Վատ ճանապարհներ
Վատ ճանապարհներ ուկրաիներեն՝ Погані дороги և անգլ.՝ Bad Roads | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա |
Թվական | 2020 |
Լեզու | ռուսերեն և ուկրաիներեն[1] |
Ռեժիսոր | Natalya Vorozhbit? |
«Վատ ճանապարհներ» (ուկրաիներեն՝ Погані дороги), ուկրաինական ֆիլմ, որի ռեժիսորն ու սցենարիստը Նատալյա Վորոժբիթն է, հանդիսանում է 2017 թվականի նրա համանուն պիեսի ադապտացիան։ Ֆիլմում գործողությունները տեղի են ունենում հիմնականում ռուսերենով։ Ֆիլմը բաղկացած է հինգ կարճ պատմվածքներից, որոնք միավորված են ճանապարհների թեմայով։ Սյուժեն նկարագրում է իրադարձությունները, որոնք տեղի են ունենում ուկրաինացի բնակիչների և զինվորականների հետ Դոնբասում ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին։ Ուկրաինայի կողմից առաջադրվել է «Օսկար» կինոմրցանակի։
Ֆիլմի միջազգային պրեմիերան կայացել է 2020 թվականի սեպտեմբերի 3-ին Վենետիկի կինոփառատոնում՝ Միջազգային քննադատների շաբաթվա մրցութային ծրագրում, որտեղ ֆիլմը չի հաղթել, բայց ստացել է խրախուսական «Վերոնա կինոակումբի մրցանակ»[2][3][4]։ Ֆիլմը սահմանափակ ձևաչափով թողարկվել է Ուկրաինայում 2021 թվականի մայիսի 20-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը բաղկացած է հինգ կարճ պատմվածքներից Դոնբասի բնակիչների մասին, որոնք ապրում են առաջնագծի տարբեր կողմերում։ Սցենարի գրական հիմքը Նատալյա Վորոժբիթի պիեսն է[5]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իգոր Կոլտովսկի
- Անդրեյ Լելյուխ
Արտադրություն և պրեմիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտադրությունն իրականացրել է «Kristi Films» կինոընկերությունը՝ Ուկրաինայի մշակութային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ[6]։ Նկարահանումները տեղի են ունեցել Կիևում և Կիևի մարզում, միայն մեկ տեսարան է նկարահանվել Դոնբասում։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2020 թվականի Վենետիկի կինոփառատոնում։
Ֆիլմը Ուկրաինայի կողմից առաջադրվել է Օսկարի՝ որպես լավագույն օտարալեզու ֆիլմ և ընդգրկվել ցուցակում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://dzygamdb.com/en/site/films-single?id=898
- ↑ «Edition 2020». Settimana Internazionale della Critica (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-08-15-ին. Վերցված է 2022-03-25-ին.
- ↑ «Pohani Dorogy». Settimana Internazionale della Critica (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-08-15-ին. Վերցված է 2022-03-25-ին.
- ↑ «Український фільм «Погані дороги» здобув приз на тижні кінокритиків у Венеції». detector.media (ուկրաիներեն). 2020-09-11. Արխիվացված է օրիգինալից 2022-02-25-ին. Վերցված է 2022-03-25-ին.
- ↑ ««ПЛОХИЕ ДОРОГИ»: НА ШИРОКИЕ ЭКРАНЫ ВЫШЕЛ ФИЛЬМ О РАЗНЫХ ТИПАХ ЛЮДЕЙ НА ДОНБАССЕ И ИХ ЖИЗНИ ВО ВРЕМЯ ВОЙНЫ». Արխիվացված է օրիգինալից 2021-12-09-ին. Վերցված է 2021-12-08-ին.
- ↑ УКРАИНСКИЙ ФИЛЬМ «ПЛОХИЕ ДОРОГИ» ПОПАЛ В ЛОНГ-ЛИСТ ПРЕМИИ «ОСКАР»