Վարդագույն լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Վարդագույն լիճ
անգլ.՝ Pink Lake

'
45°28′05″ հս․. լ. 75°48′25″ ավ. ե. / 45.468056° հս․. լ. 75.806944° ավ. ե. / 45.468056; 75.806944
Կոորդինատներ Կոորդինատներ: 45°28′5″ հս․ լ. 75°48′25″ ամ. ե. / 45.46806° հս․. լ. 75.80694° ավ. ե. / 45.46806; 75.80694
Տեղագրություն Կանադա Կանադա Գատին, Քվեբեկ
Երկիր Կանադա
Վարչատարածքային բաժանում Քվեբեկ
Տեսակ մերոմիկտիկական լիճ
##Վարդագույն լիճ (Կանադա)
Red pog.svg

Վարդագույն լիճ (անգլ.՝ Pink Lake, ֆր.՝ Lac Pink), մերոմիկտիկական լիճ, որը գտնվում է Կանադայի Քվեբեկ նահանգի Գատինո պարկում:

Լճի անվանումը կապված է ջրերի վարդագույն երանգավորման հետ:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամռան ամիսներին՝ օգոստոսից սեպտեմբեր, լճի ջրերը ստանում են կանաչ գունավորում: Դա պայմանավորված է լճում ջրիմուռների զանազան տեսակների առատությամբ:

Ներկայումս՝ ըստ բնապահպանների լիճը գտնվում է ճահճացման վտանգի տակ: Դրա մեջ կարևոր ազդեցություն ունի մարդու կենսագործունեությունը: Լճում լողալը արգելվում է:

Լճի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ լճի ստորին լայնություններում բացակայում է թթվածինը, որը լճում կյանքի գոյության կարևոր պայման է:

Ենթադրվում է, որ այստեղ կարող են հայտնաբերվել մի շարք նախապատմական տեսակների մնացորդներ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդագույն լիճը իր անվանումը ստացել է այն բանից հետո, երբ իռլանդական նորաբնակ ընտանիքը 1826 թվականին մաքրել է ագարակի տարածքը: Այս տարիներին լճի ջրերը աղի էին և այն ընկալվում էր, որպես օվկիանոսի մի մաս:

Աղի լճից քաղցրահամի վերածնվելու գործընթացը տևել է 3000 տարի: Այս հանգամանքով է պայմանավորված այն, որ ներկայումս աղի լճի մի շարք կենդանատեսակներ հարմարվել են լճի քաղցրահամ ջրերին:

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վարդագույն լիճը խորհրդանշական դեր ունի ֆրանսիացի հեղինակ Ֆրեդ Վարգասի «Մաքրեք այս մաքուր արյունը իմ ձեռքերից» վեպի մեջ[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jakeman Jane (February 21, 2007)։ «Wash This Blood Clean From My Hand by Fred Vargas, trans. Sian Reynolds»։ The Independent։ Վերցված է 2010-08-29 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]