Վարդաբաց (գյուղ, Քաշաթաղի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Վարդաբաց
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Համայնք Վարդաբաց համայնք
Մակերես2477.4 կմ²
Բնակչություն59 մարդ (2015)
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Վարդաբաց (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Վարդաբաց, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Վարդաբաց համայնքում[2][3][4][5], որն օկուպացված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից[1][6]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Քաշաթաղի շրջանի բնակավայր[2][5], իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Կուբաթլուի շրջանի բնակավայր[7]։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրի հայկական անունը Վարդաբաց է[2][3][4][5]։ Ադրբեջանցիներն այն անվանում են Աբիլջա[7]։

Քարոտան գյուղի հետ միասին ձևավորում են Վարդաբաց համայնքը[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը հարթավայրային է, ունի 2477.4 հա տարածք, որից 928.0 հա գյուղատնտեսական նշանակություն, 1473.9 հա անտառային հողեր։ Վարդաբաց համայնքի սահմանային գոտով հոսում է Որոտան գետը։

Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկետնտրոնից գտնվում է 83 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 120 կմ հեռավորության վրա[2]։

Բնակավայրի տարածքում խմելու ջրի համար առկա են թվով 15 գործող անհատական ջրհորներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[8]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Վարդաբաց համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 59 մարդ, կա 18 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[9].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 60 52 70

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  3. 3,0 3,1 [http://arlexis.am/DocumentView.aspx?docid=25721 Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենք ընդունված 16.06.1998 թվականին, ստորագրված 26.06.1998 թվականին], (արխիվացված 27․10․2022թ․)։
  4. 4,0 4,1 «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին։ Վերցված է 2021 թ․ ապրիլի 12 
  5. 5,0 5,1 5,2 «Քարեգահ. Քաշաթաղում գյուղերը նաեւ զարգանում են» հոդված hetq.am կայքում, (արխիվացված 27․10․2022թ․)։
  6. Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820 - Լ որոշման, որտեղ ներկայացված է Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք հանձնվել են Ադրբեջանին, (արխիվացված 28․10․2022թ․):
  7. 7,0 7,1 Ադրբեջանի Հանրապետության պետական ​​վիճակագրական կոմիտե, «Վարչական տարածքային բաժանման դասակարգում 2019», պաշտոնական հրատարակություն, Բաքու 2020, բնօրինակը՝ Azərbaycan Respublikasının Dövlət Statistika Komitəsi. "İnzibati ərazi bölgüsü təsnifatı 2019", Rəsmi nəşr, Baki 2020.(ադրբ.)
  8. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020 
  9. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1