 
 
 

Փշատազգիներ

 
 
 

Բարբեյազգիներ

 
 

Դիրախմազգիներ

 
 
 
 
ուրտիկալյան ռոզիդներ
 

Թեղազգիներ

 
 
 

Կանեփազգիներ

 
 
 

Թթազգիներ

 
 

Թեղազգիներ

 
 
 
 
 
 

Վարդածաղկավորների կարգը բաժանվում է երեք կլադերի, որոնցից[6] և ոչ մեկին երբևէ տաքսոնոմիական աստիճան (կարգավիճակ) չի շնորհվել: Բազալ (հիմնային) կլադը բաղկացած է վարդազգիների (Rosaceae) ընտանիքից, մյուս կլադը ներառում է չորս ընտանիք (այդ թվում՝ դժնիկազգիները (Rhamnaceae)), իսկ երրորդ կլադը բաղկացած է եղինջածաղկային չորս ընտանիքներից:

Այս կարգը քույր խումբ է հանդիսանում հաճարածաղկավորներից և դդմածաղկավորներից կազմված կլադի համար[7]:

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդածաղկավորների կարգին պատկանող տարբեր բույսեր աճում են աշխարհի ամենատարբեր անկյուններում: Դրանք կարելի է հանդիպել լեռներում, տրոպիկներում (արևադարձերում) և արկտիկական շրջաններում: Թեև Վարդածաղկավորների կարգի ներկայացուցիչ կարելի է գտնել գրեթե ամենուր, առանձին ընտանիքներն աճում են որոշակի աշխարհագրական տարածքներում[8]: Հողմափոշոտումը (քամու միջոցով փոշոտումը) այն հիմնական եղանակն է, որով փոշոտվում են Վարդածաղկավորների կարգի ընտանիքների մեծ մասը (ներառյալ թթազգիները (Moraceae), թեղազգիները (Ulmaceae), եղինջազգիները (Urticaceae) և այլն)[9]:

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդածաղկավորների (Rosales) կարգի մեջ է մտնում վարդազգիների (Rosaceae) ընտանիքը, որն ընդգրկում է իրենց պտուղների համար մշակվող բազմաթիվ տեսակներ, ինչն էլ այն դարձնում է բույսերի ամենաէական տնտեսական նշանակություն ունեցող ընտանիքներից մեկը: Այս ընտանիքի ներկայացուցիչների տված պտուղներից են խնձորը, տանձը, սալորը, դեղձը, կեռասը/բալը, նուշը, ելակը, մոշը և ազնվամորին: Վարդազգիների ընտանիքին են պատկանում նաև բազմաթիվ դեկորատիվ բուսատեսակներ, այդ թվում՝ վարդենին, որի պատվին անվանվել են ընտանիքն ու կարգը: Վարդը, որը բազմաթիվ մշակույթներում համարվում է սիրո խորհրդանիշ, լայնորեն ներկայացված է պոեզիայում և գրականության մեջ[8]: Վարդերի ժամանակակից այգեգործական սորտերը (օրինակ՝ թեյահիբրիդային, ֆլորիբունդա և գրանդիֆլորա) առաջացել են Եվրասիայի տարբեր տարածաշրջաններին բնորոշ մի քանի առանձին վայրի տեսակների բարդ հիբրիդացման արդյունքում:

Թթազգիները (Moraceae) նույնպես տալիս են կարևոր պտուղներ, ինչպիսիք են թուզը, թութը, ջեքֆրուտը և հացի ծառի պտուղը, իսկ թթենու տերևները սնունդ են ծառայում շերամորդի համար, որն օգտագործվում է մետաքսի արդյունաբերական արտադրության մեջ[8][9]:

Սև կեռասենու (Prunus serotina) և քաղցր կեռասենու (P. avium) բնափայտն օգտագործվում է բարձրորակ կահույք պատրաստելու համար՝ իր գույնի և ճկվելու հատկության շնորհիվ: Կանեփի բույսը հազարամյակներ ի վեր բարձր է գնահատվել իր կանեփաթելի (հեմփ) համար, որն ունի կիրառության բազմաթիվ ոլորտներ[8]: Կանեփի այլ սորտեր մշակվում են որպես թմրանյութ:

Վարդածաղկավորների կարգի բույսերն օգտագործվել են բազմաթիվ մշակույթների ավանդական բժշկության մեջ: Բժշկական կանեփը ճանաչվել է իր դեղագործական կիրառության համար: Թզենու որոշ տեսակների կաթնանման հյութը (լատեքս) պարունակում է ֆիցին ֆերմենտը, որն արդյունավետ է կենդանիների աղիքային տրակտը վարակող կլոր որդերի (կլոր որդեր / ասկարիդներ) ոչնչացման համար[8]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «Rosales». Merriam-Webster.com Dictionary.
  2. ↑ Peter F. Stevens (2001 onwards). "Rosales". At: Trees At: Angiosperm Phylogeny Website. At: Missouri Botanical Garden Website. (see External links below)
  3. ↑ Walter S. Judd, Christopher S. Campbell, Elizabeth A. Kellogg, Peter F. Stevens, and Michael J. Donoghue. 2008. Plant Systematics: A Phylogenetic Approach, Third Edition. Sinauer Associates: Sunderland, MA, US. 978-0-87893-407-2
  4. ↑ Arthur John Cronquist. 1981. An Integrated System of Classification of Flowering Plants. Columbia University Press: New York, NY, US. 978-0-231-03880-5
  5. ↑ Shu-dong Zhang, De-zhu Li; Soltis, Douglas E.; Yang, Yang; Ting-shuang, Yi (July 2011). «Multi-gene analysis provides a well-supported phylogeny of Rosales». Molecular Phylogenetics and Evolution. 60 (1): 21–28. Bibcode:2011MolPE..60...21Z. doi:10.1016/j.ympev.2011.04.008. PMID 21540119.
  6. ↑ Douglas E. Soltis, et alii. (28 authors). 2011. "Angiosperm Phylogeny: 17 genes, 640 taxa". American Journal of Botany 98(4):704-730. doi:10.3732/ajb.1000404
  7. ↑ Hengchang Wang; Michael J. Moore; Pamela S. Soltis; Charles D. Bell; Samuel F. Brockington; Roolse Alexandre; Charles C. Davis; Maribeth Latvis; Steven R. Manchester & Douglas E. Soltis (10 Mar 2009), «Rosid radiation and the rapid rise of angiosperm-dominated forests», Proceedings of the National Academy of Sciences, 106 (10): 3853–3858, Bibcode:2009PNAS..106.3853W, doi:10.1073/pnas.0813376106, PMC 2644257, PMID 19223592
  8. 1 2 3 4 5 «Rosales | plant order». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2018-10-22-ին.
  9. 1 2 W., Chase, Mark. «Rosales». AccessScience (անգլերեն). doi:10.1036/1097-8542.593700. Վերցված է 2018-10-22-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)