Վարազդատ Մնացականյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարազդատ Մնացականյան
Ծնվել է1916
ԾննդավայրՍուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1949)
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«Մարտական ծառայությունների» մեդալ «Աշխատանքային արիության համար» մեդալ և «Կովկասի պաշտպանության համար» մեդալ

Վարազդատ Մկրտչի Մնացականյան (1916, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1940):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարազդատ Մնացականյանը ծնվել է 1916 թվականին, Արևմտյան Հայաստանի Սուրմալուի գավառի Սոլա-Ղամար գյուղում։ 1916 թվականին նրա ծնողները գաղթել են Արևելյան Հայաստան և բնակություն հաստատել Հոկտեմբերյանի շրջանի Շենավան գյուղում։ 1934 թվականին ավարտել է Արմավիրի մանկավարժական տեխնիկումը։ 1934-1939 թվականներին Մնացականյանն աշխատել է Հոկտեմբերյանի շրջանի տարբեր գյուղերի դպրոցներում, եղել է ուսուցիչ, դպրոցի տնօրեն։ Մանկավարժական աշխատանքին զուգընթաց սովորել և ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի երկամյա բաժնի լեզվագրական ֆակուլտետը[1]։

1939 թվականին Մնացականյանը զորակոչվել է կարմիր բանակ՝ պարտադիր զինվորական ծառայության։ Ավարտել է 132-րդ դիվիզիայի 712-րդ հրաձգային գնդի կրտսեր հրաձգային գնդի կրտսեր հրամանատարների դպրոցը, ստացել ավագ սերժանտի կոչում։ Աշխատել է գնդի դպրոցում որպես դասակի հրամանատարի օգնական և ընտրվել վաշտի կոմերիտական կազմակերպության քարտուղար։ 1940 թվականին Մնացականյանը ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Հարավ-Արևմտյան ռազմաճակատի մարտական գործողություններին։ Մարտերում ցուցաբերած արիության համար պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար», «Կովկասի պաշտպանության համար» և այլ մեդալներով[1]։

1945 թվականին Մնացականյանը զորացրվել է բանակից և ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, միևնույն ժամանակ աշխատել է մայրաքաղաքի Գրիբոյեդովի անվան միջնակարգ դպրոցում, որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ 1949 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը, նշանակվել Աշտարակի շրջանի Ուջան գյուղի դպրոցի տնօրեն և հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ։ 1951 թվականին տեղափոխվել է Հոկտեմբերյանի շրջան և աշխատելՆոր Արտագերսի, Նալբանդյանի, Մեծամորի, քաղաքի № 2 դպրոցներում։ Դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքները կազմակերպելու համար Մնացականյանը պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» մեդալով[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
  • «Աշխատանքային արիության համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]